Երևան
12 °C
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու իր տեղակալը՝ Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը, այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին պաշտոնապես ներկայացրել են նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին:
Կառույցի աշխատակիցներից զատ, ներկա են եղել նաև մարզի համայնքների ղեկավարները:

Գնել Սանոսյանը նախ շնորհակալություն է հայտնել նախորդ մարզպետ Հովհաննես Հարությունյանին բարեխիղճ աշխատանքի համար, իսկ նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին մաղթել հաջողություններ նոր պաշտոնում:
«Պարոն Հարությունյանը շատ բարդ շրջանում ստանձնեց պաշտոնը. բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ կային հետպատերազմյան այդ ծանր ժամանակահատվածում: Նա կարողացավ աշխատել, և հիմա ուրախ եմ արձանագրելու, որ աշխատանքը շարունակելու է մեզ հետ։
Տիկին Բաղդասարյան, շնորհավորում եմ ձեզ չափազանց կարևոր և պատասխանատու աշխատանքի համար։ Շատ ուրախ եմ, որ մարզին քաջածանոթ եք և որպես պատգամավոր էլ բարձրացրել եք մարզին հուզող հիմնախնդիրները։ Հաջողություններ եմ մաղթում»,- ասել է Սանոսյանը։

Նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ ասել է՝ իրենց համատեղ աշխատանքի յուրաքանչյուր օրը եղել է կարևոր և պատասխանատու, քանի որ ունեցել են մեկ խնդիր՝ լուծել հետպատերազմյան ժամանակաշրջանում ծառացած բազմաթիվ խնդիրները, գտնել տեղային ու համակարգային լուծումներ։
«Դրանց մի մասին լուծում է տրվել, ինչ չի հաջողվել լուծել, իմ գործընկերը կկարողանա հաղթահարել: Համոզված եմ՝ այն կառավարչական հմտությունները, այն հաստատակամությունը, որոնք նա ունի, կկարողանա ծառայեցնել ի շահ Շիրակի մարզի և հաջողել այս աշխատանքում ևս»,- ասել է Հարությունյանը։

Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար և նշել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել մարզպետի պաշտոնը:
«Ինձ համար մեծ պատասխանատվություն է ստանձնել Շիրակի մարզպետի պատվաբեր պաշտոնը։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որ կստանձնի այս պաշտոնը, պետք է կարողանա ըստ արժանվույն ծառայել, և այդ ծառայությունը կլինի անկեղծության հենքով և ազնիվ աշխատանքով։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյանին այս ամիսների ընթացքում հետևողական և նվիրված աշխատանքի համար: Լիահույս եմ, որ առաջիկայում էլ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը»,- ասել է Բաղդասարյանը:
Նա նշել է, որ Շիրակի մարզի 12-րդ մարզպետն է և 2-րդ կին մարզպետը. «Սա կրկնակի պատասխանատվություն է ինձ համար, և երկրի ղեկավարից ընդունելով առաջարկը՝ գիտակցել եմ, որ գալիս եմ խնդրաշատ մարզ, և այդ խնդիրների լուծմանը պետք է միտված լինեն իմ ջանքերը»:
Ըստ նրա՝ թյուր կարծիք է, թե կանանց ուսը փխրուն է՝ ընդգծելով. «Ես գիտակցաբար եմ մտել այս բեռի տակ և վստահեցնում եմ, որ հետևողական աշխատանքով կկարողանամ մարզի բնակչության առջև պարզճակատ ներկայանալ։ Միայն նվիրումն ու հետևողական աշխատանքն է, որ տալու է մեզ արդյունքներ»:

Նախարարն ու մարզպետն այնուհետև ներկա համայնքապետերին շնորհավորել են ՏԻՄ օրվա առթիվ՝ կարևորելով անկախ, անկաշկանդ և ակտիվ գործող ՏԻՄ-երի դերակատարությունը:
«Պետության համար այս կարևոր փուլում, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ զարգացման փուլում թևակոխում ենք նոր գործընթաց, պետք է պատվով հասցնենք ավարտին։ Մեր մարզում սպասվում են ընտրություններ, և անկախ արդյունքներից, ես վստահ եմ՝ համատեղ աշխատանքով ամեն ինչ կանենք այդ գործընթացն անխոչընդոտ անցկացնելու, և մեր հետագա աշխատանքը կլինի բեղմնավոր։ Քաղաքական առումով կա անհրաժեշտ կամք՝ ոտքի կանգնեցնելու Շիրակի մարզը, բայց այդ ամենը հնարավոր չի լինի, եթե չլինի մեր համատեղ աշխատանքը»,- համոզվածություն է հայտնել Բաղդասարյանը։
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT