Ծնողները 4 օրերի ընթացքում երեխային չեն այցելել. մահացած 2.5 տարեկան տղան ԲԿ է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում

Նոյեմբերի 30-ի երեկոյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է 2,5 տարեկան տղա երեխա: Երեխան 4 օր առաջ էր Երևան տեղափոխվել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից:

Երեկ էլ երեխայի հայրն ու տատիկը shamshyan.com-ի հետ զրույցում նշել էին՝ երեխայի մահվան օրը՝ մի քանի ժամ առաջ, տատիկը կերակրել է նրան, քնեցրել և տուն գնացել: 3 ժամ հետո հիվանդանոցից իրենց զանգահարել են, ասել՝ շտապ եկեք հիվանդանոց։

«Մեր հարցին, թե ինչ խնդիր կա, պատասխանում են, թե՝ կգաք, կասենք։ Գալիս ենք հիվանդանոց, մեզ ասում են՝ ցավալի դեպք է տեղի ունեցել. երեխան մահացել է։ Չգիտենք՝ ինչ անենք։ Արդեն դիմել ենք Շենգավիթի ոստիկանություն, այնտեղից եկել են։ Մենք գիտենք, որ երեխային հետ չենք բերի, բայց վստահ ենք, որ երեխան մահացել է բժիշկների անփութության հետևանքով, ու հիմա պահանջում ենք, որպեսզի մեղավորները, որոնց մեջ է նաև բժշկուհի Չոբանյանը, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն, ինչը դաս կլինի, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն, ոչ մի ծնող էն ցավը չապրի, որ հիմա մեր ընտանիքն է ապրում։ Հայոց բանակին տալու էինք 3 տղա զինվոր, մեկի գլուխը էստեղ կերան»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է երեխայի հայրը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, անդրադառնալով երեխայի մահվան դեպքին և հարազատների մեղադրանքներին, ներկայացրել է պարզաբանում, որտեղ նշել է՝ երեխան կենտրոն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ֆիզիկական և մտավոր զարգացման խոր հապաղում, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն՝ 2-րդ աստիճանի, իմունոդեֆիցիտային վիճակ: 40% քաշի դեֆիցիտ, ցնցումային համախտանիշ, նյութափոխանակային խոր խանգարումներ, պոչուկային շրջանում մեծ պարկելախոց, որը հետևանք է ոչ ճիշտ և լիարժեք խնամքի:

ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված պարզաբանման համաձայն՝ երեխային տեսակցելու համար հիվանդանոց եկել է միայն տատիկը, որն ամեն օր շփվել է բաժնի վարիչի և բժիշկների հետ, ում բազմիցս բացատրվել է երեխայի վիճակի ծանրության աստիճանի մասին, որ երեխայի հիվանդությունները ծանր են և անբուժելի։ Ծնողները 4 օրերի ընթացքում երեխային չեն այցելել։

Ամբողջ ընթացքում երեխան վերակենդանացման բաժանմունքում ստացել է ինտենսիվ բուժում՝ հակաբակտերիալ թերապիա, արյան փոխներարկում, թթվածնաբուժություն, ինֆուզիոն թերապիա։ Բուժման ֆոնին վիճակը կայունացնել հնարավոր չի եղել, ինչի հետևանքով 2.5 տարեկան երեխան մահացել է: Ըստ ԲԿ-ի՝ երեխայի հայրը մահվան մասին տեղեկանալուց հետո ներխուժել է վերակենդանացման բաժանմունք, դրսևորել ագրեսիվ վարք, հնչեցրել սպառնալիքներ։ Բժշկական անձնակազմի և բուժվող երեխաների անվտանգության պահպանման նկատառումներով հրավիրվել է ոստիկանություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
31331 դիտում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը