Երևան
12 °C
Երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվեց եվրոպական ամենամյա գունեղ երաժշտական շոուներից մեկը՝ «Մանկական Եվրատեսիլ»-ը:
Հանդիսատեսի առցանց քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներից կազմված ձայների համամասնությամբ հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Մալենան:
Թեպետ շարունակ նշվում է մրցույթի՝ քաղաքական երանգ ունենալու մասին, ինչի մասին նաև տարիներ շարունակ վկայում են քվեարկության արդյունքները՝ ըստ երկրների ժյուրիի անդամների, այնուամենայնիվ, մրցույթում արդեն մի քանի տարի է՝ որոշիչ դեր է ունենում հանդիսատեսի քվեարկությունը:
Այդպես եղավ նաև այս տարի: Հենց եվրոպացի հանդիսատեսի համակրանքի և քվեարկության շնորհիվ էլ հայ պատվիրակն իր «Քամի-քամի» երգով դարձավ մրցույթի առաջատարն ու հաղթանակը բերեց Հայաստան:
Մրցույթում հաղթելը նաև հերթական անգամ Հայաստանի անունը մեջբերեց միջազգային ամենահեղինակավոր լրատվականների էջերում: Հայաստանի հաղթանակին նախ անդարադարձան Եվրոպայի տարածքում գտնվող բոլոր պետական և հանրային հեռուստաընկերությունները, որոնք ունեն Եվրատեսիլի մրցույթները հեռարձակելու թույլտվություն: Դրանք սովորաբար ամենամեծ դիտելիություն ունեցող հեռուստաընկերություններն են: Բացի այդ, Հայաստանի անունը տեղադրվեց եվրոպական տարածքում առկա բոլոր հեղինակավոր աստղային կայքերում, միջազգային լրատվականների առաջին տողերին ու էջերում:
Որոշ լրատվականներ գրում են, որ 2020 թվականի պատերազմի ողբերգական հետևանքներից հետո Հայաստանին օդ ու ջրի նման անհրաժեշտ են հաղթանակները, ինչը վերջին շաբաթներին ապահովում էին հայ մարզիկները, իսկ հանրագումարը եղավ 14-ամյա Մալենայի մեծ հաղթանակը մեծ բեմում:
Եվրատեսիլի պաշտոնական կայքում նշվում է, որ Հայաստանի ներկայացուցիչ Մալենան հաղթող է ճանաչվել բոլոր 19 մրցող երկրների ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում: Հինգերորդ անգամ ամբողջ աշխարհից հեռուստադիտողները կարող էին նաև քվեարկել իրենց սիրելի երգերի համար երկու պատուհանում՝ առցանց քվեարկություն էր շոուից առաջ, որտեղ քվեարկությունը հիմնված էր փորձի հատվածների վրա, և առցանց քվեարկություն էր շոուի ընթացքում, որտեղ հեռուստադիտողները կարող էին քվեարկել մասնակիցների նկարներով:
Ազգային ժյուրիները և առցանց քվեարկությունը որոշեցին ամբողջական արդյունքը՝ 50-50 հարաբերակցությամբ:
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի անցկացվում էր «Երևակայիր» կարգախոսի ներքո, շոուն ուղիղ հեռարձակվում էր Փարիզի La Seine Musicale-ից:
Ըստ կազմակերպիչների՝ միտքը վերցվել է մրցույթի անցած տարվա հաղթող Վալենտինա Տրոնելից, որը կատարել է «Ես ներկայացնում եմ ինձ» երգը։ Բացի այդ, նախատեսվում էր ընդգծել նախաամանորյա տրամադրությունը։
Մրցույթի տարբերանշանը տոնածառ էր, որը ոճավորված էր որպես Փարիզի գլխավոր խորհրդանիշ՝ Էյֆելյան աշտարակ։ Այսպիսով՝ կազմակերպիչներն ընդգծել են մրցույթի բացառապես մշակութային ու մանկական համատեքստը:
«Մանկական Եվրատեսիլ»-ի ձևաչափը հիմնականում նման է Եվրատեսիլի ձևաչափին, սակայն այն որոշ չափով տարբերվում է: Օրինակ՝ դուք կարող եք քվեարկել ձեր սեփական երկրի ներկայացուցիչների օգտին: Մանկական այս շոուն սովորաբար անցնում է առանց անակնկալների ու կուլիսային սկանդալների։ Սակայն դա չի դարձնում շոուն պակաս գունեղ ու հետաքրքիր։ Երաժշտական ժանրերից հեռուստադիտողները կգտնեն փոփի տարբեր տարբերակներ, մի քիչ ռոք և հիփ-հոփ: Մրցույթում երգը պետք է լինի 3 րոպեից ոչ ավելի, երգը պարտադիր պետք է ունենա հատված հայրենի լեզվով, բեմում մասնակիցները կարող են ներկայանալ առավելագույնը 6 հոգով:
Լրատվականները նշում են, որ կազմակերպիչների հիմնական խնդիրը ոչ միայն մեծ շոու կազմակերպելն է, այլև երեխաներին ցանկացած ճնշումներից պաշտպանելը, այդ թվում՝ քաղաքական։ Ցանկացած քաղաքական հայտարարության կամ որևէ մասնակցի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով խտրական երանգի դեպքում մասնակից երկիրը կարող է որակազրկվել, նկատողություն կամ պատիժ ստանալ:
Նույն կանոնը գործում է նաև հեռարձակման իրավունք ունեցող լրատվամիջոցների դեպքում:
Երիտասարդ մասնակիցների համար արվում է ամեն բան՝ միայն մրցույթի վրա կենտրոնանալու համար, քաղաքում կազմակերպվում է հատուկ ժամանցային ծրագիր, որտեղ տեղի է ունենում երաժշտական ստուգատեսը։ Բացի այդ, «Մանկական Եվրատեսիլ»-ում ավելի քիչ պաշտոնական միջոցառումներ են լինում, քան մեծերի մրցույթում, երբ ամեն օր լինում են ասուլիսներ, պրոմո հյուրախաղեր, հավելյալ ելույթներ։
Կազմակերպիչները վաղուց թույլատրել են նախապես ձայնագրված բեք-վոկալով հանդես գալու հնարավորությունը՝ պատվիրակության բեռը թեթևացնելու համար:
Նշենք, որ 14-ամյա Մալենան 2020 թվականին ևս «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն էր, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության և հայտնի իրավիճակի պատճառով չմասնակցեց մրցույթին:
Եվրատեսիլի կանոնակարգի համաձայն՝ հաղթող երկիր է ուղևորվում Եվրատեսիլի հաջորդ տարվա շոուն: Նշենք, որ հաջորդ տարի՝ 2022-ին, այն հոբելյանական է լինելու, կայանալու է 20-րդ անգամ: Ի դեպ, նույն կանոնակարգի համաձայն՝ որոշակի պատճառներից ելնելով՝ հաղթող երկիրը կարող է մրցույթի անցկացման հնարավորությունից խուսափել՝ այն փոխանցելով երրորդ երկրի:
Հայաստանը մրցույթն ընդունելու փորձ արդեն ունի, երբ 2010 թվականին «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը՝ մրցույթն առաջին անգամ բերելով Հայաստան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT