Երևան
12 °C
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Գնել Սանոսյանը երեկ առցանց ձևաչափով մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կողմից կազմակերպված «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին։
Իր ելույթում նախարարը շնորհակալությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը, ԱՄՆ տնտեսական քարտուղարությանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությանը, և հատկապես դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ գործադրած ջանքերի և Հայաստանի պետական պաշտոնյաների և ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև երկխոսություն կազմակերպելու համար։
Նախարարի խոսքով՝ «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ի կազմակերպումը ևս մեկ անգամ փաստում է 2 երկրների միջև առկա և շարունակաբար ընդլայնվող համագործակցության մասին: «ԱՄՆ կառավարությունը մեծ ներդրում ունի Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներում, որոնք շարունակվում են վերաթողարկումից առ այսօր: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից աջակցություն է ցուցաբերվում էներգետիկ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներին և տեխնիկական խնդիրների լուծմանը, շուկայի ազատականացմանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը»,- ասել է նախարարը:
Սանոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից էներգետիկայի բնագավառին առնչվող բոլոր որոշումների կայացման, հարևան երկրների հետ հարաբերությունների կառուցման, ավելի գլոբալ էներգետիկ շուկաներին ինտեգրման և հիմնական գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հիմքում ընկած է 2021թ. հունվարի 14-ին ընդունված ՀՀ էներգետիկայի բնագավառի մինչև 2040 թվականի զարգացման ռազմավարական ծրագրում ներկայացված էներգետիկայի բնագավառի զարգացման տեսլականը` ըստ որի էներգետիկան պետք է լինի հուսալի և անվտանգ, կայուն զարգացող/մաքուր և էներգախնայող, կանխատեսելի և թափանցիկ, տարածաշրջանային նշանակության, հասանելի և արդարացի բոլորի համար, բավարար չափով մատչելի խոցելի խավի, ինչպես նաև գրավիչ ներդրողների համար՝ թվայնացված և ինովացիոն:
Իր ելույթում նախարարը նշել է, որ «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ը կենսական հնարավորություն է քննարկելու կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի փոփոխության մարտահրավերները, քննարկելու լավագույն փորձը, կանաչ տեխնոլոգիաների նորարարական լուծումները, կիսելու գիտելիքները:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին կարևորել է նախարարի մասնակցությունը ֆորումին և ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում էներգիայի դիվերսիֆիկացիայի, այլընտրանքային էներգիայի աղբյուրների հայտնաբերման համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT