Տանուլ ենք տալիս

12/02/2011 schedule15:37

Իրականում դա շատ տխուր ու միեւնույն ժամանակ Հայաստանի համար չափազանց կարեւոր մի իրավիճակի արձանագրում է. հայաստանցիներն ուզում են ապրել վրաստանցիների կյանքով: Այսինքն, չեն ուզում իրենց մեքենան մաքսազերծելու համար փեշով փող տալ, չեն ուզում, որ յուղոտ դեմքով հարկային տեսուչը ամեն անգամ իրենց կողքով անցնելիս շարքային ու անկռիշ գործարարի վրա նրա մի քանի ամսվա եկամուտի չափ «ակտ գրի», չեն ուզում, որ իրենց տանեն քաղմասները ու քացու տակ գցելով` սպանեն, չեն ուզում տրորվել հաբռգած անպատժելի պաշտոնյաների, օլիգարխների ու նրանց մերձավորների ջիփերի անիվների տակ, չեն ուզում ամեն րոպե զգալ իրենց տեսած ամենօրյա Հայաստանի ու հայլուրային Հայաստանի ահռելի տարբերությունը...: Եթե մինչեւ վերջին տարիները մեզ թվում էր, թե այդպես ապրում են միայն հեռավոր Եվրոպայում կամ Ճապոնիայում, ապա հիմա այդ կյանքը եկել է մեր քթի տակ: Ամեն տարի Վրաստան այցելած մոտ կես միլիոն հայաստանցի իր մաշկի վրա է զգում դա: Մինչեւ վերջերս մենք` հայաստանցիներս, բավարարվում էինք մեր հյուսիսային հարեւանի հետ, մեղմ ասած, ոչ շահեկան համեմատություններով, իսկ հիմա այդ համեմատությունը, պատկերավոր ասած, նյութական դրսեւորումներ է ստանում: Ասենք թե վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդների հարցերը իրենց «գերինտելեկտուալ» միլպետներով, ձրիակեր ու հարթուղեղ շարքային մենթերի դուբինկաներով լուծեցին, բա հետո՞: Ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվել է, հայաստանցի ավելի քան 100 գործարար բիզնես է հիմնել Վրաստանում: Սա արդեն չափազանց լուրջ է, եւ կարելի է պնդել, որ սա միայն սկիզբն է: Այս թիվը սպառնում է մեծանալ երկրաչափական պրոգրեսիայով: Ուրիշ բան է, երբ ինչ-որ հայտարարություններ ես լսում Վրաստանում բիզնես հիմնելու համար ստեղծված խիստ ձեռնտու պայմանների մասին, եւ ուրիշ բան, երբ Վրաստանում բիզնես դրած ու հաջողության հասած ընկերդ է պատմում այդ մասին: Ու այդպես ընկերը ընկերոջը պատմելու ու իր հաջողությունները ցույց տալու արդյունքը կլինի այն, որ այս տարի Վրաստանում գործ դրած հայաստանցիների թիվը ուղղակի կբազմապատկվի: Շատ վերլուծաբանների կարծիքով` Վրաստանի տնտեսությունը կանգնած է տնտեսական մի իսկական հրաշքի նախաշեմին: Եւ դրա առաջին նշանները երեւում են անգամ մեր պաշտոնական վիճակագրությունից: Վերը բերված գծապատկերում ներկայացված է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության երկու ցուցանիշ: Հոծ գծով ներկայացված է առեւտրի հաշվեկշիռը, իսկ կետագծերով` Հայաստանից Վրաստան իրականացված արտահանման ծավալը վերջին 4 տարիներին: Վրաստանը այն հազվագյուտ երկրներից էր, որի հետ մեր արտաքին առեւտուրը ուներ մեզ համար դրական հաշվեկշիռ: Այսինքն, մենք ավելի շատ էինք արտահանում Վրաստան, քան այնտեղից ներկրում էինք: 2010 թվականի տվյալներով պատկերը փոխվել է: Հաշվեկշիռն արդեն բացասական է: Եթե 2007 թվականին մենք արտահանել էինք Վրաստան 87 միլիոն դոլարի եւ ներկրել 46 միլիոն դոլարի ապրանք, ու արդյունքում դրական հաշվեկշռը կազմել էր ավելի քան 40 միլիոն դոլար, ապա անցած տարի արդեն արտահանել ենք ընդամենը 51 միլիոն դոլարի եւ ներմուծել 52.7 միլիոն դոլարի ապրանք: Արդյունքում հաշվեկշիռը արդեն բացասական է` 1.6 միլիոն դոլար: Ընդ որում, ինչպես երեւում է գծապատկերից, սա մեկ կամ երկու տարվա համեմատություն չէ, այլ կորը 4 տարի շարունակ ունեցել է նույն միտումը` արտահանումը սահուն նվազել է, դրական հաշվեկշիռը` նույնպես, եւ, ի վերջո, դարձել բացասական: Եւ սա այն Վրաստանն է, որի բնակիչները ընդամենը մի քանի տարի առաջ համեմատություններ անելիս երանի էին տալիս մեզ: Մենք բացարձակապես չփոխվեցինք այս ընթացքում, իսկ Վրաստանն այնքան առաջ է գնացել, որ նրան հասնելը արդեն դժվար է լինելու: Եւ եթե մեզանում ոչինչ չփոխվի, ընդ որում` արմատապես, ապա Վրաստանին այլեւս չենք հասնի: Վերը նշված գծապատկերի կորերը տնտեսագիտության տեսակետից ցույց են տալիս, թե ինչպիսի տեմպերով ենք մենք տանուլ տալիս Վրաստանին: Ու դա` ընդամենը 4 տարվա ընթացքում: Այդ ընթացքում Վրաստանում ոչ նավթ ու գազ են հայտնաբերել, ոչ ոսկու հանք...: Պարզապես այդ երկրում հեղափոխության միջոցով իշխանության եկածները քաղաքական կամք են ունեցել եւ որդեգրել են գործունեության քաղաքակիրթ սկզբունքներ: Վրաստանում հեքիաթներ չեն պատմում «Վրացական աշխարհ» կառուցելու մասին, չեն հայտարարում, թե Վրաստանը դարձնելու են աշխարհի ֆինանսական, մշակութային ու էլի եսիմինչի կենտրոն, չեն հայտարարում, թե երկաթգիծ են կառուցելու Վրաստանից Ճապոնիա, ՍՊԻԴ-ը բուժող «վրացիկում» չեն ստեղծում...: Դրա փոխարեն ընդամենը զարգանում են, բառիս ամենալայն ու ուղղակի իմաստով: Իսկ մեզ մոտ վիճակը ճիշտ հակառակն է` համաշխարհային կենտրոնների, Իրան-Հայաստան երկաթգծի, «Արմենիկումի» մասին Սերժ եւ Տիգրան Սարգսյանի հեքիաթները արդեն նույնիսկ ծիծաղ չեն առաջացնում, մանավանդ` Վրաստանի զարգացման ֆոնին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
399 դիտում

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ