Երևան
12 °C
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում նույնպես կայանալու են ՏԻՄ ընտրություններ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Պավել Ցուգունյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում գնահատելով քարոզարշավի ընթացը, նշեց, որ այն լավ է ընթացել՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ անարդար գործողություններ են կիրառվել՝ կեղծ էջերի միջոցով փորձել են իրենց մասին ակնհայտ ապատեղեկատվություն տարածել:
«Մենք նման բաների վրա ուշադրություն չենք դարձրել՝ համարելով այն թույլերին բնորոշ հնացած գործելավոճ: Մեր համայնքում բոլորը միմյանց ճանաչում են: Կարող եմ ասել, որ նախընտրական արշավում մեր առջև դրված հիմնական խնդիրները լուծել ենք: Այն, ինչ պլանավորել էինք, գերազանց իրականացրել ենք: Այցելել ենք Աբովյան խոշորացվող համայնքի բոլոր բնակավայրերը, մեր ծրագրերն անձամբ ենք ներկայացրել քաղաքացիներին: Տպավորությունները գերազանց են, և դա նաև պայմանավորված է քաղաքացիների՝ մեր թիմին ջերմ ընդունելով, ինչը մեզ համար կրկնակի պարտավորեցնեղ է»,- ասաց թեկնածուն:
Դիտարկմանը, որ խոշորացումից հետո Աբովյանը ներառելու է ևս 10 այլ համայնք, հարցին՝ ի՞նչ դժվարություններ է տեսնում ինքը մեծ համայնք ղեկավարելու գործում, Ցուգունյանն ասաց․ «Իհարկե, խոշորացումը կարող է որոշ օբյեկտիվ խնդիրներ առաջացնել, բայց, միևնույն ժամանակ, ես խոշորացմանը նայում եմ որպես հնարավորություն՝ մասշտաբային ծրագրեր իրականացնելու, համայքում կտրուկ բարեփոխումներ և փոփոխություններ կատարելու համար: Ես ունեմ ավելի մեծ տնտեսություն ղեկավարելու փորձ: Իհարկե, ոլորտները տարբեր են, բայց հստակ ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմամբ, թափանցիկ ու հաշվետու կառավարմամբ մենք կարող ենք հաղթահարել ցանկացած խնդիր: Ունենք գրագետ ու պատրաստված քաղաքական թիմ և, ամենակարևորը, քաղաքական կամք»:
Նկատառմանը, որ մի շարք համայքներում, որտեղ կայացել են արդեն ՏԻՄ ընտրությունները, մասնակցության տոկոսն այնքան էլ մեծ չի եղել, հարցին՝ Աբովյանում, իր կարծիքով, ինչպե՞ս կլինի մասնակցության տոկոսը, ինչպես նաև անձամբ ինքն ինչի՞ հետ է կապում մասնակցության ցածր ցուցանիշը ՏԻՄ ընտրություններին, ՔՊ թեկնածուն ասաց․ «Այո, ճիշտ եք, ՏԻՄ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մասնակցության մակարդակը բավականին ցածր է: Ես չեմ ցանկանա մխրճվել դրանց պատճառների մեջ, ինչպես նաև կդժվարանամ կանխատեսում անել Աբովյանում ընտրողների մասնակցության տոկոսի հետ կապված, բայց մեր բոլոր հանդիպումներում մենք կոչ ենք արել քաղաքացիներին դեկտեմբերի 5-ին անպայման մասնակցել ընտրություններին, քանի որ հենց այս ընտրություններն են ուղիղ առնչվում իրենց կյանքի որակին և բարեկեցությանը»։
Անդրադառնալով Աբովյանում մասնակցող այլ քաղաքական ուժերին, որոնք 3-ն են, հարցին՝ ո՞ւմ է համարում իրենց գլխավոր մրցակիցը, Պավել Ցուգունյանը նշեց՝ որևե ուժի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չունեն, չեն թերագնահատում որևէ մեկի հնարավորությունները կամ գերագնահատում մյուսինը:
«Ցանկացած մրցապայքարում ներգրավված մասնակիցներն օբյեկտիվորեն մրցակիցներ են: Մենք դրա վրա չենք կենտրոնացել: Մեր նպատակն էր անցկացնել ակտիվ և գրագետ քարոզարշավ և հասնել հիմնական նպատակին՝ հաղթանակին, ինչը Աբովյան խոշորացված համայնքում բերելու է կյանքի նոր որակ: Այո՛, մենք գալիս ենք՝ մեր համայնքում կյանքի որակի հեղափոխություն իրականացնելու»,- ասաց նա:
Պավել Ցուգունյանը, եզրափակելով իր խոսքը, նշեց՝ քաղաքացիներին պարզապես հորդորում է ընտրախցիկ մտնելիս իրենք իրենց հարց տան՝ արդյոք գո՞հ են վերջին 20 տարիների համայնքի կառավարիչներից և, ըստ այդմ, կատարեն ընտրությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT