Երևան
12 °C
2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության մեկ տարին լրանալու նախաշեմին՝ երեկ՝ նոյեմբերի 8-ին, «Ազատության» հրապարակում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ քաղաքական թիմի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հանրահավաք էր հրավիրել, որով, ըստ Քոչարյանի, համազգային դիմադրության սկիզբն են ազդարարում:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) հասարակական կազմակերպության աերոնկարահանման տվյալների համաձայն՝ «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին ժամը 19:30-ի դրությամբ մասնակցել էր 3700 քաղաքացի:
Հանրահավաքին բացի ընդդիմության մի շարք ներկայացուցիչներից, ելույթ ունեցավ նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, որը, անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին, մասնավորապես նշեց. «Իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմը անխուսափելի դարձնելու համար. ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջական դաշտ, ըստ էության՝ հրահրեց պատերազմ»:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով Քոչարյանի՝ գործող իշխանությանը պատերազմ հրահրելու մեջ մեղադրող հայտարարությանը, այն համարեց հակահայ:
«Նախ, եթե խոսվում է բանակցությունները ձախողելու մասին, ապա այդ խոսքերի հասցեատերը Սերժ Սարգսյանն է, որը հրապարակայնորեն հայտարարել է, որ բանակցությունները դադարել էին: Նա դրա մասին խոսել էր դեռ 2018-ին: Պատերազմ հրահրելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը հակապետական է: Այլ կերպ այն մեկնաբանել չեմ կարող: Իշխանությանը կարելի է դեմ լինել, չսիրել, բայց պետությանը հարվածել չի կարելի»,- նշեց քաղաքագետը:
Մեհրաբյանի խոսքով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդն այս հայտարարությունից հետո դառնալու է «Հաքքին ազ-ի» գլխավոր հերոսը:
«Որովհետև այն, ինչ հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը, ադրբեջանական պրոպագանդայի համար երազանք է: Նա երբ բառեր է շաղ տալիս՝ առանց մտածելու հետևանքների մասին, ինտելեկտի բարձր ցուցիչի մասին չի խոսում»:
Քոչարյանը, ելույթում անդրադառնալով կոռուպցիոն բացահայտումներին, երեկ ասել էր. «Խոստացել էին կոռուպցիայի և թալանի դեմ պայքար, այսօր թալանի առաջատարներն են: Այսօր մտել են ձեր բոլորի գրպանը, փող են դիզում, փող են աշխատում գնաճի վրա, կորոնավիրուսի վրա, հիվանդների, մահերի վրա: Քերթում են, ինչ հնարավոր է քերթել»:
Քաղաքագետը, անդրադառնալով Քոչարյանի՝ գործող իշխանությունների թալանչի լինելու պնդումներին, նկատեց՝ դրա համար փաստեր են պետք:
«Թալանը քրեական հանցագործություն է: Թալանի հետ կապված գործով հենց ինքը Քոչարյանն է անցնում: Եթե ինքը ունի ապացույցներ, ապա թող դրանք ներկայացնի. դատական համակարգը բաց է իր հայցերի համար»:
Հանրահավաքի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ իշխանությունների հեռացնելու հարցը ամիսների խնդիր է: «Պայքարելու ենք, և վստահ եղեք՝ նրանց (գործող իշխանությանը) մենք վռնդելու ենք կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով»,- ասել էր Քոչարյանը:
Հարցին՝ արդյոք ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, որի հանրահավաքներին մասնակցում է շուրջ 4000 քաղաքացի, ունի՞ շանս «բարիկադային» իշխանափոխություն իրականացնելու և ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը, երբ դրանք վերջերս են տեղի ունեցել, քաղաքացին էլ տվել է իր քվեն, Մեհրաբյանն ընդգծեց.
«Ռոբերտ Քոչարյանը ժողովրդից մանդատ ստացած իշխանության հետ չի կարող այս լեզվով խոսել: Նա երևի մեծ մոլորության մեջ է: Իր հայտարարությունները բացի ծիծաղից, այլ բան չեն առաջացնում: Երեկվա հանրահավաքի մասնակիցների թիվը ցույց տվեց, որ ինչ-որ համայնքում մահացած քաղաքացու հոգեհանգստի արարողությանն ավելի շատ մարդ է գնում, քան Քոչարյանի հանրահավաքներին»:
Նկատառմանը, որ ընդդիմությունը հանրահավաքից առաջ քաղաքացիներին հորդորել էր պահպանել համաճարակային կանոնները, իր ելույթում էլ Ռոբերտ Քոչարյանն իշխանություններին մեղադրեց կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար՝ ասելով, որ Հայաստանում թռիչքաձև աճ է ունենում միայն զոհերի թիվը, մահերի թիվը, գերեզմանների թիվը, և փող են աշխատում կորոնավիրուսի ու հիվանդների վրա, բայց հենց «Հայաստան» դաշինքի առաջնորդները չէին պահպանում համաճարակային կանոնները, քաղաքագետը նկատեց.
«Ավելին ասեմ՝ Քոչարյանի կողմնակիցներից շատերը հրապարակայնորեն ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մոտ անվստահություն սերմանվի քովիդի դեմ պայքարի վերաբերյալ: Չնայած դա իշխանության բացթողումն է, որ նման զազրախոսությունները հենց բնում չեն խեղդում և այդ թունավոր դեզինֆորմացիայի հետևից չեն գնում: Այդքանից հետո, եթե իրենք մեղադրում են իշխանություններին, սա բացի զավեշտից, այլ բան չի հիշեցնում»:
Անդրադառնալով Քոչարյանի դելիմիտացիայի մասին արված հետևյալ պնդմանը, ըստ որի՝ դելիմիտացիա նշանակում է, որ ուղղակի կամ անուղղակի, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ուղղակի ֆիքսում Ղարաբաղի անկլավային վիճակն Ադրբեջանի ներսում, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ այս թեզը լիովին տեղավորվում է ալիևյան տրամաբանության մեջ:
«Սա այն է, ինչ Ադրբեջանը ցանկանում է «սղացնել»: Ինչ նկատի ունի հայկական կողմը դեմարկացիա և դելիմիտացիա ասելով. դա նշանակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գծվելիք սահմանի աշխատանքներ, իսկ Ղարաբաղի հարցը դրա հետ ոչ մի կապ չունի: Բայց պարոն Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, կարծիքի փաթեթավորմամբ առաջ է տանում Ալիևի ռեժիմի տեսակետները»:
Դիտարկմանը՝ ընդդիմությունը ռիսկ է տեսնում, որ իշխանությունները նոր պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, քաղաքագետը նշեց՝ այդպիսի պայմանագրի կնքման միակ շահագրգիռ կողմն Ադրբեջանն է. «Բայց ես հենվում եմ պաշտոնական Հայաստանի հայտարարության վրա, ըստ որի՝ նոր պայմանագիր չկա ու չի կարող լինել, եթե դա ՀՀ-ի շահերից չի բխում»,-եզրափակեց Մեհրաբյանը։
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը
Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին
Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի
Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին
Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ
Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT