Ովքեր են ընդգրկված Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կազմված է ավագանու 45 թեկնածուից:

Ցուցակը գլխավորում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Երկրորդ համարը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Վանիկ Օհանյանն է, իսկ երրորդը՝ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Թադևոսյանը:

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը ցուցակում չորրորդ համարն է: Նրան հաջորդում է մարզպետարանի Աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը:

Ավագանու համամասնական ցուցակում են նաեւ մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանն ու Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի օգնականներ Էրիկ Կոստանյանն ու Տիգրան Հովսեփյանը: Լոռու մարզպետարանի, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանն ու Կրթության բաժնի ավագ մասնագետ Մարինե Նահապետյանը եւս ընդգրկված են ՔՊ համամասնական ցուցակում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում են նաև Լոռու մարզի Դարպաս համայնքի ղեկավար Արմեն Ալոյանն ու «Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը:

Ավագանու ցուցակի մաս են կազմում առողջապահության, կրթության, սպորտի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Հազրոյանը, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի փոխտնօրեն Լիանա Ղազարյանը, Վանաձորի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի տեղակալ Քրիստինե Մադոյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և մեկ դաշինք:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ստորև:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3874 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ