Երևան
12 °C
Դերասանուհի, հաղորդավարուհի Լուիզա Ներսիսյանի կարծիքով՝ որպեսզի արտիստը լինի մշտապես պահանջված և հետաքրքիր, պիտի քրտնաջան աշխատի և ինքնակրթվի:
«Հայկական ժամանակ»-ը Լուիզայի հետ զրուցել է իր և ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի հետ ունեցած հարաբերությունների, համարձակ կերպարներում հանդես գալու, առաջիկա անելիքների մասին: Դերասանուհին անդրադարձել է նաև «Վումնս Քլաբ» հեռուստանախագծի վերաբերյալ հաճախ հնչող քննադատություններին:
- Լուիզա, հայ կինոյի եւ թատերարվեստի ամենաքննարկվող կերպարներից մեկն եք համարվում. ինչպե՞ս է Ձեզ հաջողվում ժամանակին համընթաց քայլել՝ չկորցնելով հետաքրքրությունն ու պահանջված լինելը:
- Նախ, սկսենք այնտեղից, որ յուրաքանչյուր աշխատանք սկսելիս ամենակարեւոր կոմպոնենտներից մեկը դա սիրով անելն է: Քանի որ ես սիրում եմ իմ մասնագիտությունը, եւ ոչ ոք ինձ չի պարտադրել այն ընտրել, ուստի անընդհատ ձգտում եմ գրանցել աճ, որպեսզի իմ աշխատանքն ինձ հետաքրքիր լինի: Անընդհատ զբաղվում եմ ինքնակրթությամբ՝ չկորցնելով հետաքրքրությունս աշխատանքի հանդեպ: Միգուցե հենց դա էլ տալիս է իր պտուղները, որ հետադարձ կապն ու արձագանքն այնպիսին է լինում, ինչպիսին Դուք եք նշում: Եթե քո աշխատանքը կյանքիդ մի մասն է կազմում, ապա վստահաբար չի կարող իր հետեւանքներն ու արդյունքը չունենալ՝ լավ իմաստով, իսկ ես ապրում եմ իմ աշխատանքով:
- Հանրության շրջանում պարբերաբար քննարկվում են Ձեր եւ Հրանտ Թոխատյանի անձնական հարաբերությունները: Համացանցում հաճախ հայտնվում են տարատեսակ լուրեր, թե իբրեւ ամուսնալուծվել եք: Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են օրակարգ բերում այս խոսակցությունները եւ ո՞րն է դրանց նպատակը:
- Կարծում եմ՝ հանրային մարդը պիտի սովոր լինի, որ քննարկման առարկա է դառնալու ոչ միայն իր մասնագիտական գործունեությունը, այլեւ անձնական կյանքը. մարդկանց միշտ էլ հետաքրքիր է պատուհանից ներս նայել և տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում: Ես շատ առողջ եմ վերաբերում այդ ամենին: Իմ մասին տարածվող յուրաքանչյուր տեսակի քննարկում եւ բամբասանք ադեկվատ կերպով եմ ընկալում՝ բոլորովին չնյարդայնանալով դրանից: Մեր օրերում շատ հաճախ կարող ենք տեսնել սենսացիոն եւ ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող վերնագրերով հրապարակումներ, դա գալիս է նրանից, որ որոշ լրատվամիջոցներ փորձում են աչքի ընկնել ու կայանալ հայտնի եւ հանրային հետաքրքրություն վայելելող մարդկանց հաշվին: Բայց պիտի խոստովանեմ, որ դրան էլ եմ նորմալ վերաբերում:
- Դուք նաև հաճախ քննադատությունների կենտրոնում եք հայտնվում համարձակ կերպարներում հանդես գալու համար: Ինչպե՞ս եք վերաբերում այդ քննադատություններին, եւ արդյո՞ք դրանք որեւէ կերպ սահմանափակում են Ձեզ:
- Իսկ ո՞վ է դրել այդ «համարձակ կերպար» սահմանումը, կամ որտե՞ղ է վերջանում «անհամարձակ լինել»-ը, եւ որտե՞ղ է սկսվում համարձակությունը. երեւի թե ամեն մարդ ինքն է որոշում դա: Ամենակարեւորն իմ խղճին ու մտքին չեմ դավաճանում, ներդաշնակ եմ մնում ինքս ինձ հետ, ոչինչ չեմ անում ցուցադրության համար, շարժվում եմ իմ տեսակին համարժեք թե՛ կյանքում, թե՛ բեմում: Ոչինչ երբեք չեմ անում զուտ նրա համար, քանի որ թրենդի մեջ է, եթե դա իմ տեսակին խորթ է: Պարզապես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Իսկ թե ինչպես է ընկալվում իմ կերպարը տարբեր մարդկանց կողմից, դա արդեն գալիս է նրանց աշխարհընկալումից: Միգուցե շատ-շատերի համար ես բնավ էլ համարձակ կին չեմ, այլ շատ անհամարձակ եմ, որովհետեւ իրենց մտքի թռիչքն այլ բան է ուզում կամ շատ հեռուն է գնում:
Իսկ բաց տեսարաններում իմ դերերի քննադատությունները լսելիս մի քիչ ծիծաղում եմ: Գիտեք մի այսպիսի բան կա. պրոֆեսիոնալ մոտեցմամբ աշխատող մարդիկ յուրաքանչյուր գործ անելիս ձգտում են, որ այն մաքսիմալ իրատեսական լինի, ճշմարտությանը մոտ: Եթե մենք ներկայացնում ենք սիրո տեսարան, այնտեղ կոմպրոմիսների գնալ եւ փորձել ինչ-ինչ բաներ լղոզած կամ թերի ներկայացնել զուտ նրա համար, որ ինչ-որ մարդկանց աշխարհընկալման մեջ չի տեղավորվում, աբսուրդ է: Կան կտորներ, որտեղ պետք է վստահել ռեժիսորին, եւ կերպարը մարմնավորելիս լիարժեք տրվել այդ պահին, եթե դա էսթետիկապես տգեղ չէ, տհաճ չէ ու չի պարունակում ցուցադրման տարրեր, այսինքն՝ կոնկրետ արված աշխատանք է:
- Դուք այսօր «Վումնս Քլաբ»-ում եք ներկայանում, սակայն մեդիակոնտենտ ուսումնասիրող անձինք արդեն քանիցս բարձրաձայնում են, որ սա այն հեռուստանախագծերից մեկն է, որտեղ հաճախ են հնչում ոչ եթերային բառամթերքն ու փողոցային լեքսիկոնը: Ըստ Ձեզ՝ արդարացվա՞ծ են այս քննադատությունները, թե՞ ոչ:
- Աշխարհընկալման խնդիր է: Կան զվարճանքի համար նախատեսված հաղորդաշարեր, որոնք ի սկզբանե դատապարտված են նրան, որ պիտի լինեն մի փոքր ավելի ազատ: Սկսենք նրանից, որ մեր հեռուստաեթերն ամբողջապես ոսկերչական աշխատանք չէ, որ տարված է, որ հիմա թիրախավորենք մի հաղորդում: Հեռուստաեթերը պիտի թարմանա, ռեստարտ արվի, նոր շունչ հաղորդվի: Դա ընդհանուր պիտի սկսել մեր կենսամակարդակից: Մեր կրթվածության աստիճանը եթե մի սանդղակով բարձրանա, այդ ամենը կուղղվի: Ցավոք սրտի, դեռ մեր հեռուստադիտողը միանգամից չի կարողանում ընկալել նոր բաները: Օրինակ՝ եթե մարդ սովոր է լինում կյանքի ընթացքում մի քիչ կեղտոտ օդի, եւ իրեն տալիս ես թթվածնով հագեցած օդ, նրա գլուխն սկսում է պտտվել: Այդ օրինակը ես բերում եմ մեր լսարանի հետ համեմատական տանելով. դժվար կլինի այդ թթվածնի մեծ դոզան տալ, որ իրենց գլուխը չպտտվի:
- Այսինքն՝ այս պարագայում «Վումնս քլաբի» կոնտե՞նտը չեն կարողանում ընկալել:
-Այո՛: Կարծում եմ՝ այս ուղղությամբ դեռ շատ աշխատանք ունենք անելու, բայց պիտի խորքային ու գրագետ ձեւով մոտենանք խնդրին: Ես միշտ ցանկացել եմ բարին ու լավը տալ մարդկանց, դոզավորված եմ տալիս: Ես չեմ կարող դա միանգամից տալ, որովհետեւ անհետաքրքիր կլինի: Ցավով եմ ասում, բայց ես դա տալիս եմ մի այլ բանով փաթեթավորած, պսպղուն ինչ-որ բաներով, լույսերով պարուրած, որպեսզի կարողանամ մատուցել այն, ինչը պսպղուն չէ, բայց ավելի մնայուն ու արժեքավոր է:
- Իսկ, ըստ Ձեզ, ի՞նչ իրավիճակում է այսօր գտնվում հայկական շոու բիզնեսը: Ասում են՝ այն այսօր «մահամերձ» վիճակում է:
- Ցավոք սրտի, հիմա մեզ մոտ ամեն ինչ պտտվում է հարսանիքի մակարդակի շուրջ: Հարսանիքը դարձել է մեր ազգի ամենակարեւոր տոնը: Յուրաքանչյուր ստեղծագործող մարդ այն շրջանակներում է գործում, որպեսզի ինքը պահանջված լինի. նեղ ընտանեկան առիթը վերածել ենք ազգային տոնի: Շատ-շատ որակով երաժիշտներ ստիպված անում են այնպիսի աշխատանք, որ հասանելի լինի հասարակությանը: Հիմա այն ժամանակաշրջանը չէ, երբ արվեստը հանուն արվեստի է, հիմա արվեստը հասարակության լայն շերտերի համար է:
- Ի՞նչ զբաղվածություն ունեք առաջիկայում թատրոնում եւ կինոյում: Ձեր երկրպագուներն սպասե՞ն նոր կերպարի:
- Մենք ունենք նոր ներկայացում, որի տակ ես կարող եմ մեծ տառերով ստորագրել, քան որ իսկապես շատ մեծ աշխատանք ենք արել: Արել ենք մի բան, որ շատ սիրուն ու լավն է: Արա Երնջակյանը «Համլետ»-ն է բեմադրել: Պատրաստվում ենք պրեմիերային, դեկտեմբերի 4-ին եւ 5-ին խաղալու ենք Կամերային թատրոնում: Ապրիլին հեռուստադիտողի դատին կհանձնվի «Սեւազգեստ կանայք» ֆիլմը: Կատրինի կերպարն եմ մարմնավորում: Ֆիլմում գլխավոր դերում մի քանի կանայք են, որոնք իրար հետ խնդիր ունեն. բոլոր իրադարձությունները բացվում են աստիճանաբար: Հետաքրքիր եւ դինամիկ զարգացումներով կատագերգություն է: Ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, որը հատուկ այդ նպատակով Միացյալ Նահանգներից ժամանել է Հայաստան: Նոր մտքեր, նոր գաղափարներ էլ կան, բայց քանի որ դեռ հստակություն չկա, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT