Երևան
12 °C
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերի համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Արմավիրի մարզի Արմավիր համայնքն է:
«Հայկական ժամանակը» Արմավիրի ներկայիս գործող քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ խոսել է Արմավիրում կատարված աշխատանքների, առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների և այլ հարցերի շուրջ:
- Պարոն Խուդաթյան, երեք տարի առաջ այս օրը Դուք ընտրվեցիք Արմավիրի քաղաքապետի պաշտոնում: Որո՞նք են այն բարեփոխումները, որոնք արվել են համայնքում Ձեր պաշտոնավարման օրոք:
- Այս երեք տարիների ընթացքում մենք բազմաբնույթ աշխատանքներ ենք իրականացրել՝ ասֆալտապատում, բակային հատվածների նորոգում, մանկապարտեզների նորոգում, մշակութային միջոցառումներ, լուսային ցանցի բարեկարգում, կոյուղատարերի կառուցում և այլն: Եթե առանձին բոլորը նշեմ, ապա ասֆալտապատվել են քաղաքի կենտրոնական և ոչ միայն կենտրոնական փողոցները, փոխվել է մի շարք համայնքների ջրամատակարարման համակարգը, նոր կոյուղի է կառուցվել, կառուցվել են մայթեր, տեղադրվել եզրաքարեր:
Նախորդ տարի 12 բակային հատվածներ են բարեկարգվել, տեղադրվել են խաղահրապարակներ: Վերանորոգվել են քաղաքի համար շատ մեծ կարևորություն ունեցող Չարենց-Երևանյան-Շահումյան փողոցները: Կապիտալ ասֆալտապատվել է Արարատյան փողոցը, որը քաղաքի համար կենսական նշանակություն ունի: Քաղաքում 20 կմ երկարությամբ լուսավորության նոր ցանց է անցկացվել, որը երկու անգամ ավելի շատ է, քան գոյություն ունեցող ցանցը, որը եղել է վերջին 30 տարիների ընթացքում: Կապիտալ նորոգվել է թիվ 4 մանկապարտեզի մի մասնաշենքը, ինչը 120 երեխայի նոր ընդունելության հնարավորություն է տվել: Թիվ 9 մանկապարտեզի մի մասնաշենքն է ամբողջովին վերանորոգվել և ջեռուցվել, թիվ 8 մանկապարտեզի մի մասնաշենքը նույնպես վերակառուցվել է, ինչը 60 երեխայի կրթելու հնարավորություն է տալիս: Կառուցվել են մի քանի պուրակներ, երեխաների համար ատրակցիոններ են տեղադրվել, ինչը մեծ «բում» էր առաջացրել քաղաքացիների շրջանում:
- Մարզերի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ երիտասարդները չեն կարողանում աշխատանք գտնել իրենց ծննդավայրում, այդ պատճառով գնում են մայրաքաղաք և այդպես էլ չեն վերադառնում հայրենի գյուղ կամ քաղաք: Ի՞նչ է անում քաղաքային իշխանությունը Արմավիրում այդ խնդիրը բացառելու համար:
- Ի տարբերություն շատ այլ համայքների՝ Արմավիրում այդ խնդիրն այնքան էլ ցայտուն արտահայտված չէ, քանի որ մենք մոտ ենք գտնվում Երևանին: Բացի դրանից, մեզ մոտ երիտասարդների մասնակցությունը և՛ պետական համակարգում, և՛ մասնավոր սեկտորում բավականին մեծ է: Բազմաթիվ երիտասարդ աշխատակիցներ ունենք քաղաքապետարանում և ենթակա կառույցներում, որոնց մեծ մասը վերջին տարիներին են աշխատանքի ընդունվել: Երիտասարդների մեծ ներգրավվածություն կա քոլեջներում, դպրոցներում:
- Մարզերում նաև մշակութային կյանքն է թույլ զարգացած: Որոշ տեղերում այն ընդհանրապես բացակայում է: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Արմավիրում մշակութային կյանքն ակտիվացնելու ուղղությամբ:
- Մինչ պատերազմը և կորոնավիրուսը, Արմավիրում մշակութային կյանքը բավականին ակտիվ էր: Մենք կազմակերպել ենք փոքրիկների համար մուլտֆիլմերի դիտումներ, ունեցել ենք մշտական կինոդիտումներ, որոնք եղել են անվճար: Պատշաճ կերպով նշել ենք բոլոր տոները, անցկացրել սպորտային միջոցառումներ, օրինակ՝ «Ձյուդոյի Հայաստանի գավաթ», Բռնցքամարտի առաջնություն: Կորոնավիրուսը խանգարեց մշակութային կյանքի ավելի ակտիվացմանը քաղաքում, բայց հիմա փորձում ենք կրկին վերադառնալ հին ռիթմին:
Օրինակ՝ մշակութային մի հիանալի միջոցառում անցկացրինք մայիսի 28-ին: Քանդակագործ Ռուբեն Նալբանդյանն ու իր սաները 7 օր բաց երկնքի տակ քաղաքի կենտրոնական զբոսայգում քանդակներ էին անում, հետո դրանք ցուցադրվեցին, և վարպետը նվիրեց մեր քաղաքին: Վաղը հետաքրքիր միջոցառում ունենք գրքասերների համար: Հայաստանի տարբեր մարզերից Արմավիր են գալու գրողներ, բանաստեղծներ, որոնք իրենց գրքերն են ներկայացնելու:
- 2018-ի քարոզարշավի ընթացքում եղե՞լ է մի խոստում, որը տվել եք Ձեր ընտրողներին, սակայն այդպես էլ չկարողացաք կյանքի կոչել:
- Ես երբեմն վերցնում եմ իմ քարոզչական բուկլետը և այդ հարցն ինքս ինձ տալիս: Կարող եմ ասել, որ իմ տված խոստումները հիմնականում կատարվել են: Որոշները ամբողջովին կյանքի են կոչվել, որոշներն էլ դեռ կիսատ են, բայց անպայման ավարտին կհասցնեմ:
- Դեկտեմբերի 5-ին Արմավիրում ՏԻՄ ընտրություններ են: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն կրկին Դո՞ւք եք լինելու:
- ՔՊ վարչությունն այս պահին դեկտեմբերի 5-ի ընտրությունների մասով հայտարարություն չի արել, սպասենք պաշտոնական հայտարարությանը:
- Եթե ոչ Արմավիրի համայնքապետ, ապա Ձեզ այլ ի՞նչ պաշտոնում եք տեսնում:
- 2018-ից հետո առնվազն 5 տարով իմ պլանները Արմավիրի զարգացման հետ էին կապված: Ես լավ եմ զգում այն հնարավորությունից, որը ինձ տվել են քաղաքական թիմս և ընտրողներս: Ես իմ ծննդավայրը զարգացնելու հնարավորություն եմ ձեռք բերել: Եթե վարչությունը որոշի, որ ես կրկին պետք է լինեմ ՔՊ թեկնածուն Արմավիրում, իմ մտքերը նույն սիրով ու ջերմությամբ կապված են լինելու Արմավիրի և նրան միացող համայնքների հետ:
- Պարոն Խուդաթյան, Դուք քաղաքական թիմի անդամ եք, ՔՊ հիմնադիրներից մեկը: Ինչպե՞ս եք գնահատում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները. 3 խոշոր համայնքներում ՔՊ-ն հաղթանակ չգրանցեց: Ի՞նչն էր պատճառը ձեր պարտության, ի՞նչ դասեր պետք է քաղեք այս ամենից:
- Թիմի թեկնածուների պարտությունները, վստահ եմ, վերլուծվում են: Բայց մի կարևոր արձանագրում եմ ցանկանում անել. ՔՊ-ն հեղափոխական իր կարևոր խոստումը պահել է՝ մենք ընտրությունը թողնում ենք ժողովրդին: Բացառապես ժողովուրդն է որոշում, թե ով պետք է ղեկավարի երկիրը կամ համայնքը: Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, Գորիսում , Մեղրիում, ավելի վաղ էլ՝ Աբովյանում, ժողովրդավարության տեսանկյունից պարտություն չէ: Քաղաքական թիմի համար, այո, պարտություն է, բայց սկզբունքայնության տեսանկյունից, որ մենք, լինելով իշխանություն, ուժ ենք գտնում մեր մեջ չմիջամտել ժողովրդի ազատ կամարտահայտմանը, մեր ամենամեծ ձեռքբերումն ու հաղթանակն է: Իսկ քաղաքական թիմի աշխատելաոճի հետ կապված քննարկումներ և վերլուծություններ արվում են և կլինեն: Դրանց արդյունքը տեսանելի կլինի առաջիկա ՏԻՄ ընտրություններում՝ մեր հաղթանակի տեսքով:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Առանց նոր գաղափարների և համարձակ նորարարական լուծումների հնարավոր չէ հասնել նոր բարձունքների․ Հայրապետյան
Հանդիպեցինք օնլայն տաքսիների վարորդների հետ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկում
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին․ զոհերի թվում բարձրաստիճան պաշտոնյա կա
Հերթական անգամ պարզվեց՝ Հայաստանի մահվան մասին փառապանծ ընդդիմության լուրերը խիստ չափազանցված են․ Ջուլհակյան
Դատախազը շրջայց է կատարել Կապան համայնքին վերադարձված Վազգեն Սարգսյանի անվան անբարեկարգ կենտրոնական զբոսայգում
ՀՀ տնտեսական աճը՝ 7.2%․ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկը․ սա մեր խաղաղության օրակարգի արդյունքներից է
ԱՄՆ-ի մեր հայրենակիցների շրջանում մեծ ոգևորություն կա Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակի թեմայով
Պետությանն է վերադարձվել 10 անշարժ գույք․ ամփոփվել է Սյունիքի մարզի դատախազության 2025-ի աշխատանքը
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ «Jeep Compass»-ը շրջվել է․ տուժածներից մեկն անչափահաս է
ՀՀ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից՝ «դրական»․ մինչ ընդդիմախոսները գուժում են տնտեսության՝ իբր վատ վիճակի մասին
Վրաստանն Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել
Օդի ջերմաստիճանը կնվազի․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ կլինեն, լեռնային շրջաններում՝ բուք
Վերահաստատվել է ՀՀ ազգային արժույթով պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը «BB-/B» մակարդակում
Հանդիպում հանուն խաղաղության. Մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը
Իրանում հրապարակվել է ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել փետրվարի 21-ին
Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Բուլղարիա՝ միջազգային մրցաշարի
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի 3 կողմից ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի
Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին խոտածածկույթ է այրվել
Դիտարկում եմ դա․ Թրամփը քննարկում է Իրանի նկատմամբ սահմանափակ ռազմական հարվածի հնարավորությունը
ՀՀ մարզերում ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերվել
Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական են ճանաչվել․ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը
Վասիլիս Մարագոսը հայերենով ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով և Սահյան ասմունքել․ տեսանյութ
Ազգային լեզուները և մշակույթներն իրենց մեջ յուրաքանչյուր ազգի պատմական փորձը, հիշողությունն են կրում․ նախարար
Կասեցվել է Գյումրու Տերյան 143 հասցեի լցակայանի դիզվառելիքի բաշխիչ աշտարակի գործունեությունը
Լարսը փակ է
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անհայրենիք ու անդավանանք իրականության պատասխանատուն մեկ անձ է․ Հայ Եկեղեցու Բարենորոգման գործընթացն անկասելի է
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Զիմբաբվեի արտաքին գերատեսչությունների միջև
Ուրախ եմ, որ Աննան կիլոմետրեր կտրեց Խաղաղության քայլերթ իրականացրած վանականներին հարգանքի տուրք մատուցելու
Աջափնյակում սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրհետապնդում
Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին
Պապոյանը Արարատի մարզի բնակիչներին է ներկայացրել պետական օժանդակությամբ գործող ծրագրերը
Մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը
Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյանը հայտնել է՝ ինչ է սպասվում
Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են․ երկիր մտել, դուրս են եկել «Բագրատաշեն»-ի անցակետով․ ԱԱԾ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT