Երևան
12 °C
Մինչ աշխարհը փորձում է հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը դրա դեմ առկա պատվաստանյութերով, վարակը գնալով մուտացվում և ի հայտ է բերում նոր շտամեր, որն էլ ավելի է բարդացնում և դժվարացնում մարդկանց բնականոն կյանքը: Նոյեմբերի 26-ին աշխարհն սկսեց խոսել քովիդի նոր շտամի մասին, որն արդեն անվանել են «օմիկրոն»: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեռ Լեյեն արդեն հայտարարել է՝ աշխարհը «ժամանակի դեմ մրցավազքի» մեջ է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի պատճառով։
Ի՞նչ է Օմիկրոնը և որտե՞ղ է այն առաջին անգամ հայտնաբերվել
Այս նոր շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում այս տարվա նոյեմբերի 24-ին: Աֆրիկայում հիմա քովիդի երրորդ ալիքն է, վերջինը պայմանավորված է «դելտա» շտամով: Այստեղ նոր շտամը հայտնաբերվել է վարակված անձանց հետազոտություններն ուսումնասիրելու ժամանակ: Նոր շտամը վարակի ավելի քան 50 մուտացիաների հետևանք է, որոնցից մի քանիսը համարվում են խիստ մտահոգիչ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հասանելի տվյալները ցույց են տալիս կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու բարձր ռիսկ այն մարդկանց մոտ, որոնք նախկինում վարակվել են կորոնավիրուսով: ԱՀԿ-ն կարծում է՝ «օմիկրոն» շտամի հայտնվելը վկայում Է, թե որքան վտանգավոր Է համավարակը, եւ այժմ որքան բարդ իրավիճակում Է գտնվում մարդկությունը: ԱՀԿ-ի ղեկավարի՝ Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի խոսքով՝ այս շտամի հայտնվելն ընդգծում Է երկրների կողմից «համավարակների շուրջը նոր համաձայնագրի» կնքման անհրաժեշտությունը: Նա նշել Է, որ «հարկավոր Է շնորհակալություն հայտնել Հարավային Աֆրիկային այդ տարբերակի հայտնաբերման, սեքվենացման եւ դրա մասին տեղեկացման համար, այլ ոչ թե պատժել նրան»:
Հայտնաբերված նոր շտամի դեպքերի թիվը կարծես թե աճում է Հարավային Աֆրիկայի գրեթե բոլոր նահանգներում: Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է փոխանցվել ամբողջությամբ պատվաստված մարդկանց շփման արդյունքում անգամ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է՝ դեռևս պարզ չէ՝ արդյոք «օմիկրոնն» ավելի՞ փոխանցելի է, (այսինքն՝ ավելի հեշտությա՞մբ է տարածվում մարդուց մարդ)՝ համեմատած այլ տարբերակների, այդ թվում՝ «դելտայի» հետ։
Դրական թեստ ստացած մարդկանց թիվն աճել է Հարավային Աֆրիկայի այն տարածքներում, որոնք տուժել են այս տարբերակից, բայց համաճարակաբանական ուսումնասիրություններ են իրականացվում՝ հասկանալու համար՝ արդյոք դա «օմիկրոնի՞», թե՞ այլ գործոնների պատճառով է: Դեռևս պարզ չէ՝ արդյոք «օմիկրոն»-ով վարակումն ավելի ծա՞նր հիվանդություններ է առաջացնում՝ համեմատած այլ տարբերակների, այդ թվում՝ «դելտայի» հետ, թե՞ ոչ:
Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Հարավային Աֆրիկայում աճում են հոսպիտալացման տեմպերը, բայց դա կարող է պայմանավորված լինել վարակվողների ընդհանուր թվի աճով, այլ ոչ թե «օմիկրոնի» հետևանքով: Ներկայումս չկան նաև տվյալներ, թե «օմիրկոնի» ախտանիշները տարբերվո՞ւմ են այլ տարբերակներից, թե՞ ոչ: Նախնական հաղորդված դեպքերը եղել են համալսարանի ուսանողների շրջանում՝ ավելի երիտասարդ անհատների, որոնք հակված են ավելի մեղմ հիվանդություն ունենալ, սակայն նոր շտամի ծանրության մակարդակը հասկանալու համար կպահանջվի մի քանի շաբաթ:
Արդյոք կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող պատվաստանյութերն արդյունավե՞տ են նոր շտամի դեմ
ԱՀԿ-ն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում՝ հասկանալու՝ այս տարբերակի պոտենցիալ ազդեցությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների, այդ թվում՝ պատվաստանյութերի վրա: Պատվաստանյութերը շարունակում են կարևոր մնալ ծանր հիվանդությունների և մահացության դեպքերի կանխարգելման հարցում, ներառյալ շրջանառվող տարբերակի՝ «դելտայի» դեմ: Ներկայիս պատվաստանյութերը շարունակում են արդյունավետ մնալ ծանր հիվանդությունների և մահվան դեմ:
Ո՞ր երկրներում է տարածված նոր շտամն ու ի՞նչ քայլեր են ձեռնարկում այդ պետությունները
«Օմիրկոն» շտամն այս պահին հայտնաբերվել է հետևյալ երկրներում՝ Բելգիա, Բոթսվանա, Իսրայել, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հոնկոնգ (Չինաստան), Կանադա:
Նոյեմբերի 30-ից Ճապոնիան չեղարկել է օտարերկրյա գործարարների, ուսանողների և տեխնիկական ուսուցման նպատակով երկիր ժամանող անձանց մուտքի մեկ ամսից պակաս տրամադրված արտոնությունները։ Ճապոնիան կրկին կասեցրել է նոր վիզաների տրամադրումը բոլոր երկրների քաղաքացիների համար կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի հետ կապված իրավիճակի պատճառով: Այսօրվանից կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման կանխարգելման նպատակով Նիդեռլանդներում երեկոյան խիստ սահմանափակումներ են մտցվում։ Երկրի վարչապետը դիմել է քաղաքացիներին, որում շատ հակիրճ նշել է՝ ժամը 17:00-ից հետո «հիմնականում ամեն ինչ» ամեն օր փակ կլինի։ Իսրայելը, որտեղ պատվաստված է բնակչության ճնշող մեծամասնությունը, 2 շաբաթով փակում է սահմանները բոլոր օտարերկրացիների համար՝ «օմիկրոնի» հայտնաբերման և տարածման կանխարգելման նպատակով։ Բացի Բելգիայից, Գերմանիայից, Իտալիայից և Նիդեռլանդներից, «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքերը գրանցվել են նաև Չեխիայում և Ավստրիայում։
Հնարավո՞ր է՝ նոր շտամն արդեն առկա է Հայաստանում
Հայաստանում կորոնավիրուսի նոր՝ «oմիկրոն» շտամի դեպք այս պահի դրությամբ չի գրանցվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: ՀՀ առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ արդեն որոշ նմուշներ ուղարկվել են լաբորատորիա՝ սեկվենավորման: Վիրուսի շտամերը նույնականացվում են ոչ թե ՊՇՌ թեստավորման արդյունքում, այլ դրանց սեկվենավորման արդյունքում: Այդ աշխատանքները Հայաստանում ևս իրականացվում են:
«Եվ մենք այսօր էլ արդեն որոշակի նմուշներ ուղարկել ենք լաբորատորիա՝ նման հետազոտություններ անցկացնելու: Այդ հետազոտությունները պարբերական բնույթ են կրում: Այս պահին չունենք նման բան գրանցված»,- պարզաբանել է Ավանեսյանն ու հավելել, որ եթե Հայաստանում հայտնաբերվի «օմիկրոն» շտամ, հանրությունը կտեղեկանա այդ մասին:
Արդյոք առկա պատվաստանյութերը արդյունավե՞տ են նոր շտամի նկատմամբ, դեռ պետք է պարզվի հետազոտության արդյունքում: Մտահոգություններ կան, սակայն, որ երբ շտամը փոխվում է, մշտապես հետազոտվում է, թե նոր շտամի նկատմամբ պատվաստանյութերն ինչ արդյունավետություն ունեն:
Առողջապահության նախարարն ասուլիսի ընթացքում հայտնել է նաև՝ կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի տարածումը նվազեցնելու համար Հայաստանում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում: Նրա խոսքով՝ այսօր նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ անցկացնել, քննարկել բոլոր առաջարկները, և մինչեւ օրվա վերջ սահմանափակումների հստակ ցուցակը հավանաբար արդեն պատրաստ կլինի: Մասնավորապես՝ նախատեսվում է որոշ սահմանափակումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար. Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոդսվանայի Հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիաայի Հանրապետություն, Զիմբաբվեի հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար, Տանզանիա:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT