Երևան
12 °C
Ինտերպոլի նոր նախագահ է ընտրվել Արաբական Միացյալ Էմիրությունների հատուկ ծառայությունների նախկին ղեկավար, գեներալ Ահմեդ Նասեր ալ-Ռաիսին։
Իրավապաշտպաններն ու Եվրախորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնել նրա թեկնածության համար, քանի որ նա մի քանի երկրներում մեղադրվում է ԱՄԷ-ի բանտերում խոշտանգումները և բռնությունները խրախուսելու համար:
Մասնավորապես՝ նրա դեմ բողոքներ են ներկայացրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի քաղաքացիներ: Ի դեպ, հենց Թուրքիայում այս շաբաթ տեղի կունենա Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի նիստը։
Երկու բրիտանացիներ՝ գիտնական Մեթյու Հեջեսը և ֆուտբոլային երկրպագու Ալի Իսա Ահմադը, մեղադրում են ալ-Ռաիսիին ԱՄԷ-ի բանտերում խոշտանգումները խրախուսելու համար:
Հեջեսը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով, 7 ամիս՝ անցկացրել բանտում, որից հետո նրան ներում են շնորհել և արտաքսել հայրենիք։ Նրա մեղքը այդպես էլ չի ապացուցվել:
Իսա Ահմադը ժամանել է ԱՄԷ 2019 թվականի հունվարին AFC Ասիայի գավաթի խաղարկության համար և ձերբակալվել Դուբայի փողոցներից մեկում՝ Քաթարի մարզաշապիկը կրելու համար:
Երկուսն էլ պնդում են, որ բանտում իրենց հետ վատ են վարվել և մարմինների վրա՝ սպիներ թողել: Ըստ Իսա Ահմադի՝ իրեն խոշտանգել են հոսանքահարելով, սիստեմատիկ ծեծի են ենթարկել և հարցաքննել Քաթարի հետ իր հնարավոր կապերի մասին: Նա ունեցել է այրվածքների հետքեր և կտրվածքներ։

Լուսանկարում՝ Ինտերպոլի նոր ղեկավար ալ-Ռաիսին
Երբ հայտնի դարձավ, որ գեներալ ալ-Ռաիսին, որը վերահսկում էր ԱՄԷ-ի բանտերի աշխատանքը, հավակնում է լինել Ինտերպոլի ղեկավարը, տուժած բրիտանացիները արշավ են սկսել նրա դեմ։
«Խոշտանգումների պատասխանատվությունը նրա վրա է: Նրա առաջադրումն այս պաշտոնում ենթադրում է, որ հանցագործները ոչ միայն կարող են ազատվել, այլ նաև հնարավոր է՝ պարգևատրվեն»,- մեջբերում է The Guardian-ը Մեթյու Հեջեսի խոսքերը:
Շատերը նշում են, որ գեներալ ալ-Ռաիսիի նշանակումը հաջորդել է Աբու Դաբիից Ինտերպոլի հաշիվներին շատ առատաձեռն ֆինանսական հոսքերին:
Նոյեմբերի 11-ին Եվրախորհրդարանի անդամները նամակ են ուղարկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որում զգուշացրել են, որ ալ-Ռաիսիի ընտրությունը Ինտերպոլի նախագահի պաշտոնում հարված կլինի կազմակերպության հեղինակությանը։
«Գեներալ ալ-Ռաիսիի ընտրությունը կխաթարի Ինտերպոլի հիմնարար սկզբունքները, կվնասի կառույցի հեղինակությանը և լրջորեն կազդի իր առաքելությունն արդյունավետ իրականացնելու կարողության վրա»,- ասված է նամակում։
Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին 19 միջազգային ՀԿ-ներ, ներառյալ՝ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, ալ-Ռաիսիին անվանեցին անվտանգության ապարատի անբաժանելի մաս, որն իր հայրենիքում համակարգված կերպով հետապնդում է կառավարության խաղաղ քննադատներին:
Արաբ գեներալի ընտրության մասին Ինտերպոլի պաշտոնական թվիթերյան էջում արդեն ծանուցում է տեղադրվել:

ԱՄԷ-ի իշխանությունների հասցեին բազմիցս հնչել են մեղադրանքներ այն մասին, որ նրանք հաճախ են դիմում, այսպես կոչված, «կարմիր ծանուցագրերի»՝ արտերկրում հայտնված քաղաքական գործիչներին, ընդդիմադիրներին և լրագրողներին հետապնդելու համար՝ մեղադրելով նրանց կոռուպցիայի կամ ահաբեկչության համար:
Իրավապաշտպանների կարծիքով՝ ավտորիտար շատ երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Եգիպտոսը և Ադրբեջանը, օգտագործում են Ինտերպոլի համակարգը՝ իրենց սեփական նպատակների համար։ Ինտերպոլը բացառապես քրեական ոստիկանության միջազգային մարմին է, բայց այս երկրների իշխանությունները քրեական հանցագործություններ են վերագրում իրենց քաղաքական հակառակորդներին՝ Ինտերպոլին ներգրավելու համար նրանց հետախուզման մեջ։
Մասնավորապես՝ 2021 թվականի ապրիլին Բելառուսի ՊԱԿ-ը բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային ներառել է ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված անձանց ցուցակում և նրան ձերբակալելու խնդրանք է ներկայացրել Ինտերպոլին, սակայն Ինտերպոլը հրաժարվել է Տիխանովսկայայի միջազգային հետախուզումից։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ինտերպոլի նախագահ է նշանակվում մարդու իրավունքների ցածր վարկանիշ ունեցող երկրի ներկայացուցիչ։
2016 թվականի նոյեմբերին կազմակերպությունը գլխավորել է Չինաստանից ժամանած պաշտոնյան՝ Մեն Հոնգվեյը։ Նրա լիազորությունների ժամկետը պետք է ավարտվեր 2020 թվականին, սակայն 2018 թվականին նա հանկարծակի անհետացավ։ Շուտով պարզվեց, որ նա ձերբակալվել էր Չինաստանի հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների կողմից, իսկ 2020 թվականին Չինաստանում դատապարտվեց 13,5 տարվա ազատազրկման՝ տնտեսական հանցագործությունների մեղադրանքով։
2018 թվականին Մեն Հոնգվեյի անսպասելի հրաժարականից հետո Ռուսաստանի ՆԳՆ գեներալ Ալեքսանդր Պրոկոպչուկը նշանակվել է նրա պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը։
Հետո որոշ երկրներ, օրինակ՝ Լիտվան և Ուկրաինան, հասկացրին, որ կարող են լքել Ինտերպոլը, եթե ռուս գեներալի նշանակումը կայանա։ Բայց ռուս գեներալին փոխարինել է հարավկորեացի Կիմ Ջոնյանը, որին էլ այնուհետ՝ Ահմեդ Նասեր ալ-Ռաիսին։
Ինտերպոլի նախագահի պաշտոնը հիմնականում զուտ արարողակարգային է։ Կազմակերպության ղեկավարի հիմնական պարտականությունները կրում է գլխավոր քարտուղարը, որն ընտրվում է հինգ տարին մեկ անգամ։
Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է գերմանացի նախկին ոստիկան և պետական գործիչ Յուրգեն Ստոկը։ Նա Ինտերպոլին միացել է 2005 թվականին, 2014 թվականին դարձել նրա գլխավոր քարտուղարը, իսկ 2019 թվականին վերընտրվել է այդ պաշտոնում։
Ինտերպոլի շտաբ-բնակարանը գտնվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT