Հայկ Մարությանի հայտարարությունը՝ նոր ավտոբուսների ձեռքբերման հետ կապված, չի համապատասխանում իրականությանը. Հովհաննիսյան

Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությանը՝ կապված նոր 520 ավտոբուսների ձեռքբերման հետ: Այն, ըստ Հովհաննիսյանի, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությունը՝ նոր 520 ավտոբուսների ձեռքբերման հետ կապված, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը, և ես՝ որպես Երևանի Ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, պարտավոր եմ դա մեկնաբանել։

Ըստ Բրիտանական WYG ընկերության ուղեցույցի՝ կապված Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման հետ, քաղաքին անհրաժեշտ են մոտ 850-900 նոր ավտոբուսներ (խոսքը հենց ավտոբուսների մասին է):

Համայնքային բյուջեի հաշվին 2021 թվականին ձեռք են բերվել 211 չինական «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներ, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ ձեռք են բերվել 100 հատ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ։ Այսինքն այս պահի դրությամբ նոր ձեռքբերված ավտոբուսների քանակը կազմում է 211։

Ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույք նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին, ինչպես նաև վերջերս կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը միջազգային գործընկերների հետ Երևան քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։ Այսպիսով, զուտ համայնքային բյուջեի միջոցով և մասնակցությամբ հաջորդ տարի ձեռքբերված ավտոբուսների թիվը կազմելու է 311, այսինքն՝ անհրաժեշտ քանակի 35% (ոչ թե 60%)։ Կարծում եմ՝ խիստ կարևոր է ճիշտ ներկայացնել հանրությանը իրական գործընթացների պատկերը, այլ ոչ թե մոլորեցնել բացվածք չունեցող թվերի և խոսքերի միջոցով։

Ի դեպ, պարտավոր եմ նաեւ հայտարարել, որ համայնքի բյուջեի հաշվին գնված ավտոբուսների համար միջոցները գոյացել են ավագանու համար խիստ մտահոգիչ բյուջեի կատարողականների հաշվին, քանի որ 2018 թվականից հետո բյուջեով նախատեսված քաղաքի ծախսերի կամ այլ կերպ ասած՝ կատարված աշխատանքների ծավալը կազմել է 65-70%։ Այսինքն, ցավոք, այլ անհրաժեշտ աշխատանքներ չկատարելու հաշվին ենք մենք ձեռք բերել ավտոբուսները։ Ինչևէ:

Մի քանի խոսք էլ վերելակների մասով։ Քանի որ բյուջեն հաստատում է Երևանի ավագանին, ապա տեղեկացնեմ, որ պարոն Մարությանի կողմից նշված 100 վերելակի ձեռքբերումը համարում ենք ոչ բավարար և ստիպված ենք լինելու բյուջեի ճշգրտման և օպտիմիզացիոն գործընթացը ստանձնել մեզ վրա, որպեսզի նշված 100 վերելակի փոխարեն ձեռք բերենք առնվազն 300 նոր վերելակ 2022 թվականի ընթացքում»։

Հիշեցնենք, որ այսօր Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը ստորագրելու մասին և նշել, որ հաջորդ տարի առկա կլինի ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացված կլինի ավելի քան 60%-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6538 դիտում

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար