Իրաքի վարչապետի նկատմամբ մահափորձ է եղել. վիրավորում է ստացել անվտանգության 10 աշխատակից

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի նկատմամբ մահափորձ է եղել ականապատ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) օգնությամբ: Մահափորձն իրականացվել է այս  գիշեր, Բաղդադում։ Ինչպես ավելի ուշ հայտնել է ինքը կառավարության ղեկավարը, իր հետ ամեն ինչ կարգին է, չի տուժել:

«Ես լավ եմ, փառք Աստծո, իմ ժողովրդի մեջ եմ և բոլորին կոչ եմ անում հանգստանալ և զսպվածություն պահպանել՝ հանուն Իրաքի», - գրել է նա իր Twitter-ում։

«Դավաճան հրթիռները չեն սասանի մեր անվտանգության ուժերի հերոսական տոկունությունն ու համառությունը ժողովրդի անվտանգության պահպանման գործում»:

Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վիրավորվել է վարչապետի անվտանգության ծառայության 10 աշխատակից։ Բացի այդ, նյութական վնաս է կրել կառավարության ղեկավարի նստավայրը։

Սկզբում Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր վարչապետի նստավայրի վրա, որը գտնվում է այսպես կոչված Բաղդադի կանաչ գոտում, պայթուցիկներով լցոնված անօդաչու թռչող սարքի օգնությամբ հարձակման մասին։

Ավելի ուշ Իրաքի անվտանգության աշխատակիցները հաստատել են այս տեղեկությունը:

«Ալ Քազիմին չի տուժել, նա առողջ է: Անվտանգության ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ այս անհաջող փորձի կապակցությամբ»,- ասվում է անվտանգության ուժերի հայտարարության մեջ:

Միաժամանակ Al Arabiya-ն ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետը թեթև վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել: Այս տեղեկությունը, ինչպես նշեցինք, հերքվել է:

Իրաքյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարն այժմ ապահով վայրում է։ 

Ներկայում անվտանգության միջոցները զգալիորեն ուժեղացվել են «կանաչ գոտու» բոլոր մուտքերում։ Իրաքի զինված ուժերի հայտարարության համաձայն, որը վկայակոչել է Al Hadath-ը, «կանաչ գոտում անվտանգության իրավիճակը կայուն է և վերահսկելի է»:

Տպել
926 դիտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հայաստանը պետք է աղմուկ բարձրացնի, ԵՄ-ի այս ուղերձը վկայում է, որ ռազմական հարձակման հավանականությունը մեծ է. քաղաքագետ

Միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ արձագանք. Ալեն Սիմոնյան

Արցախում մեկնարկել է տնտեսվարողների աջակցության 4-րդ ծրագիրը. ովքեր չեն օգտվի ծրագրից

Հայտնի է՝ ինչ ծառատեսակներով կփոխարինվեն Ուլնեցի փողոցի դեֆորմացված ծառերը

Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը այգում աշխատանքային օրվա ավարտին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Գլխիս սարքեցին, արհամարհում են, փնթի աշխատելաոճ ունեն». քաղաքացին ահազանգում է Globbing-ի պատճառով տուժելու մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում է

Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթա

Դոլարն ու ռուբլին շարունակում են արժեզրկվել

ԱԺ նախագահը Գերմանիայում բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին

Կարմրուկի նոր դեպքեր են հայտնաբերվել

Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել, վնասվել են մեքենաներ

Երևանի սպորտային շունչը բացվում է. Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել

Դատավորները պատշաճ աշխատանքային պայմաններ կունենան. ընթացքի մեջ է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի հիմնանորոգումը

Վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է Էրիկ Իսրայելյանին հատկացված ֆինանսական աջակցությունների ամբողջական տեղեկանքը

«Օրենքով գողը» կալանավորվել է. բավարարվել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը

Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան

Ազգությամբ հայ ռուսաստանաբնակ տղամարդը սպանել է կնոջն ու 10 ամսական որդուն

Ուզում է կեղծիքի միջոցով տուժողի կարգավիճակ և ելքի վիզա ստանալ. Կարեն Գիլոյանը՝ Էրիկ Իսրայելյանի մասին

ՌՈ աշխատակցի մասնակցությամբ երևանյան ակումբներից մեկում կատարվածի առթիվ նախաձեռնված քրվարույթով ձերբակալվել է 5 անձ

Քիմ Քարդաշյանը կիսվել է իր և քրոջ մանկության առաջին սելֆիով

Սամվել Բաբայանի քաղաքական վերադարձը խոչընդոտելու համար գործի են դրվում «հին ու բարի» տեխնոլոգիաները․ հայտարարություն

Խաչանովը առաջին անգամ հաղթանակ է տարել հույն Ցիցիպասի նկատմամբ

Մարդու կյանքին և առողջությանը սպառնացող խնդիր չի հայտնաբերվել.ՍԱՏՄ-ն՝ ի պատասխան Ռոսսելխոզնադզորի

Երևան-Սևան ճանապարհին ծառ է տապալվել. վնասվել են մարդատար մեքենաներ

ՀՀ հակակոուպցիոն կոմիտեն Ճապոնիայի հետ համատեղ ծրագրեր կիրականացնի

Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պահպանման հարցում պետք է գտնվեն ընդունելի լուծումներ. Կաթողիկոսը՝ ԿԳՄՍ նախարարին

Հրապարակվել է զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը

ԱԽ քարտուղարը Ռիգայում խոսել է Ադրբեջանի հավանական էսկալացիայի մասին

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել. մանրամասներ

Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է

Ադրբեջանցի պատգամավորի մահափորձի մեջ Բաքուն իրանական հետք է տեսնում՝ հրապարակելով «ապացույցներ»

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ՊՊԾ կանոնադրությունն ու կառուցվածքը

Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուսներին՝ Ադրբեջանի ներխուժումը կանգնեցնելու օգնության համար. վարչապետի ելույթը

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով