Երևան
12 °C
Երկուշաբթի օրը հարյուրավոր փախստականներ հավաքվել էին Բրուզգի-Կուզնիցա սահմանային անցակետում՝ լեհ-բելառուսական սահմանին:
Մինսկի և նրա արևմտյան հարևանների միջև միգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր այստեղ փախստականների նման հոսք չի եղել: Բելառուսի իշխանությունները հերթական անգամ Վարշավային մեղադրում են անմարդկայնության մեջ:
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է և կարող է սահմանը պաշտպանել՝ այնտեղ բերելով զորքը:

Ամեն ինչ սկսվեց, երբ նոյեմբերի 8-ի առավոտյան Լեհաստանի պաշտպանության նախարարությունն օդից արված կադրեր էր հրապարակել, որտեղ երևում է, որ հարյուրավոր մարդիկ կուտակվել են Կուզնիցայի անցակետում (անցակետ լեհական կողմում): Լեհաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Մարիուշ Բլաշչակը հայտնել է, որ ավելի քան 12 հազար զինվոր մարտական պատրաստականության է բերվել և անցել հերթապահության:
«Մենք պատրաստ ենք պաշտպանել Լեհաստանի սահմանը»,- գրել է նա «Թվիթեր»-ում։ Հաղորդվել է նաև, որ Լիտվան նույնպես զորքեր է ուղարկում Լեհաստանի հետ սահման։
Լեհաստանի կառավարությունը երեկ արտակարգ խորհրդակցություն է անցկացրել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

Կադրն արված է տեսահսկող սարքից
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որում միգրանտները՝ իրենց իրերով, ավտոմայրուղու երկայնքով շարժվում են դեպի Լեհաստանի սահման՝ համազգեստով մարդկանց ուղեկցությամբ։
Ըստ լրատվամիջոցների՝ միգրանտները սահմանամերձ անտառներում են տեղակայվել (այդ մասին են վկայում հենց փախստականների կողմից արված տեսանյութերը)։
BBC-ն գրում է, որ նոյեմբերի 8-ի ցերեկը միգրանտները փորձել են կտրել ցանկապատի փշալարերը, ինչպես նաև այն վնասել գերաններով։ Լեհ սահմանապահները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։

Կադրն արված է տեսահսկող սարքերից
Հենց այս քայլից հետո պաշտոնական Մինսկը սկսեց Վարշավային մեղադրել միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ։ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտարարել է, որ «Լեհաստանի իշխանությունների անտարբերությունն ու անմարդկային վերաբերմունքը փախստականներին դրդել են նման հուսահատ քայլի»։
«Բելառուսական կողմը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու միջազգային կապի ուղիների անխափան աշխատանքը, ինչպես նաև ավտոմայրուղու երկայնքով շարժվող մարդկանց անվտանգությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Վարշավան էլ, իր հերթին, մեղադրում է Մինսկին սադրանքի փորձի մեջ:

Ըստ ԵՄ իշխանությունների՝ Բելառուսը հիբրիդային պատերազմ է վարում՝ փախստականներ վերցնելով Մերձավոր Արևելքից և ուղարկելով Լիտվա և Լեհաստան։ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս պատասխանել է, որ պատժամիջոցների սահմանումից հետո Մինսկը գումար չունի միգրանտների խնդիրը լուծելու համար։
Ավելի վաղ Ֆրանսիան Լուկաշենկոյի հարազատներին մեղադրել էր Թուրքիայով և ԱՄԷ-ով անօրինական միգրացիա կազմակերպելու համար, իսկ Գերմանիայի ՆԳՆ-ն (2021-ին Բելառուսով այստեղ մոտ 4 հազար անօրինական միգրանտ է հասել) կատարվածում տեսնում է «Մոսկվայի ձեռքը»։

Հոկտեմբերի 28-ին Բելառուսի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Սավինիխը հաստատել է, որ բելառուսական տուրիստական գործակալությունները և ԱԳՆ-ն վիզաներ են տրամադրում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների այցելուներին։
Ճիշտ է, խոսքը ոչ թե միգրանտների, այլ «սովորական զբոսաշրջիկների» մասին է, պարզաբանել է Սավինիխը:
Խնդիրն այստեղ նրանում է, որ Բելառուսի նշած «սովորական զբոսաշրջիկների» մեծ մասը հետո փորձում են իրենց ցանկությամբ հատել Լեհաստանի ու Լիտվայի հետ սահմանը։




Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT