Ինչպես են շոու բիզնեսի ներկայացուցիչները վերաբերում պատվաստմանը և նրանցից ովքեր են պատվաստվել

«Հայկական ժամանակը» պատվաստման թեմայով հերթական հարցումն է իրականացրել շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում:

Պատվաստվողների թիվը գնալով մեծանում է: Որոշները կամավոր են դա անում, որոշները ստիպված՝ հաշվի առնելով առողջապահության նախարարի հրամանը: Շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում նաև կան մարդիկ, որոնք դեռ չեն պատվաստվել:

Դիջեյ Վակցինան մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռ պատվաստված չէ: Արտիստուհին վարակված է եղել այս տարվա ամռան վերջին եւ կարծում է՝ ունի բավականին շատ հակամարմիններ:

«Օգոստոսի 20-ն էր կարծեմ, երբ հայտնաբերեցի, որ վարակված եմ: Դեռ վաղ եմ համարում պատվաստվել: Բայց քանի որ դեկտեմբեր-հունվար ամիսներին հավանականությունը մեծ կլինի, որ կարող է կրկին վարակվեմ, հակամարմինների թեստ եմ հանձնելու, որպեսզի հասկանամ՝ որքանով եմ պաշտպանված»,- ասաց նա:

Դիջեյ Վակցինան նաեւ նկատեց՝ եթե դիմադրողականությունը թուլացած լինի, բնականաբար, կպատվաստվի:

«Հաստատ պետք է պատվաստվել, բայց թե ո՞ր պատվաստանյութով, դեռեւս չեմ կողմնորոշվել: Որպես դիջեյ՝ որոշ առաջարկներ ունեմ արտասահմանից, ուստի դա էլ է դրդում պատվաստվել: Չնայած պիտի ասեմ, որ դա երկրորդական, երրորդական դեր ունի. պատվաստվել եմ ուզում, որպեսզի երկրորդ անգամ չվարակվեմ, քանի որ առաջին անգամ անչափ վատ օրեր եմ ունեցել ու դժվար եմ տարել: Հնարավոր է՝ երկրորդ անգամ վարակվելիս վիճակս ավելի բարդ լինի»,- ասաց նա:

Հաղորդավար Գրիշա Աղախանյանը «Հայկական ժամանակին» հայտնեց՝ կարծում է, որ անհրաժեշտ է պատվաստվել, եւ ինքը դա արել է: Հաղորդավարը ստացել է առաջին դեղաչափը, պատրաստվում է ստանալ երկրորդը:

Երգչուհի Ջուսը ընդամենը մի քանի օր առաջ է ստացել առաջին դեղաչափը: Նա հայտնեց, որ ստիպված է եղել պատվաստվել, որպեսզի կարողանա երկրից դուրս գալ, քանի որ հաճախ է շրջագայում: Երգչուհին նաեւ պատմեց, որ պատվաստվելուց հետո մի քանի օր իրեն լավ չի զգացել. ջերմություն, թուլություն եւ հոդացավեր է ունեցել, նոր-նոր է վերականգնվում:

«Բայց մարդիկ կան, որ շատ նորմալ են տանում, այնպես որ սա շատ անհատական է ու վստահ որեւէ բան ասել անհնար է»,- ասաց երգչուհին:

Նրա կարծիքով՝ պատվաստվելուց առաջ պարտադիր է լիարժեք բուժզննում անցնել. «Օրգանիզմը լրիվ պիտի ստուգվի, եթե չունի հակացուցումներ, նոր պատվաստվի: Ես չգիտեմ, թե մի քանի տարի հետո այս ամենն ինչի կհանգեցնի, բայց դե այլընտրանք չունենք: Մի կողմից ռիսկն է, մյուս կողմից վիրուսի հետեւանքով մահերը»:

Դերասան, շոումեն Հովհաննես Դավթյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը նույնպես պատվաստված է: Դավթյանը մեր այլ հարցերի չցանկացավ պատասխանել:

Մեր տեղեկություններով՝ պատվաստված են նաեւ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու նրա ամուսինը՝ պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանը: Նրանք սպասում են երկրորդ դեղաչափը ստանալուն, որպեսզի հյուրախաղերով գործուղվեն ԱՄՆ:

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն էլ ամիսներ առաջ է պատվաստվել եւ նորմալ է վերաբերում պատվաստմանը: «Ես մի քանի ամիս առաջ եմ պատվաստվել Իսպանիայում: Կարծում եմ՝ եթե պարտադիր է, ուրեմն պետք է անել»,- ասաց երգչուհին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37464 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել