Հիփոթեքային վարկերի մարում, ստոմատոլոգիական, սպորտային համալիրների եւ մանկապարտեզների վճարների տրամադրում

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցփաթեթի հատկացման կարգում լայնածավալ փոփոխությունների արդյունքում 4 ծառայության փոխարեն սոցփաթեթի շահառուներն այսուհետ կօգտվեն 8 ծառայությունից, այդ թվում՝ ստոմատոլոգիա, մարզա-առողջարարական և սպորտային համալիրներ, հիփոթեքային վարկերի մարում, մանկապարտեզների, նախակրթարանների վճարների մարում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետ Ժորա Սարգսյանն այսօր «Արմենպրես» լրատվական կենտրոնում տված ասուլիսի ընթացքում մանրամասնեց՝ ծրագրերից որը երբ է ուժի մեջ մտնելու եւ փոփոխություններով ինչ արտոնություններ են սահմանվելու:

Սարգսյանը նկատեց՝ չնայած Կառավարության որոշմամբ փոփոխություններն ուժի մեջ են հոկտեմբերի 30-ից, 2 կարգավորումները նախատեսվում են ուժի մեջ մտցնել դեկտեմբերի 12-ից հետո:

Ընդլայնվել է ուսման վճարի մարման ծառայությունը՝ նախատեսելով, որպեսզի սոցփաթեթի միջոցներից հնարավոր լինի փոխանցումներ կատարել նաեւ Հայաստանի եւ Արցախի այն պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններին, որոնք իրականացնում են նախադպրոցական կրթական ծրագրեր։ Այսինքն՝ սոցփաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի միջոցները փոխանցել նաեւ, օրինակ, իրենց զավակների նախակրթարանների կամ մանկապարտեզների ծառայությունների վճարմանը։ 

«Ծառայությունը հնարավորություն է տալիս մանկապարտեզների, նախակրթարանների վճարների մարում, եթե սոցփաթեթի շահառուն ունի երեխա, որն այցելում է վճարովի հաստատություն»,- մանրամասնեց վարչության պետը:

Անդրադառնալով ստոմոտոլոգիական ծառայությանը՝ Ժորա Սարգսյանը մանրամասնեց, որ այդ ծառայությունը տրամադրվելու է ոչ թե ապահովագրությունով ինչպես նախկինում է եղել, այլ ուղիղ, ինչը հնարավորություն կտա շահառուներին իրենց գումարները ծախսել ստոմոտոլոգիական ծառայություններից օգտվելու համար: Այս ծառայությունն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից հետո, քանի որ ցանկեր են կազմվելու, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիներին պատշաճ սպասարկել:

«Այս որոշմամբ նախատեսված է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրներ հաճախելու, իսկ առողջապահության նախարարությունը ստոմատոլոգիական ծառայությունների ձեռքբերման առումով 1-ամսյա ժամկետում հրապարակեն այն ցանկերը, որտեղ հետագայում կարող են հաճախել, կամ ում ծառայությունից կարող են օգտվել սոցփաթեթի մեր շահառուները»,- մանրամասնեց նա:

Իսկ ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերի մարմանը, փոփոխությամբ շահառուին հնարավորություն կտրվի սոցփաթեթի միջոցների հաշվին օգտվելու գույքի ձեռքբերման (այդ թվում՝ գնման իրավունքով) կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարման ծառայություններից:

Վերացվել է նաեւ սոցփաթեթից օգտվելու համար նույնականացման քարտի պարտադիր առկայության վերաբերյալ կարգավորումը։ Արդյունքում սոցփաթեթի շահառուները կամ նրանց ընտանիքի անդամները կարող են սոցփաթեթի ծառայություններից օգտվելու, հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար բանկ կամ սոցփաթեթի ծառայություն մատուցող կազմակերպություն ներկայացնել նույնականացման քարտ կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։ 

«Այս մասով էլ քննարկումներ են եղել բանկերի միության հետ, որոշակի ժամկետ են խնդրել ծրագրային ապահովում ունենալու համար, որպեսզի հնարավոր լինի շահառուներին ծառայություն մատուցել»,- ասաց Սարգսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1579 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ