Երևան
12 °C
20 տարեկան էր, երբ սպանեց իրեն բռնաբարող տղամարդուն, սակայն այդ սպանության համար ոչ թե ինքը պատասխանատվություն կրեց, այլ ամուսինը՝ ինքնակամ հանձնվելով ոստիկանություն:
10 տարի անց արդեն հասուն Աննան փորձում էր կյանքը շարունակել համաներմամբ ազատված ամուսնու՝ Ալբերտի հետ, սակայն ոչինչ այլեւս առաջվանը չէր ու չէր կարող լինել:
Թվում էր՝ ամեն ինչ պիտի անցյալում մնար, եւ հասուն ու կայացած կինն ապրելու նոր հնարավորությունը բաց չթողներ, բայց օր օրի նրա կյանքն ավելի էր բարդանում: Աննան դժվարանում էր հաղթահարել սեփական վախերն ու ազատվել մեղքի զգացումից՝ իմանալով, որ իր սպանած տղամարդը մանկատանը փոքր տարիքի տղա ունի:
Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում պրեմիերա էր՝ տարբերվող եւ հագեցած ժամանակակից լուծումներով: Ռեժիսոր Միքայել Աբրահամյանի բեմադրած երկու գործողությամբ դրամա ժանրի ներկայացումը կոչվում է «Բանտարկյալը»:
«Բանտարկյալը» մարդու հոգու եւ մտքի բանտարկության մասին է, հոգու մերկ եւ անպաշտպան լինելու մասին: Եվ ինչպես ներկայացման ավարտին բեմադրող ռեժիսոր Միքայել Աբրահամյանն ասաց՝ այն մասին է, թե մեր հասարակության մեջ ինչքան շատ են արատավոր կարծրատիպերն ու սահմանափակումները:
«Բանտարկյալ»-ում ներկայացված էր՝ ինչպես կարող են հանգամանքները մարդուն ստիպել, որ հոգին մերկանա, ու անհատը կանգնի ինքնասահմանափակման առաջ, հրաժարվի այն ամենից, ինչը թվում է՝ ընդունված կյանքի բնականոն ընթացքն է ապահովելու:
Ռեժիոսորը փորձել էր մեկ ներկայացմամբ խոսել ու վեր հանել մի քանի խորքային խնդիրներ, իրավիճակներ, որում կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, կամ մեր շրջապատի մարդիկ: Ցույց էր տրված այն մարդկանց ինտեգրումը հասարակությունում, ովքեր երկար տարիներ բանտարկված լինելուց հետո հայտնվում են ազատության մեջ:
Ներկայացվում էր հայ իրականությունում կնոջ՝ բարձունքների հասնելն ու հասարակության արձագանքը: Ենթատեքստերով հասկացվում ու ներկայացվում էր հոգեւոր սահմանափակումը. երբ մարդ ծնվում է, նա մերկ է, առանց հագուստի, առանց արդուզարդի եւ առանց քողարկող որեւէ տարրի: Ներկայացվում էր մի կողմից մարդու՝ հագուստից ազատման ձեւով, մյուս կողմից էլ պարտադիր եկեղեցական հագուստ կրելու եւ աշխարհիկ կյանքից կտրված լինելու նրբությունները:
Բեմահարթակն ամբողջացված էր թափանցիկ պտտվող խորանարդի մեջ, որը խորհրդանշում էր անձի սահմանափակումը: Ներկայացման մեջ հերոսներից յուրաքանչյուրի համար սահամանափակումները տարբեր էին. մեկի համար բանտախուցն էր, մյուսի համար՝ մանկատունը, աշխատավայրը, իսկ մեկ ուրիշի համար՝ եկեղեցին:

Գործողությունները տեղի էին ունենում Կոմիտասի եւ Վիվալդիի հնչյունների ներքո. թավջութակի կենդանի նվագն ամբողջացնում էր ներկայացվածը՝ արտասովոր հոգեւոր դաշտ ստեղծելով:
Իսկ խորանարդը ձեւափոխվող հատակ ուներ: Տպավորություն էր, թե բեմի վրա փոփոխվող տարվա եղանականերն ու փոփոխվող կլիման իրական են. ձմեռ էր, քամի, հետո գարուն եկավ եւ, ի վերջո, սառցակալած առուն սկսեց հոսել...: Հետո բեմում անձրեւ տեղաց: Իսկ վերջին տեսարանի ժամանակ հանդիսատեսին բաժակներով գինի հյուրասիրվեց. սա նշան էր հոգեւոր մաս դարձնելու, այլ ոչ թե արբեցումի:
Ներկայացման ավարտին խոսելով վիզուալ լուծումների մասին՝ Միքայել Աբրահամյանն ասաց. «Թատերարվեստում վիզուալ լուծումները նորություն չեն, պարզապես հայ թատրոնում դրանք չենք հանդիպում»:

Ռեժիսորը հայտնեց, որ ընդամենը 1 անգամ են հնարավորություն ունեցել բեմում փորձ անելու:
«Հայաստանում պայմաններն այնպիսին են, որ երբ մարդ որոշում է ինչ-որ լավ բան անի, ամեն տեղ խոչընդոտներ են առաջ գալիս: Ես էլ որպես դասախոս փորձում եմ իմ ուսանողների համար օրինակ լինել, որ անկախ բարդություններից, հնարավոր է հասնել նպատակիդ, եթե դու իսկապես ուզում ես: Գումարային առումով մեկ փորձն արժե նույնքան, որքան ելույթավճարը, իսկ մենք դրան այնքան էլ պատրաստ չենք»,- ասաց նա:
«Բանտարկյալը» պիեսը Միքայելը գրել է դեռ 3 տարի առաջ: Նա նշեց, որ ժամանկի հետ որոշակի փոփոխությունների է ենթարկել: «Դերասանները քաստինգով են ընտրվել, մասնակցության 140 հայտ էր: Արդյունքում իրենց դերասական խաղով շատ արագ հասկացանք՝ ով կարող է դառնալ Աննա, ով՝ Ալբերտ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT