«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատապես մասնակցելու է տեղական ընտրություններին․ Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ առաջիկա դեկտեմբերի 5-ին «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատապես մասնակցելու է տեղական ընտրությւններին:

Ըստ Բաբաջանյանի, «ՏԻՄ ընտրությունն է թերևս հայաստանյան քաղաքական իրողությունների ճշգրիտ պատկերը տվող «ռենտգենը»»:

«Հայաստանում տասնամյակներ շարունակ քաղաքականությունը եղել է գերկենտրոնացված: Խոսքն այն մասին չէ, որ քաղաքական ուժերը քիչ են գնացել մարզեր, համայնքներ, գյուղեր, ու քիչ են գնում: Կարող են գնալ ամեն օր, սակայն դրանից չի փոխվում համայնքներում քաղաքականության «հյուրի» կարգավիճակը: Մինչդեռ, հենց կարգավիճակն է բուն հարցը, այլ ոչ թե հյուր լինելու ժամկետը՝ երկար, թե կարճ:

Քաղաքականությունը պետք է «բնակություն» հաստատի նաև մարզերում, համայնքներում, և օրգանական հաղորդակցության մեջ լինի Երևանում հաստատված համապետական քաղաքականության հետ: Եթե քաղաքական ուժերը իրենց գործունեության ծիրում չեն կարողանում ապահովել քաղաքական ուժ ասվածի, քաղաքական ինստիտուտ ասվածի օրգանականությունը մարզային, համայնքային մակարդակի հետ, եթե նրանք իբրև քաղաքականության սուբյեկտ իրենց դիտարկում են «երևանցի ուժ», որը հոգատարությամբ մտածում է այն համայնքների մասին, որոնց «հյուր» է գնում երբեմն՝ հազվադեպ, թե հաճախ, հանրությունը համայնքներում ՏԻՄ մակարդակում գնահատելու է ոչ թե այդ ուժերին, այլ անձանց:

Կայացած քաղաքական համակարգով, կայացած ինստիտուտներով ու մշակույթով երկրներում ՏԻՄ մակարդակն ու համապետականը օրգանապես կապված են և հիմնարար է ընդհանուր արդյունքի համար այդ երկու մակարդակի պատճառահետևանքային կապը: Կապը անձերը չեն, որ կարող են ներկայացնել այս կամ այն կուսակցությունը:

Կապը կուսակցության գործունեությունն է, որ պետք է իբրև ապրող օրգանիզմ ծավալվի նաև ՏԻՄ մակարդակում, ընտրողի համարժեք ընկալմանն ու գնահատմանը արժանանալու համար: Իհարկե, դրա համար նաև անհրաժեշտ են ռեսուրսներ, և անկասկած է, որ քաղաքականությունը չի կարող կենսունակ ու մրցունակ լինել առանց սոցիալ-տնտեսական բազայի:

Բայց նաև այստեղ է մի էական հանգամանք՝ տնտեսությունը հայաստանյան կուսակցական կյանքում արժանանում է նվազ ուշադրության, որովհետև իբրև թեմա շատ ավելի քիչ է ենթակա այսպես ասած հռետորական «արվեստի» և համեմատության մեջ պահանջում է մասնագիտական պատասխանատվություն:

Հայաստանում ապագան այն քաղաքական ուժերինն է, որոնք կկարողանան մշակել խորքային այդ խնդիրների համակարգային լուծումներ, որոնք կունենան դրա համբերատարությունը և հետևողականությունը»,-գրել է Բաբաջանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46736 դիտում

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ