Վարչապետին «24 ժամ ժամանակ տված» Իշխան Սաղաթելյանն ինչ էր ասում 1 տարի առաջ

Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց․ «Մեզ էլ մեղադրում եք, ասում եք՝ ինչո՞ւ պատերազմը չեք կանգնեցրել, բա դուք չգիտե՞ք, որ պատերազմը կանգնեցնելու գինը էդ բոլոր տարածքները վերադարձնելուն համաձայնություն տալն էր։ Փաստերը առաջիկայում կբացահայտվեն, կտեսնեք՝ ավելի շուտ կանգնեցրե՞լ ենք, թե՞ չէ։ Կամ որ ամսի 19-ին եկել էր ձեր խմբակցության անդամը, ով հիմա ԱԺ փոխնախագահ է (Իշխան Սաղաթելյան - խմբ.) որ ասում էի՝ այս գնով գնում եմ պատերազմը կանգնեցնելու, ինչո՞ւ էին ասում՝ բա այդպես ո՞նց կլինի եւ այլն, եւ այլն»։ 

Ի պատասխան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարության՝ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հանդես է եկել գրառմամբ, որում մասնավորապես նշել է․ «Պահանջում եմ 24 ժամվա մեջ հանրայնացնել արտախորհրդարանական ուժերի հետ հոկտեմբեր 12-ին և հոկտեմբերի 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաեւ ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ, կրկնում եմ՝ ամբողջությամբ, և այդ ժամանակ կտեսնենք՝ ով ում ինչ է ասել եւ ինչպես։ Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա: Ի դեպ, «...և այլն, և այլն»-ների փոխարեն գուցե հայտարարի, թե ի՞նչ եմ ասել իրեն։ Ժամանակը գնաց․․․

ՀԳ Չհրապարակելու դեպքում մեկ անգամ եւս ապացուցելու եք, որ շարքային ստախոս բանսարկու եք»։

Ուշագրավ է, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից մեկ օր անց, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես եկավ տեսաուղերձով, որում հայտարարում էր, որ Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը, ինչպես նաև անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որեւէ տարբերակ։ 

«Սիրելի հայրենակից, այս վճռորոշ պահին հարկ համարեցի եւս մեկ անգամ վերահաստատել ՀՅԴ-ի դիրքորոշումը Արցախյան համկամարտության լուծման վերաբերյալ։ Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը։ Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որեւէ տարբերակ։ Դաշնակցության համար անընդունելի է, ինչպես նախկինում եւս անընդունելի է եղել հարցի փուլային լուծման շրջանառվող որեւէ տարբերակ։ Սիրելի հայրենակից, մենք այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք։ Մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ։ Մենք այս պատերազմում մեծ եւ ծանր գին ենք վճարել։ Մենք պետք է հաղթենք՝ սա մեր պետության գոյության հարցն է։ Մենք այս ժամանակահատվածում, այս օրերին ծանր կացության մեջ ենք, բայց մենք սա պետք է հաղթահարենք։ Մենք մեր պատմության ընթացքում, հենց նաեւ Արցախյան ազատամարտում շատ ավելի ծանր օրեր ենք ունեցել եւ միասնաբար, թեւ-թիկունք տված, հաղթահարել ենք, որովհետեւ սա է ճանապարհը։ Մենք պետք է վերակազմակերպվենք, բեկում մտցնենք  ռազմաճակատում եւ գնանք դեպի հաղթանակի։ Այլ տարբերակ պարզապես չկա»,- մասնավորապես ասում էր Սաղաթելյանը:

Այստեղից հարց է առաջանում՝ հնարավո՞ր է արդյոք, որ ՀՅԴ-ական Սաղաթելյանը վարչապետի հետ հանդիպման ժամանակ այլ տեսակետ հնչեցրած լիներ, դիցուք՝ կողմ արտահայտվելով պատերազմը կանգնեցնելու «գնին», իսկ մեկ օր անց էլ տրամագծորեն հակառակ տեսակետ հայտներ։ Վերոհիշյալ տեսաուղերձում առնվազն հոկտեմբերի 20-ի դրությամբ Սաղաթելյանը վերահաստատել է սեփական կուսակցության «ոչմիթիզական» դիրքորոշումը, այն է՝ մերժել ՀՀ-ին այդ պահին՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ առաջարկվող «խաղաղության գինը», եւ որ՝ պատերազմի կանգնեցման որեւէ այլ տարբերակ, քան դրանում հաղթանակ տանելը, չկա։

Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին էլ՝ վարչապետի հետ արտախորհրդարանական ուժերի փակ հանդիպումից հետո, ՀՅԴ ԳՄ անդամ Սաղաթելյանը զերծ էր մնացել հանդիպման մանրամասները գաղտնազերծելուց՝ նշելով միայն. «Արցախի մասին Դաշնակցությունը ներկայացրել է իր կարծիքը, վերաբերմունքը շատ մանրամասնություններով, դետալներով։ Վարչապետը ներկայացրել է տեղեկատվություն, մենք ներկայացրել ենք մեր վերաբերմունքը»։

Այսպիսով, թե ինչո՞ւ է Սաղաթելյանը մեկ տարվա մեջ այսպիսի իրարամերժ հայտարարություններ անում, դատողություններ անելը դժվար չէ:

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8566 դիտում

Թայլանդի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Վիեննայի Շիլլերի հրապարակում ոգեկոչել են Հայոց ցեղաuպանության զոհերի հիշատակը

Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն. Փելոնը քննադատել է Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը

ՀՀ ավտոճանապարհներին «հայտնվել են» հետիոտնային անվտանգության մակետներ. ո՞րն է նպատակը

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը

Պետք է շարունակենք արդարություն պահանջել և պնդել, որ ազատ արձակվեն հայ գերիները. կոնգրեսական Շիֆ

Կոչ ենք անում աջակցել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Թուրքիայի ԱԳՆ

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում

Վայոց ձորի նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

Բախվել են «Լեքսուս»-ն ու «Կիա»-ն. կոտրվել է լուսացույցը, վրաերթի ենթարկվել քաղաքացի

Սևանում մեքենաներ են բախվել. «Նիսսան տիիդա»-ն շրջվել, հարվածել է հաստաբուն ծառին և պատին, վիրավորներ կան

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տուն

Հիմալայներում ձնածածկույթի ռեկորդային նվազում է արձանագրվել. ի՞նչ է սպառնում 2 միլիարդ մարդու

Ամոթալի է, որ ավելի քան մեկ դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանության ցավալի դասերից. Պոլիևղ

Կալկաթայի եկեղեցում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարվել

«Կիա»-ի հետ բախումից հետո «Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել մայթին կանգնած հետիոտնի, կոտրել լուսակիրը. կա վիրավոր

Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփը ուղերձ է հղել

Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել. տեսանյութ

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

Ստամբուլի արտադրամասերից մեկում պայթյուն է եղել

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ

Ցեղասպանության ոգեկոչումը նաև հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ և անվտանգ. Լուազո

Սևան-Մարտունի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր

ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. հարգանքի տուրք է մատուցվել

Ազգային պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև զգոն լինել. Հունաստանի նախագահ

Այս օրը հիշեցում է․ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարար

Թեհրանում ՀՅԴ-ականները պսակից պոկել են Հայաստանի Հանրապետություն բառերը. գենում մի բան խախտված է. Սաֆարյան

Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել

Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը կոչ է արել դադարեցնել պատերազմը

«ՈԻԱԶ»-ն արգելափակվել է Պաղջուր գետում

Չպետք է ջուր լցնել թշնամու ջրաղացին, որ ասեն՝ հայերը տարաձայնություն ունեն Ցեղասպանության վերաբերյալ. Բաբայան

Թալանել են բժշկական համալսարանի դասախոսի մեքենան. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա. թուրք կուսակցապետ

Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին

Տորոնտոյի միջազգային օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել

Այս օրը հիշեցնում է՝ ամեն ինչ պետք է անենք կանխելու նման վայրագությունների կրկնությունը. ԵՄ առաքելություն

Ահազանգ է ստացվել, որ կանգառում մահացած քաղաքացի կա. ի՞նչ է պարզվել

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Երևանի անդամակցությունը դադարի փուլում է. Տասմագամբետով

Պետք է դասեր քաղել այս իրողությունից և ապրել հանուն ՀՀ անկախության ու պետականության. Դավիթ Առուշանյան