Երևան
12 °C
Մարտունի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններում առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության նպատակն է հաղթել եւ ստեղծել ապրելու համայնք՝ ապրելու Մարտունի: «Հայկական ժամանակ»-ը նախընտրական խոստումների, ապագա ծրագրերի և այլ հարցերի շուրջ զրուցել է Մարտունիում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուի՝ Արամ Մանուկյանի հետ:
- Պարոն Մանուկյան, ինչո՞ւ է «Ապրելու երկիր»-ը ՏԻՄ ընտրություններում առաջադրել հենց ձեր թեկնածությունը: Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:
- Մենք ճանաչել ենք իրար, եղել ենք մտերիմ և եկել ընդհանուր կոնսեսուսի, որ ես պիտի լինեմ: Միանշանակ յուրաքանչյուր գործողություն սկսելուց առաջ պետք է լինել մարտական և գնալ հաղթանակի: Թե ինչպես կլինի վերջում, ցույց կտան ընտրությունների արդյունքները:
- «Ապրելու երկրի» ձեր ավագանու համամասնական ցուցակում բոլոր գյուղերից չէ, որ ներկայացուցիչներ կան ներգրավված: Ինչո՞վ է սա պայմանավորված, եւ արդյոք խնդիր չի՞ առաջացնի քարոզարշավի ընթացքում ձեր ձայնը լսելի դարձնելու հարցում:
- Իհարկե, կարող է խնդիրներ առաջացնել, բայց ժամանակ չունեինք պատրաստվելու: Շատ արագ տեղի ունեցավ, եւ չկարողացանք պատշաճ ներկայացնել բոլոր համայնքները: Մենք ներկայացված ենք 12 համայնքում, 5 համայնքում ներկայացված չենք, բայց քանի որ մեզ մոտ ընդհանուր 19 բնակավայր է, դրանցից 2 բնակավայրը համայնքներին են միացված: Ստացվում է, որ ներկայացված չենք 7 բնակավայրում: Ամեն դեպքում, քարոզարշավը շատ մեծ կապ ունի: Հանդիպելու ենք բնակիչների հետ, ներկայացնելու ենք մեր ծրագրերը, վստահություն ենք ներշնչելու, որ մեզ հետ իրենք ունենալու են իսկապես ապրելու երկիր:
- Ավագանու համամասնական ցուցակն ի՞նչ տրամաբանությամբ է ձեւավորվել, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվել ընտրություն կատարելիս:
- Քանի որ արդեն նշեցի՝ շատ քիչ ժամանակ ունեինք պատրաստվելու, ժամանակը թույլ չտվեց, որ հավուր պատշաճի բոլոր համայնքները ներկայացնենք ավագանիների միջոցով: Բայց ընդհանուր առմամբ, եթե գնահատենք, թե ընտրված ավագանու թեկնածուներին ինչ սկզբունքով ենք որոշել, ապա հետեւյալն է՝ նախապատվությունը հիմնականում երիտասարդներին ենք տվել: Կանանց ենք նաեւ առաջնահերթություն տվել: Իսկ ամենակարեւորն այն է, որ այնպիսի մարդիկ են ընդգրկված, որոնք խնդիրներին ծանոթ են, ի վիճակի են պատասխանատվություն վերցնել իրենց վրա եւ դրանք կարգավորել:
- Իշխանության գալու պարագայում առաջնային ի՞նչ ծրագրեր եք իրագործելու:
- Համայնքը պետության հենասյուներից մեկն է, միանշանակ պետք է համայնքը զարգացնել, որ այն երկրի զարգացման հիմքը դառնա: Կան բազմաթիվ խնդիրներ, բայց առաջնահերթությունը տվել ենք այն հարցերի լուծմանը, որոնք հրատապ են՝ ներհամայնքային ճանապարհների վերանորոգում, մայթերի բարեկարգում, աղբահանության իրականացում, վերջինը ոչ բոլոր համայնքներում է առկա: Անչափ կարեւորում ենք ներհամայնքային տրանսպորտային ցանցի արդիականացումը: Մարդատար ավտոբուսների պատշաճ շահագործում, որպեսզի կարողանանք բոլոր համայնքները կապել կենտրոնի՝ Մարտունու հետ: Համայնքներ կան, որ այդ ցանցը ընդհանրապես չի գործում, դրանով ենք զբաղվելու, նաեւ երկարացնելու ենք երթուղու ժամերը՝ ներկայիս 15:00-ից հասցնենք մինչեւ 20:00-ն:
- Պարոն Մանուկյան, համամասնական ընտրակարգով բացարձակ մեծամասնություն չլինելու պարագայում համայնքապետն ընտրվելու է կոալիցիոն տարբերակով: Նման արդյունքի դեպքում գնալո՞ւ եք համագործակցության ձեր մրցակից քաղաքական ուժերի հետ:
- Կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսել, պիտի այդ իրավիճակը ունենանք, որ, ըստ դրա, անենք մեր քայլերը: Բայց ընդհանուր առմամբ մեր ուժն այնպիսին չէ, որ չկարողանա կամ չուզենա որեւէ մեկի հետ կոալիցիա կազմել: Բնականաբար, մենք կքննարկենք եւ կգանք ընդհանուր հայտարարի: Բայց այս պահին դեռ վաղ է ասել՝ ում հետ, ինչպես: Մենք դեռ նախընտրական փուլում ենք եւ մեր քարոզչությունն ենք իրականացնում:
- Մարտունի խոշորացված համայնքի բնակիչներն ինչո՞ւ պիտի ընտրեն հենց Ձեզ:
- Տեսեք, մենք նախ ներկայացրել ենք ծրագիրը, պիտի դա ուսումնասիրեն, տեսնեն, թե ինչ ենք ներկայացրել, ինչ խնդիրներ ենք առաջնային լուծման համար դիտարկել, հասկանան՝ ինչքանով է մեր ասածն իրենց համայնքների հետագա զարգացման համար կարեւոր: Երկրորդ շատ կարեւոր փաստը անձերն են, մարդիկ, որոնց մենք առաջադրել ենք: Եթե սկսենք առաջին համարից, այսինքն՝ ինձնից, ապա, գիտեք, որ ես մինչեւ այս եղել եմ Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ: Իմ աշխատանքով ապացուցել եմ, որ աշխատել եմ հանուն համայնքի, հանուն պետության: Քաջատեղյակ եմ բոլոր խնդիրներին, ունեմ կառավարչական ձիրք դրանք լուծելու համար: Կցանկանայի, որ առողջ քարոզարշավ տեղի ունենար, մրցակիցներին հաջողություն եմ ցանկանում, մեր երկրին էլ՝ խաղաղություն: Այս պահին շատ դժվար փուլում ենք գտնվում եւ ամեն կերպ պետք է նաեւ աջակից լինենք մեր բանակին, սահմանին կանգնած մեր տղաներին, որպեսզի նրանք զգան, որ իրենց թիկունքն ամուր է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո
Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT