Երևան
12 °C
Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է իր կապը յուրաքանչյուր պետության հետ պահի ուղիղ՝ առանց միջնորդների։ Հույս դնել, որ մեր փոխարեն այդ հարաբերությունները ճիշտ կկառուցեն այլ երկրների ղեկավարները, շատ սխալ է։
«Հայկական ժամանակ»-ի զրույցը երգահանի հետ՝ ստորև.
- Պարոն Բայաթյան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային հատվածներում դեռևս գրանցվում են միջադեպեր, ռազմական կարճատև գործողություններ: Չնայած այս հանգամանքին՝ Հայաստանը փորձում է հարցին դիվանագիտական լուծում տալ՝ բանակցությունների միջոցով: Շատերը պնդում են, որ թշնամու հետ բանակցել պետք չէ, ճիշտը պատերազմելն է։ Դուք ի՞նչ եք կարծում հարցի վերաբերյալ:
- Պատերազմի հոտն օդի մեջ կախված է։ Ոչ մի բան չի կայունացել, Ադրբեջանը դեռևս մեծ պատրանքների մեջ է, պահ է փնտրում, որ իր զավեշտալի մտքերն ի կատար ածի։ Եթե կա թեկուզ մի փոքր շանս՝ իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու, ապա հայկական կողմը պետք է դա օգտագործի։ Պատերազմը մեծ դժբախտություն է, ու այն միշտ էլ կա։ Մարդիկ լավ չեն հասկանում՝ ինչ է պատերազմը։ Բազմոցին նստած՝ զոհերից ու գերիներից են խոսում։
- Հայկական կողմի դիվանագիտական աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում։ Մեր դիվանագիտությունն ի զորո՞ւ է այս հարցը բանակցությամբ լուծել։
- Մենք դիվանագիտության մեջ միշտ էլ թերացել ենք ու թույլ եղել։ Ցանկալի է, որ այսօր մեր դիիվանագետներն ավելի շատ պետության շահը բարձր պահեն, քան իրենց անձնական մղումներն առաջ տանեն։ Պատճառն էլ շատ խորքային է։ Ժամանակին մենք դիվանագիտական կորպուսը պետք է լրացնեինք պատրաստված ու գիտակ կադրերով, ոչ թե ծանոթներով ու հարազատներով։ Դիվանագետը չպետք է ինչ-որ կոնկրետ մարդու հարցերով զբաղվի, նրա նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստան պետության շահերը բարձր պահելը։ Դիվանագիտական առումով մենք պատրաստված չենք եղել։ Մեր միտքն այն է եղել, որ դիվանագիտությունը մեզ պետք չէ, քանի որ ռուսն ամեն հարցում մեզ կփրկի:
- Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով բանագնացներ են նշանակվել: Երկու երկրների հարաբերությունների կարգավորման հեռանկար տեսնո՞ւմ եք, որը նաև կնպաստի տնտեսության զարգացմանը:
- Հայաստանը պետք է իր կապը յուրաքանչյուր պետության հետ պահի ուղիղ՝ առանց միջնորդների։ Միջնորդներով որևէ պետության հետ հաղորդակցվելը ճիշտ չէ։ Հիմա այստեղ այլ խնդիր է։ Պետք է հասկանանք՝ Թուրքիան վստահելի՞ է, թե՞ ոչ։ Թուրքիայի հետ հարաբերվելիս մենք պետք է հասկանանք, որ միայն Թուրքիայի հետ չենք հարաբերվում: Դիվանագետները այս խնդիրը հասկանում են ու պետք է ճիշտ գործեն։ Թուրքիան արևելքում ամենասուտասանն ու կաշառողն է, մենք էլ պետք է հասկանանք՝ սուտասանի ու կաշառողի հետ ինչպե՞ս ենք հարաբերություններ կառուցում։ Հույս դնել, որ մեր փոխարեն այդ հարաբերությունները ճիշտ կկառուցեն Մակրոնը կամ Պուտինը, շատ սխալ է։ Մենք չպետք է մեր անցյալը ջնջենք՝ Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու համար, մենք ամենակարևոր պահանջատերն ենք ու չպետք է կորցնենք մեր դիրքը։ Այո, Թուրքիան ուժեղ է, չեմ ասում՝ բիզով գնանք, նրանց աչքերը հանենք, բայց մեր ներկայությունը Թուրքիայի համար ծանրություն պետք է լինի։
- Պարոն Բայաթյան, վերադառնանք ներքին քաղաքականությանը։ Մենք դեռևս պատերազմող պետություն ենք, սակայն դրա հետ մեկտեղ երկրի ներսում էլ են «պատերազմներ»։ Իշխանություն-ընդդիմություն կոնսենսուս այդպես էլ չի ձևավորվում։ Պատերազմող երկրի ներսում անընդհատ անհնազանդության գործողություններ են, փոխադարձ վիրավորանքներ, վեճեր և այլն: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չենք կարողանում միաբանվել:
- Մենք ճակատում պարտվեցինք, որովհետև երկրի ներսում անհամաձայնություններ ունենք, և այստեղ որևէ կասկած չկա։ Այդ անհամաձայնություններն այլ երկրներին «էստի համեցեք» արեցին, և շատ մեծ թվով գործակալներ մեր տունը քանդեցին։ Երբ մենք ներքին հարցեր ենք լուծում, որոնք կոպեկի արժեք էլ չունեն, երևում է, թե ինչ ընդդիմություն ու դիմություն ունենք։ Բոլորը կեղծավոր են, սուտ ներկայացման հոտ է գալիս նրանցից։ Եթե այդ մարդիկ ընդդիմություն են կամ իշխանություն, ապա պետք է միայն մեկ խնդիր ունենան, և դա Հայաստան պետությունն է։ Այն, ինչ թշնամին մեզ հետ չի կարող անել, մենք մեր ներսում դա անում ենք՝ թուլացում ենք մեր երկիրը ու քանդում այն։ Շատ հայ կոչեցյալներ ընդհանրապես կապ չունեն հայի ու Հայաստանի հետ։ Այն ղժղժան կանայք, որոնք ամեն օր խորհրդարանում ղժղժում են, խորհրդարանի տղամարդիկ, որոնք իրար ամեն օր հայհոյում են, զզվելի ու անտաղանդ ներկայացում է։ Դրանց էլ նայելով՝ ոգևորվում են մեր թշնամիները։
- Մեր երկրի համար օրհասական պահին էլ ընդդիմությունը վերջերս հայտարարեց, որ այլևս չի աշխատելու միջազգային կառույցների հետ՝ պատճառաբանելով, թե իրենց պատգամավորների մի մասը չի կարողանում երկրից դուրս գալ հարուցված քրեական գործերի պատճառով։ Արդյոք ճի՞շտ է այս մոտեցումը:
- Կոնկրետ ինչ-որ մարդկանց համար ասել, որ մենք այլևս այդ աշխատանքները չենք անի, դա նշանակում է լինել քաղաքականությունից շատ հեռու, դա նոնսենս է. սթափ գիտակցություն ունեցող մարդն այդպիսի բան չի ասի։ Մեզ համար կա մեկ գերխնդիր՝ դա Հայաստանն է, այլ բաներ չպետք է հորինել։ Պատգամավորը պետք է զբաղվի իր գործով, իր թիմակիցների համար էլ կարող են պայքարել և հասնել արդյունքի, բայց մեկը մյուսին չպետք է խանգարի։
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT