Մարությանը տարվա կեսը բացակայել է աշխատանքից, նրա փոխարեն Հրաչյա Սարգսյանն է կատարել պարտականությունները. Բաբայան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այսօր մուտքագրեց քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, համանուն խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը, Մարությանին՝ անվստահություն հայտնելու գործընթացին անդրադառնալով, նշեց՝ Մարությանն իր աշխատելաոճում մի շարք խնդիրներ է ունեցել: «Հայկ Մարությանը վաղուց խզել է հարաբերությունները կուսակցության հետ: Մինչ խզելն էլ շատ խնդիրներ է ունեցել աշխատաելաոճի հետ կապված: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշումը շատ երկար խմորված և հասունացած գործընթացի արդյունք է»:

Բաբայանի խոսքով՝ ինքը կարող է գնահատական տալ Երևանի քաղաքապետի աշխատանքի վերաբերյալ նաև որպես պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ:

«Աշխատանքային հարցերով շատ եմ առնչվել Երևանի քաղաքապետարանի հետ և կարող եմ ասել, թե որքան ահռելի դժգոհություններ կան գործարարների և մասնավորապես շինարարների կողմից: Քաղաքացիները, եթե որոշակի գոհունակություն ունեն վերելակների կամ տրանսպորտի բարեփոխումների հետ կապված, որոնք չնայած դանդաղ են ընթանում հենց Մարությանի պատճառով, բայց կա խիստ դժգոհություն ստվար մեկ այլ շերտի մոտ: Նա մի շարք խնդիրներ էլ բարդել է կառավարության վրա և դրանով սահմանափակվել։ Կուսակցության հետ կապը խզելն էլ ավելի բարդացրեց նրա հետ աշխատելը: ՔՊ-ն այլևս չէր կարող պատասխանատվություն կրել Մարությանի չարածների համար: Նա չէր աշխատում ավագանու անդամների հետ. մի քանի հոգու ընտրել էր որպես յուրային, մնացածին էլ համարում էր ոչ յուրային և նրանց հետ կապ չէր պահում»,- ասում է Բաբայանը:

Հարցին՝ մինչ կուսակցության հետ կապեր խզելը՝ մատնանշված թերացումները նկատե՞լ են, պատգամավորը դրական պատասխան տվեց. «Ժամանակին փորձեր են արվել թերացումները շտկելու, կապը նրա հետ ամրապնդելու, բայց չի հաջողվել: Վերջին շրջանում էլ ներքին քաղաքական խմորումները, ընտրությունները և այլ գործընթացներ բերեցին նրան, որ այս որոշումը պետք է կայացվեր»:

ՔՊ վարչության անդամի խոսքով՝ անվստահություն հայտնելու վերաբերյալ խմորումները սկսվել են դեռ այն ժամանակ, երբ Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: «Դրան բերեց նաև այն, որ Հայկ Մարությանը պարբերաբար բացակայում էր աշխատանքից, ժամանում էր աշխատավայր կեսօրին, ինչը քաղաքապետարանի աշխատակիցները կարող են փաստել»,- ասում է նա:

Բաբայանը շեշտում է՝ Հայկ Մարությանի անձի մասին խոսում են նաև նրա վերջին գրառումները, երբ ավագանին իրեն անվստահություն է հայտնում, իսկ ինքը գրում է, թե նոր ավտոբուսներ ու վերելակներ է բերում՝ անտեսելով հասունացած խնդիրը. «Սա ցայտուն խոսում է մարդու բնավորության ու արժեհամակարգի մասին»:

Հարցին՝ փորձ արվե՞լ է հանդիպել Մարությանի հետ, խոսել ու հասկանալ միմյանց, Բաբայանն ասում է՝ բազմաթիվ փորձեր են եղել. «Հայկ Մարությանը ցանկացել է մի քանի անգամ լքել պաշտոնը, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով այդ մտքից հետ է կանգնել: ՔՊ-ից դուրս գալուց հետո մենք առաջարկեցինք նրան լքել պաշտոնը, ինչին Մարությանը պատասխանեց, որ միայն ավագանու անվստահությամբ կլքի, կարծելով, թե դա անհավանական է»:

Խոսելով իշխանական խմբակցության առաջադրած թեկնածուի՝ Հրաչյա Սարգսյանի մասին, անդրադառնալով նաև այն հարցին՝ բացի Սարգսյանից, այլ թեկնածուներ եղե՞լ են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորը նշում է՝ թեկնածուների մասով քննարկումներ եղել են:

«Հրաչյա Սարգսյանն այս ընթացքում իրեն շատ բարեխիղճ է դրսևորել, երբևէ խնդիրներ չի ստեղծել: Նա ունի փորձառություն: Ես արդեն նշեցի, որ Հայկ Մարությանը տարվա կեսը բացակայել է աշխատանքից, և Հրաչյա Սարգսյանը նրա փոխարեն մեծ աշխատանք է կատարել: Այսպես ասած՝ տարվա կեսը Սարգսյանը քաղաքապետ է եղել»,- նկատում է նա:

Դիտարկմանը, որ Մարությանին անվստահություն հայտնելու լուրերին հետևելիս կարող ենք նկատել՝ երևանցիներն այնքան էլ դժգոհ չեն Մարությանի աշխատանքից, հարցին՝ փորձե՞լ են պարզել՝ ի՞նչ դիրքորոշում ունեն մայրաքաղաքի բնակիչները քաղաքապետի աշխատանքի վերաբերյալ, Նարեկ Բաբայանը պատասխանում է. «Երևանցիները տեղյակ չեն ներքին խնդիրներից, և դրա կարիքը չկա էլ: Նրանք, «բարի Հայկ Մարության»-ի կերպարը հավանելով, միգուցե լրիվ այլ գնահատական տան, մանավանդ որ որոշակի աշխատանք քաղաքապետարանն արել է: Մարությանն էլ կարողացել է լավ PR անել և դա ներկայացնել որպես իր աշխատանք, ոչ թե քաղաքապետարանի ինստիտուտի: Բայց ես վստահ եմ, որ այս փոփոխությամբ որևէ խնդիր չի առաջանա մայրաքաղաքի կյանքում: Ինչ բարեփոխումներ արդեն կատարվել են, էլ ավելի մեծ թափով իրականացվելու են»:

Նկատառմանը, որ Մարությանին անվստահություն հայտնելու լուրերը հաստատվելուց հետո որոշ շրջանակներ հիշեցնում են այն, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀԱԿ ցուցակով, սակայն դուրս եկավ խմբակցությունից և դարձավ անկախ պատգամավոր, նրան այդ քայլը կարելի՞ էր, իսկ Մարությանին՝ ոչ, Նարեկ Բաբայանը նկատում է՝ Հայկ Մարությանն ընտրվել է կոնկրետ որպես «Իմ քայլի» առաջին համար և թիվ մեկ պատասխանատու:

«Եվ տրամաբանական է, որ «Իմ քայլը» խմբակցությունը պետք է պատասխանատու լինի քաղաքի համար, որպես ընտրություններում հաղթած ուժ։ Եթե մեր թեկնածուն լիներ մեկ այլ մարդ, նա նույն տոկոսով ընտրվելու էր: Եթե մեկը դուրս է գալիս կուսակցությունից, նա պետք է բարոյականության կոդեքս ունենա, հայտարարի դրա մասին, թողնի այդ պաշտոնը, ասի, որ ինքն արդեն ընդդիմադիր է և համաձայն չէ այդ կուսակցության դիրքորոշման հետ: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին և ՀԱԿ-ին, ապա այստեղ հարցն այլ է: Նիկոլ Փաշինյանը, երբ ՀԱԿ-ի ցուցակով ընտրվել է պատգամավոր, նա եղել է այդ ցուցակում երկրորդ ամենաբարձր ռեյտինգ ունեցող մարդը: ՀԱԿ-ի առաջնորդի (հեղ. Լևոն Տեր-Պետրոսյան) ինքնաբացարկից հետո նա ՀԱԿ-ի կազմում ամենաբարձր ռեյտինգ ունեցող անձն էր և իր աշխատանքով էլ ցույց է տվել, թե ով էր ճիշտ և ով սխալ, երբ ՀԱԿ-ն այլ ուղի էր բռնում՝ ԲՀԿ-ի ու մյուսների հետ համագործակցելով»,- հիշեցնում է Բաբայանը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7562 դիտում

Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում է. Numbeo

Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը

Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ Աղազարյանին․ ԱԺ նախագահի խոսնակ

Հրապարակվել է հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը

Առատ ձյան պատճառով փակվել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը

ՀՀ վարչապետը չի մասնակցի Աստանայում սպասվող ՀԱՊԿ գագաթնաժողովին

Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը պետպատվերի շրջանակում ընդլայնվել է

Թուրքիայի օդանավակայաններում համաշխարհային խափանում է տեղի ունեցել, հերթեր են գոյացել (տեսանյութ)

Որքան ձյուն է տեղացել մարզերում, ինչ է սպասվում առաջիկա օրերին, և երբ ցիկլոնը կկորցնի ուժը

Որոշվել է ոստիկանության 7 ծառայողի ազատել աշխատանքից, ևս մեկը նկատողություն է ստացել

Սաստիկ բուք, վթարներ, առատ ձյան տեղումներ. Սպիտակի ոլորանները փակվել են

Իրանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը

Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը Սպիտակի տարածաշրջանի Գոգարան գյուղից տեսանյութ է հրապարակել

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. Աբրահամյանը մեկնաբանել է հրապարակումները

Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը Լիբանանում զինադադարի համաձայնագիր են կնքել. ովքեր հասան դրան և ինչ է որոշվել

Բալահովտի չշահագործվող մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. որոշ հատվածներում բուք է, մառախուղ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Ուժեղ բուք է. Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել Շիրակի մարզից

Նիկոլ Փաշինյանի գաղափարը վատը չէ. Իոաննիսյանը՝ սոցհարցմամբ Գյումրու քաղաքապետի պաշտանակատարի նշանակման մասին

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանում հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը

Մեղրիի լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում (տեսանյութ)

Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. վարչապետն ասաց՝ երբ և ինչ կարգով. տեսանյութ

Հաղթողներն արժեքավոր նվերներ կստանան. «Իմ Քայլը» ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի

Տարիներով եթերում կատարվողը պետք է բերեր այս այլանդակությանը. Բաբայանը՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի մասին. տեսանյութ

6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Խոյ խոշորացված համայնքի ղեկավարը կառաջադրվի Արմավիրի մարզպետի թեկնածու. տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը

Եթե Լոնդոնը սրի իրավիճակը, Ռուսաստանն անհապաղ հայելային պատասխան կտա. Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել

Ամերիկյան կողմի հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամություն կա. Արամ Հովհաննիսյանն ընդունել է Բարթերին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարսը ևս շարունակում է փակ մնալ

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մանրամասնել է՝ որ դեպքում Ադրբեջանը վերջնականապես կգնա խաղաղության (տեսանյութ)

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել

Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա (տեսանյութ)

Պաշտոնական ճաշ և նախագահական բաժակաճառեր. ինչ են քննարկել Հայաստանի և Լեհաստանի նախագահները սեղանի շուրջ

Հայտնի է՝ ով է հրկիզել քաղաքապետարանի պաշտոնյայի «Լեքսուս»-ները. կասկածյալը «Սամիկոյի» որդին է

«Չլինեն՝ իրար վրա կքշեն». կո՞ղմ են արդյոք քաղաքացիները արագաչափերի առկայությանը, թե՞ ոչ. հարցում (տեսանյութ)