Երևան
12 °C
ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի hամատեղ նիստում ներկայացվել են տրանսպորտի, ջրային տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները:
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ նախարարությանը կհատկացվի 335 մլրդ 257 մլն դրամ: 22 ծրագրի շրջանակում կիրականացվի 140 միջոցառում: 209 մլրդ 594 մլն դրամը կուղղվի կապիտալ ծախսերին, իսկ 125 մլրդ 663 մլն դրամը՝ ընթացիկ ծախսերին:
Նախարարի խոսքով՝ տրանսպորտի ոլորտին բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 116 մլրդ 642 մլն դրամ: Կիրականացվի 3 ծրագիր, 31 միջոցառում: Ամենախոշորը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն է, որին կհատկացվի 115 մլրդ 117 մլն դրամ:
Մեկ այլ ծրագրով էլ նախատեսվում է Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցում եւ երկկողմանի երթեւեկության ապահովում:
Կշարունակվի Բագրատաշեն անցման կետի տարածքում կամրջի կառուցումը, որի համար բյուջեից կհատկացվի 1.3 մլրդ դրամ: Շինարարական աշխատանքներ կիրականացվեն նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանային հատվածում:
Ջրային տնտեսության ոլորտում 5 ծրագիր, 41 միջոցառում իրականացնելու համար կհատկացվի 45 մլրդ 253 մլն դրամ: Գումարի հիմնական մասը կուղղվի «Ոռոգման համակարգերի առողջացման» ծրագրին:
Նախատեսվում է 185կմ երկարությամբ ոռոգման ցանցերի հիմնանորոգում եւ 15կմ նոր ցանցի կառուցում:
ԵՄ աջակցությամբ իրականացվելիք ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի 17 բնակավայրերում կկառուցվեն ոռոգման համակարգեր, կնախագծվի ու կկառուցվի 17 ջրամբար, ինչպես նաեւ կվերանորոգվի 4 ջրամբար:
Էներգետիկայի բնագավառին ուղղված հատկացումը 49 մլրդ 425 մլն դրամ է: Նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր եւ 10 միջոցառում:
Ամենամեծը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց/ Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» ծրագիրն է՝ բաղկացած 3 բաղադրիչից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից
Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ մյուսները ի զորու չեն փոխել այն իրականությունը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի. Չախոյան
Տեր-Պետրոսյանը վերածվել է Սերժ-Քոչարյան երկվորյակների խորթ եղբոր. չեն սիրում, բայց օգտագործում են. Ալեքսանյան
Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում Ծինփինի հուշարձանը կանգնեցնել
Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը, քարերին ու կողաշրջվել
Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո
Հուսանք՝ սփոփանքի այց կկատարի նաև Ռոբերտ Քոչարյանին՝ որպես Հայաստանում թալանի սիմվոլի. Ալխաս Ղազարյան
Մենության մեջ մնա բլրի գլխի սև քարանձավում, հիշիր ընկերներիդ, որոնց գլուխը կերար. Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին
Երևանի Չեխովի փողոցում տուն է հրդեհվել. բարդության «1 ԲԻՍ» աստիճանով մեկնել է 5 խումբ
Երեկոն Գորիսի Red Roof հյուրանոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. Նիկոլ Փաշինյանը սաղմոս է մեջբերել
Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի կողքին. Փաշինյան
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Եթե գրեի քաղաքական ստատուսներ, ապա կհայտնեի խորագույն զարմանքս ՊՈՒ-ի ներկայացրած վարչապետի թեկնածությամբ
ՀՀԿ-ի սև հումորի թիրախը, կարծես թե, իրենց իսկ թեկնածուն է․ Ալխաս Ղազարյան
2008 թվականի մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մերժեց Գարեգին Բ-ի միջնորդությունը Քոչարյանի հետ «երկխոսության» առումով
Պահանջում եմ՝ Քոչարյանն ու Սարգսյանը, հետևելով Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին
Հուսանք՝ գոնե մեծարգո տիար Տեր-Պետրոսյանին Վեհափառ Տերը հայտնել է՝ արդյոք խախտե՞լ է կուսակրոնության ուխտը
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է». Սիսիանի հանդիպումը ընթացավ լեփ-լեցուն դահլիճում՝ լի բովանդակալից քննարկումներով. Հակոբյան
Կրթվելը նորաձև է Սիսիանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, 200 կգ-ով ավել՝ քան 2023-ին․ Արփինե Սարգսյան
Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը
Մեղադրվում է զենքի գործադրմամբ բռնության համար. «Պատիվ ունեմ»-ից սպասելի չէր ավելի լավ թեկնածու. Հակոբյան
Շուրջ 8 միլիոն դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. Գևորգ Պապոյանը մասնակցել է «Mounthree» հյուրանոցի բացմանը
Հարսանյաց սրահի մուտքի մոտ դի է հայտնաբերվել. ենթադրյալ կասկածյալը դեպքի վայրում վնասազերծվել է
Բնակարան, մեքենաներ, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը
Ավտոմեքենան գլխիվայր ընկել է փոսը. ոչ սթափ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են ԲԿ
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա
«Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակի ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել
Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ լինի
Հետհաշվարկը սկսված է. Ալեն Սիմոնյանը հայտնել է՝ երբ տեղի կունենան ԱԺ հաջորդ ընտրությունները
Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռազմագերիների փոխանակումն ու դիերի ընդունումը. Մեդինսկի
Եթե չապացուցի, որ ձերբակալվածները «հովանավորյալներս են», կարող եմ պնդել՝ կանխամտածված զրպարտում է. Պետրոսյան
Տնտեսվարողներին ու նրանց համար աշխատողներին առաջարկում եմ ավելի զուսպ ու հավասարակշիռ լինել. ՍԱՏՄ խոսնակ
Սիրով սպասում ենք ձեզ Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացմանը. Տիգրան Ավինյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT