2021-ի արդյունքներով՝ միգրացիայի հաշվեկշիռը հաստատ 103 հազարից փոքր է լինելու․ Բաբկեն Թունյան

14/11/2021 schedule17:32

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ սահմանային անցակետերով մուտքերի ու ելքերի վիճակագրությանը և հավաստիացրել, որ 2021-ի արդյունքներով՝ միգրացիայի հաշվեկշիռը հաստատ 103 հազարից փոքր է լինելու:

Պատգամավորի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Մի քանի փաստ վերջին 10 տարվա վիճակագրությունից

Վիճակագրական կոմիտեն պարբերաբար ներկայացնում է ՀՀ սահմանային անցակետերով մուտքերի ու ելքերի վիճակագրությունը, այդ թվում՝ ՀՀ փաստաթղթերով անձանց կողմից իրականացված սահմանահատումները՝ առանձին։

– Վերջին 10 տարիներին Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 351 հազարով ավելի շատ է եղել ժամանողների թվից։

– 2011-2017 թվականներին հաշվեկշիռը եղել է բացասական՝ -383 հազար, 2018-2020 թվականներին՝ դրական՝ 31.7 հազար։

– 2011-2017թթ. Հայաստանից անվերադարձ մեկնել է տարեկան միջինը 48 հազար մարդ։

– 2018-2019 թվականներին բացասական հաշվեկռիռը կտրուկ նվազել է։ Իսկ 2020 թվականին առաջին անգամ Հայաստան եկածների թիվը 42.8 հազարով ավելին է եղել, քան մեկնածներինը, ինչը հիմնականում պայմանավորված է կորոնավիրուսային սահմանափակումներով (մարդիկ չէին կարողանում մեկնել Հայաստանից)։

– Այս տարվա հունվար-սեպտեմբերին երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 103 հազարով ավելին է եղել, քան ժամանածներինը, ինչի պատճառով ընդդիմությունը խոսում է արտագաղթի նոր ալիքի մասին։

Իհարկե, հետպատերազմական իրավիճակը, սոցիալական եւ այլ խնդիրները կարող են նպաստած լինել մեկնողների թվի աճին, սակայն կա եւս երկու հանգամանք, որի մասին պետք չի մոռանալ, հատկապես, երբ խոսողները ներկայանում են որպես մասնագետ։

1. Այս տարվա միգրացիայի բացասական հաշվեկշռի կտրուկ աճը մասամբ պայմանավորված է նաեւ նախորդ տարվա վիճակով: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք անցյալ տարի չէին կարողացել մեկնել մուտքի ելքի սահմանափակումների պատճառով, մեկնել են այս տարի։

2. ՄԻՇՏ, բոլոր տարիներին հունվար-հուլիս կամ հունվար-սեպտեմբերին բացասական հաշվեկշիռն ավելի մեծ է լինում, քան ամբողջ տարվանը, որովհետեւ նոյեմբեր, դեկտեմբերին մեծ թվով մարդիկ վերադառնում են։ Կարող եք ինքուրույն ստուգել։

Այսինքն՝ 2021-ի արդյունքներով միգրացիայի հաշվեկշիռը հաստատ 103 հազարից փոքր է լինելու»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2164 դիտում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ