Երևան
12 °C
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքում ևս սպասվում են ՏԻՄ ընտրություններ: «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Աշտարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու, Աշտարակի գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանի հետ:
- Պարոն Շահվերդյան, Դուք 2016 թվականից Աշտարակի համայնքապետն եք։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվել համայնքում Ձեր ղեկավարման տարիներին:
- Երբ 2016 թվականին ընտրվեցի Աշտարակի համայնքապետ, ընդամենը 26 տարեկան էի, սակայն որոշումս, որ պետք է դառնամ իմ համայնքի ղեկավարը և իմ ներդրումն ունենամ Աշտարակի զարգացման գործում, հստակ էր։ Վերջին 5 տարիների ընթացքում փոփոխությունների մասին կարող եմ ասել, որ արել եմ հնարավորին ամեն բան՝ ավելի բարեկարգ Աշտարակ ունենալու համար։ Իմ շուրջը համախմբված են մարդիկ, որոնք սիրում են իրենց բնակավայրը, համայնքը և տրամադրված են արդյունավետ աշխատանքի։ Մեզ համար գերակա գաղափար է բարեկարգ համայնքը. մեր բնակավայրի ծաղկումն ու առաջընթացը պետք է զգա համայնքի յուրաքանչյուր բնակիչ։
- Եղա՞ն նախընտրական խոստումներ, որոնք տվել էիք Ձեր ընտրողներին, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք չկարողացաք իրագործել:
- Սովորաբար խոստումներ չեմ տալիս: 5 տարի առաջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ևս խոստումներ չեմ տվել, սակայն 5 տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն այսօր բոլորի համար նկատելի են: Մենք աշխատել ենք նպատակային՝ հստակ գիտակցելով՝ ինչ ենք ուզում։ Խնդիրներ այսօր էլ կան: Վերջին տարիների ընթացքում մեր համայնքում լայնածավալ ասֆալտապատում է իրականացվել, շենքերի-շինությունների բարեկարգման աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։ Այժմ, երբ Աշտարակը դառնում է խոշորացված համայնք, իմ և իմ թիմի առջև դրված խնդիրն Աշտարակ խոշորացված համայնքը կայուն զարգացող, դրանում ներառված բոլոր բնակավայրերի համար հավասար հնարավորություններ ապահովող ուժեղ համայնք դարձնելն է։ Շարունակելու ենք աշխատել ամեն օր՝ գտնելով միջոցներ՝ պլանավորված ծրագրերը կյանքի կոչելու, խնդիրները լուծելու համար։ Կարծում եմ՝ ինձ և իմ թիմին հաջողվել է համայնքի ղեկավարի պաշտոնը ծառայեցնել ճիշտ նպատակին և գրանցել տեսանելի արդյունքներ։
- Դուք այն համայնքապետերից մեկն էիք, որը Թավշյա հեղափոխությունից հետո կարողացավ, այսպես ասած, «լեզու գտնել» նոր իշխանությունների հետ։ Հիմա էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված համայնքապետի թեկնածուն եք Աշտարակում: Ինչպե՞ս եղավ առաջարկը, անմիջապես համաձայնե՞լ եք, թե՞ ոչ:
- Տեսակով պետականամետ եմ, ես սիրում եմ իմ բնակավայրը, համայնքը, երկիրը, բոլորիս նպատակն ուժեղ պետություն ունենալն է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ժողովուրդ իր ընտրությամբ ու քվեով է ցույց տալիս վստահությունն այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ: Այսօր ես կանգնել եմ այն ուժի կողքին, որին նախապատվություն է տվել ժողովուրդը։
- Եթե ընդունել եք իշխող կուսակցության առաջարկը, կարո՞ղ ենք համարել, որ գաղափարապես և քաղաքական հայացքներով հարում եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
- Ինչպես արդեն նշեցի, ես սիրում եմ Աշտարակը, որտեղ զգալի բարեփոխումներ արդեն արել է իմ թիմը, ու մենք ուզում ենք շարունակել մեր սկսած գործը։ Գաղափարական և քաղաքական հայացքների առումով նշեմ, որ յուրաքանչյուր նոր միտք, զարգացմանն ուղղված նոր ծրագիր, որը փոխելու է իմ համայնքի բնակիչների կյանքը, ինձ համար ընդունելի է։
- Պատրաստվո՞ւմ եք դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
- Ես արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ։
- Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն սկսված է։ Ինչպե՞ս են տրամադրված քաղաքացիները, արձագանքներից ի՞նչ եք հասկանում՝ իրենց քվեն կրկին կվստահե՞ն Ձեզ:
- Վստահ եմ, որ իմ համաքաղաքացիները մասնակցելու են դեկտեմբերի 5-ի ընտրություններին։ Շատերի հետ հնարավորություն եմ ունենում ամեն օր շփվել, հաղորդակցվել: Նրանք կարևորում են իրենց մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում։ Դեկտեմբերի 6-ին ընտրությունների արդյունքը ցույց կտա, թե ում են վստահում Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչներն իրենց քվեն:
- Եթե կրկին ընտրվեք Աշտարակի համայնքապետ, այս անգամ ի՞նչ բարեփոխումների ականատես կլինեն համայնքի բնակիչները։
- Համայնքը կենդանի օրգանիզմ է և պահանջում է մշտական ուշադրություն։ Ես ինձ համար մշտապես իրատեսական նպատակներ եմ սահմանում և քայլ առ քայլ գնում այդ ճանապարհով։ Մենք՝ ես և իմ թիմը, գիտենք՝ վերջին 5 տարվա ընթացքում ինչ աշխատանքներ ենք արել, հիմա էլ հստակ պատկերացնում ենք հաջորդ անելիքները։ Մեկնարկն Աշտարակ համայնքից տրված է, ընտրվելու պարագայում շարունակելու ենք սկսած աշխատանքները։
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT