Երևան
12 °C
Նախորդ շաբաթ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենան ներկայացրեց մրցութային իր երգի եւ տեսահոլովակի պրեմիերան։ 14-ամյա երգչուհին համաեվրոպական բեմում կներկայանա «Քամի քամի» երգով։ Տեսահոլովակն արդեն հասանելի է «Մանկական Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական էջում:
Երգն ու տեսահոլովակը «Յութուբ» ներբեռնելուց ընդամենը ժամեր անց մեծ արձագանք է ստացել: Այն արդեն դիտել է ավելի քան 427.637 օգտատեր:
Եվրատեսիլի արտասահմանցի երկրպագուները թե՛ երգը, թե՛ տեսահոլովակը շատ են հավանել: Նրանք գրում են, որ Մալենային ֆավորիտ են համարում: Ըստ նրանց՝ սա լավագույն երգն է «Մանկական Եվրատեսիլի» պատմության մեջ, եւ Մալելան միանշանակ հաղթելու է:
Սակայն հայաստանյան հանդիսատեսի արձագանքը ոչ միանշանակ է երգի և տեսահոլովակի վերաբերյալ: Այստեղի հանդիսատեսի որոշ մասի կարծիքով՝ Մալենան իր տարիքից բավականին մեծ է երեւում, իսկ երգի բառերն ու պարային շարժումներն ավելի հասուն են եւ չեն համապատասխանում ընդունված մանկական երգերին և պարերին:
Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի կարծիքով՝ Հայաստանը վերադառնում է «Մանկական Եվրատեսիլ», ինչը շատ սպասված նորություն էր ինչպես երկրպագուների, այնպես էլ պատանի արտիստների համար։ Նա «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց՝ բավականին երկար ժամանակ են աշխատել թե՛ երգի, թե՛ տեսահոլովակի վրա:
«Ինչպես գիտեք, Մալենան դեռ նախորդ տարի պիտի ներկայացներ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում, բայց քանի որ Առաջին ալիքը չեղարկեց մեր մասնակցությունը, այս տարի որոշեցինք նորից իրեն ընտրել: Մալենայի տարիքը համապատասխանում է եվրատեսիլյան պահանջներին, ուստի Հանրային հեռուստաընկերությունը ներքին ընտրությամբ որոշեց այդ պատասխանատվությունը վստահել նրան»,- ասաց Ծերունյանը:
«Քամի քամի» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան եւ Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը:
Ծերունյանը հայտնեց, որ մոտ 4 ամիս եռանդուն աշխատել են միայն երգի ընտրության վրա. «Երգերի մի քանի տարբերակներ կային, բավականին բարդ էր ընտրություն կատարելը, որովհետեւ Մալենան յուրահատուկ ոճ ու տեմբր ունի: Փորձում էինք այնպիսի մի գործ ընտրել, որը հստակ կհամապատասխաներ մեր երգչուհու ձայնին ու տեմբրին»:
Խոսելով քննադատությունների մասին՝ Դավիթ Ծերունյանը նկատեց՝ «Եվրատեսիլի» դեպքում չափանիշներ գոյություն չունեն, իսկ ինչ վերաբերում է «Մանկական Եվրատեսիլ»-ին, ապա համապատասխան կամ անհամապատասխան ձեւակերպումներ տալն այնքան էլ տեղին չէ:
«Եթե դուք տեսնեք այս տարվա մյուս մասնակիցներին, կնկատեք, որ մասնակիցներ կան, որոնք բավականին մեծ են երեւում, իհարկե, կան նաեւ շատ փոքր երեւացողներ: Մասնակիցները 9-14 տարեկաններ են, կան նաեւ այնպիսիք, որ շուտով 15 են դառնում, այսինքն՝ նրանք դեռահասներ են, ինչը, բնականաբար, արտացոլվում է ե՛ւ երգի, եւ՛ տեսահոլովակի մեջ»,- ասաց Ծերունյանը:
Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարը նկատեց՝ «Մանկական Եվրատեսիլի» երկրպագուները կփաստեն, որ վերջին շրջանում այս մրցույթն ավելի շատ պատանեկան է, քան մանկական:
«Արտասահմանյան երկրպագուների արձագանքը եւս դա է փաստում, որ «Մանկական Եվրատեսիլ»-ն ավելի շատ թինեյջերական է, ոչ թե մանկական: 11-12 տարեկան երեխաներն այսօր լսում են Բիլի Այլիշ, Դուա Լիպա, այսինքն՝ կայացած ու մեծահասակ արտիստների են լսում, այլ ոչ թե մանկական երգեր»,- նկատեց Ծերունյանը:
«Քամի քամիի» պարային բեմադրությունը «Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկտորիա Մարտիրոսյանն է արել: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Արթուր Ղարայանը, հագուստի դիզայնը՝ Արամ Նիկոլյանինն է:
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Հեռարձակմանը կարող եք հետեւել ժամը 19:00-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ 2020-ին Հայաստանը չմասնակցեց «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին՝ պայմանավորված Արցախում Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT