Կայացավ Ախուրյանի նորընտիր ավագանու առաջին նիստը. ընտրվեց համայնքապետը (լուսանկարներ)

Շիրակի մարզի Ախուրյանի նորընտիր ավագանու կազմն այսօր առաջին նիստը գումարեց: 27 անդամներն էլ ներկա էին նիստին:

Այն վարեց տարիքով ավագ ՔՊ ներկայացուցիչ Ալբերտ Այվազյանը: Այս համայնքում կայացած ընտրության արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 13 մանդատ, «Ախուրյան կուսակցությունների դինքը»՝ 8, «Հաղթանակ կուսակցությունների դաշինք»-ը՝ 6 մանդատ:

Մանդատների և խմբակցությունների հստակեցումից հետո ավագանին ընտրեց Ախուրյան համայնքի ղեկավարին:

269595874_510583806751545_6962221129067970102_n.jpg (69 KB)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել էր Ալբերտ Այվազյանի թեկնածությունը, երկրորդ թեկնածուն Ախուրյանի գործող համայնքապետ, «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը գլխավորած Արծրունի Իգիթյանն էր:

Բաց քվեարկության արդյունքում Ալբերտ Այվազյանի օգտին քվեարկեց 13, Արծրունի Իգիթյանի օգտին՝ ավագանու 14 անդամ:

269573961_634008817794062_7788001471913324618_n.jpg (30 KB)268132094_658593251974145_5292133929177741929_n.jpg (28 KB)

Այսպիսով՝ Ախուրյանի համայնքապետ ընտրվեց Արծրունի Իգիթյանը: Նկատենք, որ 25 տարի շարունակ Ախուրյանում դաշնակցության միակ թեկնածուն Արծրունի Իգիթյանն է եղել: Այս տարի, սակայն, ՀՅԴ-ն Ախուրյանում առաջադրել էր Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրության արդյունքներով Ախուրյան խոշորացված համայնքում ձայները բաշխվել էին հետևյալ կերպ՝

  • «Ախուրյան» կուսակցությունների դաշինք՝ 3854 քվե կամ 29,97%
  • «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 2810 քվե կամ 21,85%
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 6195 քվե կամ 48,18%:

Քաղաքական ուժերից ոչ մեկը 50%+1 ձայն չէր հավաքել այս համայնքում, սակայն քվեների մեծ մասը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Այնուհետ՝ դեկտեմբերի 6-ին, Ախուրյան համայնքի ընդդիմադիր 2 դաշինքները՝ «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն էին ստորագրել:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1878 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ