Երևան
12 °C
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ ունեցող անձինք:
Ռեկտորի թափուր պաշտոնի համալրման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) հավակնորդի ինքնաառաջադրման դեպքում՝ գրավոր դիմում, իսկ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,
բ) լուսանկար,
գ) ինքնակենսագրություն/ռեզյումե,
դ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը, առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեղեկանք աշխատանքի վայրից),
ե) հավակնորդի գործունեության ծրագիրը՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:
«գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին PDF ձևաչափով, էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected]:
Դիմումները՝ կից փաստաթղթերով, ընդունվում են 2021 թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:
Հաշվի առնելով «Քովիդ-19» համավարակով պայմանավորված իրավիճակը՝ մրցույթի մասնակցության դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) անհրաժեշտ է փոստային ծառայության միջոցով ուղարկել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին (հասցե՝ 0025, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):
Մրցույթը տեղի է ունենալու 2021 թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)։
ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաստաթղթեր» բաժնում (documentation.ysu.am):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարին էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected]m:
Հիշեցնենք, ավելի ցաղ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել էր ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուն՝ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր պատրաստակամությունն էր հայտնել ներդրում ունենալ ԵՊՀ-ի զարգացման գործում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
Արարատ ցեմենտն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT