Երևան
12 °C
Աշխատանք, որի վարձավճարը ժպիտն ու ջերմությունն է: Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (YIC Gyumri) Հայաստանում «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ այսօր տոնել է Կամավորների միջազգային օրը:

Մասնագիտությամբ սոցիալական աշխատող Ռիլիկան որպես կամավոր Գյումրի եկել է Էստոնիայից: Քաղաքը հատուկ է ընտրել, ասում է՝ այն աշխատանքը, որն իրականացնելու է, կապ ունի և՛ իր մասնագիտության, և՛ նախկին աշխատանքի հետ:
Եկել ու միանգամից գործի է անցել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում անկեղծանում է՝ անսահման շնորհակալ է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ից, քանի որ իրեն ինքնաբացահայտման հնարավորություն են տվել:

«Երբ վերադառնամ Էստոնիա, Գյումրուց կտանեմ ուրախությունն ու մարդկանց ջերմությունը: Էստոնիայում մարդիկ մի փոքր սառն են, հենց այդ ջերմությունն առաջին բանն է, որ տանելու եմ: Երբ վերադառնամ, ես լինելու եմ ավելի վառ, ավելի բարձր տրամադրություն եմ ունենալու: Եվ, իհարկե, բոլորին ասելու եմ, որ գան Հայաստան, գան Գյումրի, որովհետև սա հրաշալի վայր է»,- մեզ հետ զրույցում ասաց էստոնուհին:
Ռիլիկայի և մյուս կամավորների տոնն այսօր հետաքրքիր շեշտադրումներով է կազմակերպվել Գյումրիում: YIC Gyumri-ն 10 տարի շարունակ այս տոնի շրջանակներում կազմակերպվող մրցանակաբաշխությանը ներգրավել է միայն շիրակցի կամավորներին: 2021 թվականը, սակայն, եղավ բացառություն:
«Մրցանակաբաշխությունն այս տարի դարձրել ենք առավել հասանելի ու բաց: ՀՀ 8 մարզից թեկնածուներ են առաջադրվել: 50 հոգուց ընտրվել է 20 կամավոր, որոնք կարժանանան «Տարվա կամավոր» կոչմանը»,- ասաց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:

Երևանաբնակ Մարիամ Մելքոնյանը Լոռիում գործող «Մաթեմիկ» ՀԿ-ի կամավորն է և մեկն այն 20-ից, որոնք արժանացան «Տարվա կամավոր» կոչմանը:
Մասնագիտությամբ Մարիամի կյանքում պատերազմը շատ բան է փոխել և առաջին միտքը, որ տվել է, կամավորական աշխատանքի փնտրտուքն է եղել. կամավոր-երևանաբնակ հեռավար դասեր է անցկացնում:
«Պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում, և ես հասկացա, որ ուղղակի գնալ աշխատանքի և վերադառնալ տուն, ոչինչ չի նշանակում. այլ բան է պետք անել հանուն ապագայի: Երակր ժամանակ փնտրում էի կամավորական աշխատանք և անպայման կրթական ոլորտում ու գտա «Մաթեմիկի էջը»: Տեսա, որ կամավորներ են հավաքագրում, զանգեցի, միանգամից ինձ ներառեցին այդ գործում: Հիմա հեռավար դասեր եմ անցկացնում Լոռու գյուղերի երեխաների հետ»,- պատմեց Մարիամը:

Կամավորական աշխատանքից ստացած բավականությունը բառերով նկարագրել չի կարող Մարիամը, ասում է՝ դա ուրիշ ջերմություն է:
«Երբ ներդրում ես աշխատանք ու ժամանակ և ստանում երեխաների գոհունակությունն ու անկեղծ գնահատականը, երբ ասում են՝ ինչ լավ է, որ մեզ հետ եք, դա ամենամեծ գնահատականն է»,- ընդգծում է Մարիամը:
«Տարվա կամավոր» մրցանակաբաշխությունից զատ, Գյումրիում հայ և վրացի կամավորները, որոնք Հայաստանում են Եվրոպական համերաշխության կորպուսի ծրագրով, վաղ առավոտից օգնել են գյումրեցի միայնակ տարեցներին, նրանց համար ուտելիք պատրաստել, տունն են մաքրել, լվացք արել:
Կամավորների մի խումբ էլ, ըստ Արթուր Նաջարյանի, աշխատել է Գյումրու գրադարաններից մեկի պահոցներում: Տարիներ շարունակ միմյանց վրա դարսված գրքերը տեսակավորվել, թարմացվել, կարգի են բերվել:
Գյումրիում Կամավորների միջազգային օրվա տոնակատարություն-միջոցառումներն այսքանով չեն սահմանափակվել: Հետաքրքիր օր են ունեցել 16-30 տարեկան գյումրեցիները, որոնք հանրային տրանսպորտից օգտվելու կարիք են ունեցել:
Քաղաքում տոնական հատուկ ավտոբուս է շրջել և տարիքային այդ խմբին տարել-հասցրել իր ցանկացած վայրը: Ավտոբուսում գտնված հայ և վրացի կամավորներն էլ և՛ իրենք են ներկայացել, և՛ իրենց աշխատանքն ու գործող եվրոպական ծրագրերն են հասանելի դարձրել երիտասարդներին:
«Մեր նպատակն է եղել յուրաքանչյուր կանգառում կանգնել, 16-30 տարեկաններին անվճար հասցնել իրենց ցանկացած վայրն ու ընթացքում ներկայացնել աշխատանքային պրակտիկա ապահովող կամավորական աշխատանքը, որն ամբողջովին անվճար է, ծախսերը հոգում է եվրոպական միությունը»,- ասաց Արթուր Նաջարյանը:







Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT