Երևան
12 °C
Ի գիտություն ԵՄ երկրներ արտահանող կազմակերպությունների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022թ․հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։
ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:
Այս համակարգից Հայաստանն օգտվում է 2009թ. հունվարի 1-ից: Նախարարության հաղորդագրության մեջ նաև ասված է.
«2014թ. հունվարի 1-ից Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ՝ 978/2012 ԵՄ կանոնակարգի հիման վրա (Regulation (EU) No 978/2012 of the European Parliament and the Council of 25 October 2012) Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում, որից օգտվելու նախապայման է հանդիսանում մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանն առնչվող 27 միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացման ընթացքը:
Նշված ԵՄ կանոնակարգում ամրագրված դրույթների համաձայն՝ երկիրը դուրս է գալիս համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային Բանկի կողմից 3 հաջորդական տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր եկամուտ կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն։ Միևնույն ժամանակ, համաձայն կանոնակարգի, երկրին տրվում է 1 տարի անցումային ժամանակահատված, որի ընթացքում երկիրը շարունակում է օգտվել արտոնյալ առևտրային ռեժիմից:
Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն՝ ՀՆԱ մեկ շնչի հաշվով։ 2021թ․Հայաստանն օգտվել է անցումային ժամանակահատվածից, և 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։
Հետևաբար, 2022թ. հունվարի 1-ից ԵՄ երկրներ արտահանումներ իրականացնելիս չի կիրառվելու նաև ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում գործող ապրանքների ծագման հավաստագրման «Գրանցված արտահանողների համակարգը» (REX)։
Ի հավելումն, ներկայացնում ենք համառոտ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունից արտահանվող հայկական ծագում ունեցող ապրանքների համար տրամադրվող առևտրային այլ ռեժիմների վերաբերյալ։
Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP) օգտվելու հնարավորություն են տրամադրում որոշ զարգացած երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ, Կանադան, Շվեյցարիան, Ճապոնիան և Նորվեգիան:
Կանադայի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի ապրանքների ցանկն իր մեջ ներառում է գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքներ, որոնց հանդեպ զարգացող երկրներին տրամադրվում է մրցակցային առավելություն: Այդ ցանկում են նաև մի շարք զգայուն ապրանքներ, որոնց թվում են՝ տեքստիլի որոշ տեսակներ, կոշկեղեն, քիմիական և մի շարք արդյունաբերական ոլորտների արտադրանք։ Մանրամասները հղումով։
Ճապոնիան տրամադրում է Արտոնությունների ընդհանրացված համակարգ գյուղատնտեսական մի շարք ապրանքների և ձկնամթերքի համար (337 ապրանքներ) և արդյունաբերական արտադրանքի առանձին տեսակների համար (3141 ապրանք)։ Բոլոր արդյունաբերական ապրանքները հիմնականում օգտվում են զրոյական մաքսատուրքի կիրառման արտոնությունից՝ մանրամասները հղումով։
Նորվեգիայի կողմից GSP-ի շրջանակներում գրեթե բոլոր արդյունաբերական ապրանքների համար կիրառվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ։ Տեքստիլ արտադրանքի համար միջին մաքսատուրքի դրույքաչափը տատանվում է 5-15%։ Նորվեգիայի GSP ցանկում կան նաև որոշ ապրանքների մասով բացառություններ՝ մանրամասները հղումով։
Շվեյցարիայի կողմից տրամադրվող GSP տարածվում է գրեթե բոլոր արդյունաբերական ապրանքների վրա և մի շարք գյուղատնտեսության ապրանքների։ Որոշ արդյունաբերական արտադրանք Հայաստանից Շվեյցարիա արտահանվում է առանց մաքսատուրքի դրույքաչափի կիրառման, բացառությամբ տեքստիլ արտադրանքի և հագուստի, որոնց համար գործում է արտոնյալ զեղչ՝ սովորական դրույքաչափի 50%-ի չափով, որոշ այլ ապրանքների համար տրվում է որոշակի արտոնյալ զեղչ՝ մանրամասները հղումով:
ԱՄՆ-ի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի ապրանքների ցանկում ներառվում են մի շարք քիմիական նյութեր, հանքանյութեր, ոսկերչական արտադրանք, գորգերի որոշ տեսակներ, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքներ և ձկնամթերք՝ մանրամասները հղում 1, հղում 2։
Հայաստանն ունի ազատ առևտրի ռեժիմ նաև Ուկրաինայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Մոլդովայի և Վրաստանի հետ: Նշված երկրների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ազատ առևտրի ռեժիմից հանումներ չի կիրառում, միաժամանակ Ազատ առևտրի համաձայնագրի մասնակից պետությունները հայկական ապրանքների նկատմամբ չեն կիրառում որևէ հանում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT