Երևան
12 °C
ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երեկ լրագրողի հարցին, թե ի վերջո, նոյեմբերին կստորագրվի՞ ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, պատասխանել է․ «Ես մարգարե չեմ, սպասենք նոյեմբերին»:
Հիրավի՝ սա ժամանակակից հայ պաշտոնյայի բավական անկեղծ պատասխան է, որովհետեւ Հայաստանը վաղուց արդեն ոչ թե միջազգային հարաբերությունների կանխատեսելի սուբյեկտ է, այլ սատանան գիտի, թե ինչ, որի գործողությունները կարելի է կանխատեսել ոչ թե տրամաբանության, այլ գրբացության, սուրճի բաժակ նայելու միջոցով։ Նույնիսկ այս մեթոդները երբեմն անզոր են գտնվում, եւ ամենավստահելի միջոցը թերեւս մարգարե լինելն է։
Օրինակ, 2013 թվականի ամռանը մարգարե էր պետք լինել՝ կանխատեսելու համար, որ Հայաստանը չի ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագրերը եւ կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այդ պայմանագրի ստորագրումն, ի դեպ, նույնպես նախատեսված էր նոյեմբերին ու թերեւս ԵՄ եւ նոյեմբեր բառերի համադրությունը հայ պաշտոնյաների մեջ բախտ բացողի մոտ գնալու անդիմադրելի մղում է առաջացնում։
Ի դեպ, երեկվանից հայաստանյան լրատվամիջոցները ազդարարում են, թե ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը հայտարարել է, թե Հայաստանը կստորագրի համաձայնագիրը։ Մինչդեռ հայտարարել է միայն, թե Հայաստանը ծրագրում է ստորագրել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Այս հայտարարությունը որեւէ բան չի նշանակում, որովհետեւ նույն կերպ Հայաստանը ծրագրում էր 2013թ․ նոյեմբերին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց չստորագրեց։ Այնպես որ, այստեղ իսկապես մարգարեի ծառայությունից օգտվելու անհրաժեշտություն է զգացվում։
Իհարկե, հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններից որակապես տարբերվում է ԵՄ-ի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանի այն հայտարարությունը, որ երեկ արել է Տալինում։ «Ուզում եմ սկզբից եւեթ հստակ ասել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, եւ գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է: Դրա շուրջ որեւէ քննարկում չկա»,- ասել է նա։
Պարոն Հանը այստեղ արդեն մարգարե լինելու հայտ է ներկայացնում, բայց նրա նախադասության մեջ ներառված «գրեթե հաստատ է» արտահայտությունը նրան վերադարձնում է սովորական մահկանացուների շարքը։
Եվ սրանով պետք է արձանագրել, որ հարցի հստակ եւ աներկբա պատասխանը այս պահին ոչ ոք չգիտի՝ ոչ Եվրամիության, եւ ոչ էլ հայաստանյան պաշտոնյաները՝ ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյան, որովհետեւ որեւէ մեկը չի կարող տեսականորեն բացառել, որ վաղը Մոսկվայից զանգ չի հնչի, եւ չի ասվի, որ Կրեմլի փորձագետները վերլուծել են համաձայնագրի տեքստը եւ եկել այն եզրակացության, որ դա դեմ է Ռուսաստանի շահերին, եւ դրա ստորագրումը կարող է բերել Ադրբեջանի հետ նոր պատերազմի։
Պրոբլեմը ոչ միայն այն է, որ նման զանգ իրականում կարող է հնչել, այլեւ այն, որ Հայաստանը այդ զանգին դիմակայելու ընդունակ իշխանություն եւ պետություն չունի։ Սերժ Սարգսյանը քայքայել է Հայաստանի անվտանգությունն ու պետական ինքնիշխանությունը եւ երկիրը հասցրել մի վիճակի, որ նրա գոյությունը ավելի շատ ուրիշների քմահաճույքի, քան պետություն ունենալու՝ ՀՀ քաղաքացիների կամքի արտահայտությունն է։
Օրինակ, մարգարե պետք չի լինել՝ կանխատեսելու համար, որ 20, 30 տարի հետո երկիր մոլորակի վրա Չեխիա կամ Ճապոնիա կամ Իտալիա անունով պետություն կլինի։ Բայց Հայաստանի կապակցությամբ նման պնդում անելու համար մարգարեական ընդունակություններ են պետք։ Սրանով, թերեւս, ձեւակերպվում է մեր պետության առջեւ կանգնած հիմնական խնդիրը․ Հայաստանի Հանրապետության գոյությունը վերադարձնել ռացիոնալ կանխատեսելիության դաշտ, իսկ սրա համար հարկավոր է ունենալ ուժեղ եւ ինքնիշխան պետություն։ Իսկ նման պետություն ունենալու համար ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը անհրաժեշտություն է, ոչ թե այն պատճառով, որ դա համադարման է, այլ որովհետեւ այդ համաձայնագիրը թեկուզ մի փոքր կհակակշռի ԱՊՀ, ԵԱՏՄ, ՌԴ-ի հետ կնքած պայմանագրերի ու համաձայնագրերի բազմատոննանոց տրցակը, որը սպառնում է մեր պետության գոյությանը։
Ամեն դեպքում, որքան մոտենա նոյեմբերի 24-ը, համաձայնագրի ստորագրման շուրջ լարումը մեծանալու է, եւ չզարմանաք, որ այս ընթացքում ավելի ու ավելի մեծ թվով հայաստանցի պաշտոնյաներ խոստովանեն, որ իրենք մարգարե չեն, այլ ընդամենը պաշտոնյաներ, որոնք ոչինչ չեն որոշում։ Ով է որոշում եւ ինչպես՝ սա արդեն նույնիսկ մարգարե լինելով հնարավոր չէ իմանալ։ Սա արդեն միայն Աստծուն է հայտնի։
Հ․Գ․ Հանուն արդարության պետք է նշել, որ ԵՄ հանձնակատար Հանը վստահ է խոսում համաձայնագրի՝ երբեւէ ստորագրվելու մասին, նկատի ունենալով թերեւս այն, որ ԵՄ անդամ որոշ երկրներ կարող են չհասցնել մինչեւ նոյեմբերի 24-ը փաստաթուղթն անցկացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով։ Բայց եթե նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում թեկուզ տեխնիկական պատճառներով ստորագրումը տեղի չունենա, դա կարող է տեղի չունենալ երբեւէ։ Եվ այդ ժամանակ ոչ ոք չի իմանա, թե խնդիրը տեխնիկական պատճառնե՞րն էին, թե՞ «Աստվածային նախախնամությունը»։
Հ․Գ․- 2 Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ Հ1-ի լուրերից տեղեկացանք, որ երեկ ՀՀԿ քաղաքական դպրոցում Սերժ Սարգսյանը հայտարարել է․ «Մենք նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ պիտի փաստաթուղթ ստորագրենք»։ Արդեն ուզում էինք ջնջել նյութը, երբ ավելացրեց․ «Եթե նորից այլ խնդիրներ չառաջանան»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT