Կվերացվեն ՀՀ և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր արգելքներն ու սահմանափակումները. ՀՀ-ԵՄ համաձայնագիր է ստորագրվել

17/11/2021 schedule15:15

Այսօր Եվրոպական միությունը և Հայաստանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային երթևեկության կառավարման ընդհանուր բարձր չափանիշներն են։ Համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, որ Հայաստանի և ԵՄ-ն սպառողների, ավիաընկերությունների և օդանավակայանների համար կստեղծվեն նոր հնարավորություններ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կայքը:

Օգուտների շարքում են օդային տրանսպորտի ոլորտում նոր հնարավորությունների ստեղծումը, նոր ուղիղ օդային կապերի հաստատումը և երկու կողմի տնտեսական օգուտները։

Մասնավորապես՝ ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան և նույնը կգործի նաև հայկական ավիաընկերությունների համար։

Կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր արգելքներն ու սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթների պահանջներին համահունչ  կերաշխավորվեն հավասար մրցակցային պայմաններ:

Համաձայնագրի միջոցով հնարավոր կլինի դյուրացնել մարդկանց միջև շփումները,  կոմերցիոն հնարավորություններն ու ընդլայնել ԵՄ-Հայաստան առևտուրը: Այն նաև արժեքավոր գործիք է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման համար:

«Այսօր ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ԵՄ-ին և Հայաստանին ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ավիացիոն շուկային աստիճանական ինտեգրման միջոցով: Դա մեր հարևանների հետ ավելի սերտ համագործակցության հասնելուն միտված մեր ռազմավարության առանցքային աստիճանաքարն է։ Համաձայնագիրը քաղաքացիներին կընձեռի ճամփորդությունների ավելի լայն ընտրության հնարավորություն, կստեղծվեն ավիացիոն արդյունաբերության նոր հեռանկարներ և ավելի լավ կապակցվածություն նոր երթուղիների և ուղղությունների ներգրավմամբ, որից օգուտներ կքաղեն սպառողները, զբոսաշրջության ոլորտը և մարդկանց միջև շփումները»,- նշել է Շարժունակության և տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Ադինա Վալեանն։

Միասնական ավիացիոն գոտին (ՄԱԳ/CAA) ենթադրում է ապահովել ԵՄ-ի և նրա հարևանների միջև ավիացիոն շուկայի աստիճանական ազատականացումը, այդ թվում՝ կարգավորող կոնվերգենցիան ԵՄ ավիացիոն կանոնների աստիճանական ներդրման միջոցով: Արդյունքում՝ կստեղծվեն  նոր հնարավորություններ օպերատորների համար՝ ընձեռելով ավելի լայն ընտրություն սպառողներին։

Շուկայի աստիճանական ազատականացումը և կարգավորող մարմինների մերձեցումը տեղի են ունենում զուգահեռ՝ ապահովելու արդար մրցակցությունը և ընդհանուր անվտանգության, անվտանգային, բնապահպանական և այլ բարձր ստանդարտների ներդրումը:

Համաձայնագրի դրույթներին համահունչ՝ Հայաստանը պետք է շարունակի համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոնակարգին և չափանիշներին, այնպիսի ոլորտներում ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումները, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական բնագավառները:

Նմանատիպ համապարփակ օդային փոխադրումների համաձայնագրեր են ստորագրվել այլ հարևան երկրների, մասնավորապես՝ Արևմտյան Բալկանների, Մարոկկոյի, Վրաստանի, Հորդանանի, Մոլդովայի, Իսրայելի և վերջերս Ուկրաինայի հետ։ Թունիսի հետ բանակցություններ են վարվել նաև հարևանության ավիացիոն համաձայնագրի շուրջ, որը նախատեսվում է ստորագրել մոտ ապագայում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3786 դիտում

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ