Երևան
12 °C
Վերջին շրջանում Երեւանի կենտրոնական հատվածներում հաճախ կարելի է հանդիպել կայանած ինքնագլորների կամ, ինչպես շատերին է հայտնի, սամակատների: Պարզվում է՝ դրանք վարձույթով են տրվում:
Կողպեքով փակած, թեթեւ ու գունեղ ինքնագլորները տեսնելիս մարդիկ արդեն շատ չեն զարմանում, քանի որ նմանատիպ մի ծրագիր էլ հեծանվային շեյրիգն էր ժամանակին, որը, ի դեպ, բավականին տարածում գտավ:
Այնուամենայնիվ, ինքնագլորով երթեւեկությունը, այն էլ՝ 1 րոպեն ընդամենը 30 դրամով, նորություն է մեր քաղաքում: Ինքնագլորի բռնակի հատվածում փակցված է հուշող ցուցանակ, թե ինչպես սկսել երթեւեկությունը: Նախ, հարկավոր է ներբեռնել Jet-e-scooter հավելվածը, ապա կցել բանկային քարտը, այնուհետեւ սկանավորելով ղեկի վրայի QR կոդը, մեկնարկել երթեւեկությունը:
Ուղեւորությունը կարելի է վերջացնել քարտեզի վրա նշված ցանկացած կանգառում, որոնք, ի դեպ, առաջիկայում դեռ ավելանալու են, քանի որ առայժմ չեն տանում դեպի մայրաքաղաքի բոլոր հատվածներ: Մեր քաղաքացիներն առայժմ կարող են երթեւեկել միայն քաղաքի կենտրոնական հատվածներում եւ մասամբ էլ Արաբկիրում. ամբողջ վարչական շրջանում դեռ հասանելի չէ:
Jet.am ընկերության ներկայացուցիչ Գոռ Մելքոնյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ հոկտեմբերի 7-ից են սկսել տեղադրման աշխատանքները. եվրոպական մի շարք քաղաքներում էին տեսել ինքնագլորներն ու շատ հավանել: Երթեւեկության նման մշակույթ Հայաստան բերելու գաղափարը դեռեւս երկու տարի առաջ էր առաջացել, սակայն համավարակը խանգարել էր դրա իրագործմանը:
«Քանի որ Երեւանը եւս զբոսաշրջային բավականին ակտիվ քաղաք է, մտածեցինք, որ մեզ մոտ էլ դա կաշխատի, ամեն դեպքում: Մեր քաղաքացիները մեծ ոգեւորությամբ են արձագանքել այս նորույթին»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:
Այս պահին ունեն 200-ից ավելի ինքնագլոր, բայց նախատեսում են հասցնել մինչեւ 1500-ի եւ ծառայությունը գործարկել նաեւ Հայաստանի այլ քաղաքներում եւս: Իսկ թե ո՞ր քաղաքները կընտրվեն, ու քանի՞ ինքնագլոր կտարվի այդտեղ, Մելքոնյանը դժվարացավ դեռ ասել:
Ըստ մեր զրուցակցի՝ եվրոպական մոդելից չի շեղվում նաեւ հավելվածից օգտվող անձանց տարիքային շեմը: Այն նախատեսված է 16-ից բարձր անձանց համար: Մինչեւ 18 տարեկան պատանիներն ինքնագլորն օգտագործում են հաճույքի համար, ուսանողների շրջանում այն օգտագործվում է որպես տրանսպորտային միջոց: Օգտվում են նաեւ 40-ից բարձր տարիքի անձինք. այս դեպքում ինքնագլորը միանշանակ ծառայում է որպես տրանսպորտային միջոց:
«Ընդհանրապես Եվրոպայում սա կոչվում է վերջին կանգառի տրանսպորտ: Այսինքն՝ մեքենայով կամ մետրոյով մոտենում են ինչ-որ կանգառի, հետո այդ վերջին կետը, որն արդեն տունն է կամ աշխատավայրը, գնում են սամակատով»,- ասաց նա:
Երթեւեկության առավելագույն արագությունը 25 կմ ժամ արագությունով է սահմանափակված: Դեռեւս վթարներ չեն ունեցել: Եթե այսպես շարունակվի, արագությունը չեն իջեցնի, իսկ եթե օգտվողների թվի մեծացման հետ մեկտեղ տեսնեն, որ դրանք ուղեւորահոսքին են խանգարում կամ վթարների պատճառ դառնում, միանշանակ սահմանված արագությունը կնվազեցնեն:
Մելքոնյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք խնամքո՞վ են օգտագործում մեր քաղաքացիներն ինքնագլորները: Պարզվեց՝ եվրոպական քաղաքների համեմատ մեզ մոտ ավելի խնամքով են վերաբերվում, սակայն այստեղ էլ են բացառություններ լինում, եւ, չնայած դեռ մեկ ամիսն էլ չի լրացել, ինչ այդ հավելվածից են օգտվում, արդեն ե՛ւ գողության, ե՛ւ վանդալիզմի դեպքեր են արձանագրվել:
«Գողության մեկ դեպք ենք ունեցել, առաջին շաբաթում էր: Դեռահաս մի տղա էր: Հայտնաբերելուց հետո, իհարկե, նա ոչ մի խնդիր չունեցավ, քանի որ մենք ընթացք չտվեցինք, բայց հասկացավ, որ չի կարելի մյուս անգամ: Կոտրել էր GPS-ն ու տարել, որ բակում վարի»,- պատմեց նա:
Ինքնագլորների վրա երկու GPS կա, մեկը տեսանելի է, մյուսը՝ ոչ, այնպիսի տեղում է, որ անգամ կոտրելով չեն կարող անջատել: Վերջում, միեւնույն է, իրավապահները գտնելու են:
«Դիտավորյալ վնասման երկու դեպք ենք ունեցել. էկրանը բանալիով վնասել էին, ընկնելուց չէր կարող նման կերպ վնասվել: Բայց ոչինչ, ըմբռնումով ենք մոտենում մեր քաղաքացիներին, քանի որ նման դեպքերը շատ քիչ տոկոս են կազմում»,- ասաց Գոռ Մելքոնյանը՝ նկատելով՝ հույս ունեն, որ մյուս վարչական շրջաններում եւս անփույթ վերաբերմունք չի լինի:
Հաջորդ կետը, որտեղ նախատեսվում է, Արաբկիր վարչական շրջանն է ամբողջությամբ, ապա՝ Աջափնյակը:
Էլեկտրական այս ինքնագլորները Հայաստան բերելու նպատակն է մաքուր, մատչելի եւ արդյունավետ տեղաշարժվելու հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր քաղաքացու, դարձնել մարդկանց առողջ ապրելակերպի եւ առօրյայի մաս: Գոռ Մելքոնյանը նաեւ շեշտեց՝ ինքնագլորով երթեւեկելն անհամեմատ մատչելի է:
Հայաստանյան շուկա են մուտք գործել միջազգային Jet ընկերության միջոցով, որը, հիիմնադրվելով Ղազախստանում, արդեն տարածում է գտել եւ գործում է նաեւ Ուկրաինայում, Բելառուսում, Սերբիայում եւ Հայաստանում:
Մելքոնյանը նաեւ հայտնեց՝ ինքնագլորները տարբեր հատվածներում տեղակայելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի հետ բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել: Մասնավոր տարածքներում ինքնագլորը չեն կարող թողնել, դրա համար էլ հատուկ քարտեզագծով ցույց են տրված հանրային թույլատրելի հատվածները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ հարցերի է անդրադարձել ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
ՀՀ պաշտոնյաներից մեկի կինը ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է հափշտակել
Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի երեք դափնեկիրների աստղերը
Շինարարական նորմերով սահմանվել են մթնոլորտային օդի վրա ազդեցության նվազեցման նոր պահանջներ
Մ-4 ճանապարհին ջրագծի վթարի պատճառով մերկասառույց է առաջացել
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Գյումրիում կին է ընկել գնացքի տակ
Իշխանասար. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում, երկկողմ հարաբերությունները զարգանում են. Պուտինը՝ Փաշինյանին
Խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման համար. Փաշինյան
Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար. ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. հանդիպման մանրամասները
Թե բա՝ ադրբեջանական բենզին չենք գնելու. ելույթներից առաջ հագուստներդ փորձաքննեք՝ «կարճ միացում» չտա թեզերի հետ
«Քվանտա» ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում դասախոսում է հրավիրյալ պրոֆեսորը Պատրասի համալսարանից. տեսանյութ
Բավարարվել է Վոլոդյա Գրիգորյանի հոր սեփականաշնորհած հողամասը Փարաքարին վերադարձնելու դատախազության պահանջը
Գևորգ Պապոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին առևտրի և ներդրումների նախարարի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Նախկին բարձրաստիճան պաշտոնյային կաշառելու, փողերի լվացմանն օժանդակելու վարույթով մեղադրյալի գործը դատարանում է
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Իրենց խնդիրն ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, մարդիկ գերի են օտարերկրյա գործակալություններին. Խաչատրյան
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում. ՏիկՏոկ-ում տարածվող տեղեկությունը կեղծ է
Կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է հայ-ֆրանսիական համագործակցությունը. հանդիպել են Գալյանն ու Իզաբել Ժեգուզոն
Գեղաշեն գյուղի «Նոր-Ագրո» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Գևորգ Պապոյանն ու Եգիպտոսի գյուղատնտեսության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, գործընկերների հետ շրջայց կատարել «Էրմիտաժ»-ում
Կառավարության ֆինանսավորմամբ Երևանի մետրոպոլիտենի 4 կայարան ամբողջությամբ նոր շարժասանդուղքներ ունի. տեսանյութ
Վարչապետը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագի. Բաղդասարյանը՝ Մայր Աթոռ գնալու մասին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 22-ին
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների համար շրջագայություն է կազմակերպել Էրմիտաժում
Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
КГБ-ի գործակալ Եզրասին արդարացնողները նույն «օֆիսի» աշխատողներն են ու արդարացնում են իրենք իրենց. Ղազարյան
Ավելի լավ է՝ ես մենակով հաց ու սոխ ուտեմ, քան ձեզ հետ գամ ֆուա-գրա ուտելու. Եղոյանը՝ ընդդիմությանը
Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ սանրում է բեղերը. տեսանյութ
Կիրանց գյուղ․ մեր երեխաները երջանիկ են, սա է իրական Հայաստանը. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում 12-ամյա աշակերտը հրացանով կրակել է դպրոցի տնօրենի վրա. տեսանյութ
Ելիսեյան պալատի աշխատակիցը երկու տարի շարունակ գողացել է ճենապակե սպասքի շուրջ 100 կտոր
Անկուսակցական Էդգար Առաքելյանի թեկնածությունը հաստատվել է ՔՊ նախընտրական ցուցակում
Վենսը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթացի մասին
«Հայաստանի գազանների ընկեր»․ Yandex Go-ով մթերք պատվիրելով՝ այժմ կարելի է օգնել վայրի կենդանիներին
Հրդեհ Գուգարք գյուղի տներից մեկում. մեկ անձ հոսպիտալացվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT