Ռազմագերիների թեման հանրային առումով պետք է շոշափել հնարավորինս քիչ, դա նուրբ թեմա է. Ռուբինյան

Գերիների թեման շատ նուրբ և բազմաշերտ է։ Մենք միանշանակ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանում ապօրինի կերպով և նոյեմբերի 9-ի հայտարարության խախտմամբ պահվող գերիներն անհապաղ վերադարձվեն Հայաստան: Սա քննարկման ենթակա չէ։

Այս մասին այսօր անդրադառնալով երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տարածված տեսանյութին և գերիների վերաբերյալ հնչեցված կարծիքին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Առաջինը՝ մենք միանշանակ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանն ապօրինի կերպով և նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմամբ պահվող գերիներին անհապաղ վերադարձնի Հայաստան։ Սա քննարկման ենթակա չէ, սա բոլորը նշել են և շարունակում են նշել։

Երկրորդ՝ գերիների՝ գերի ընկնելու հանգամանքները պետք է պարզել։ Ինչո՞ւ կա քրեական օրենսգիրք, նաև զինվորականների մասով, որպեսզի կանոնակարգված լինի Հայաստանի պաշտպանությունը։ Եվ շատ կարևոր է ճշտել, թե այս կամ այն իրադարձությունն ինչո՞ւ է տեղի ունեցել։

Երրորդ՝ ռազմագերիների թեման հանրային առումով պետք է շոշափել հնարավորինս քիչ։ Ինչո՞ւ, որովհետև նախ Ադրբեջանը փորձում է մեր ռազմագերիներին օգտագործել որպես պատանդ մեր դեմ, որպես շանտաժի միջոց։ Եվ մեր ցանկացած քննարկում օգնում է Ադրբեջանին, որ դա անի»,- ասաց Ռուբինյանը։

Հարցին՝ այս քննարկումների և քննադատությունների համատեքստում քննարկվե՞լ է արդյոք Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը, Ռուբինյանը պատասխանեց.

«Այդ թեմայով քննարկում չենք ունեցել, բայց մի ճշտում մտցնեմ։ Հրապարակված տեսանյութն Ալեն Սիմոնյանի հայտարարությունը չէ այն իմաստով, որ Ալեն Սիմոնյանը ոչ մի տեղ չի կանգնել և հայտարարություն արել, դա թաքնված տեսանկարահանում է մասնավոր զրույցից։ Նորից եմ կրկնում, այս թեման շատ նուրբ թեմա է, գերիներին ո՛չ պետք է հերոսացնել, ո՛չ նսեմացնել։ Մենք պետք է հաջողենք այնպիսի հանրային դիսկուրս ծավալել, որպեսզի մեր զինծառայողները հակված չլինեն առանց պայքարի գերի հանձնվել և նաև պետք է ջանք գործադրենք, որ վերադարձող գերիների արժանապատվությունը չնսեմանա։ Իմ տեսած ամբողջական տեսանյութում Ալեն Սիմոնյանն ասում է մոտավորապես նույնը, ինչ ես հիմա ասացի։ Հիմա այն, ինչ ես ասացի, կարող էի նույն բովանդակությամբ այնպես ձևակերպել, որ սկանդալային հնչեր»,- ասաց նա։

Նշենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր հրապարակվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին: Այնուհետև Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը պնդել էր, որ այն մոնտաժված է: Այնուհետև համացանցում հայտնվեց տեսանյութի ամբողջական տարբերակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1433 դիտում

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները