Սոնա Ռուբենյանի նորը երգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Շանթ Նավոյանին (տեսանյութ)

Սոնա Ռուբենյանը նոր երգ ու տեսահոլովակ ունի: «Կարոտի Նռնենի» կոչվող երգը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Շանթ Նավոյանին։

Երգն արդեն հասանելի է երգչուհու յութուբյան ալիքում: Շատերն այն հասցրել էին դիտել դեռ հոկտեմբերի 14-ին՝ Շանթի ծննդյան օրը:

Օրեր առաջ Շանթի մայրը՝ Էլեն Նավոյանը, «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասել էր, որ միտքն իր ու ամուսնուս մոտ է հղացել: Շանթի մասին գիրք կա, նաև երգի միջոցով նրա մասին պատմելու գաղափար է առաջացել: «Մտերիմ մարդու հետ խորհրդակցեցի, և այդ պահից սկսած՝ սկսեցինք իրագործել գաղափարը։ Քայլ առ քայլ իրականցավ․ նախ՝ երաժշտությունը ստեղծվեց, հետո՝ երգը»,- ասել էր Շանթի մայրը:

«Կարոտի Նռնենի»-ի երաժշտության հեղինակն Արսեն Գրիգորյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիկ Եգիբյանն է: Երաժշտությունը ծնվել է սեպտեմբերի սկզբին, իսկ երգի բառերը՝ պատերազմի մեկ տարվա տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին։ Որդեկորույս մոր խոսքով՝ երգն ամբողջովին Շանթն է ու Շանթի մասին։ 

Երգը «Կարոտի նռնենի» անվանելը պատահական չէ. ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ դրանից հետո Շանթն ու նռնենին միմյանցից անբաժան են եղել: Պատերազմի օրերին Շանթն իր մոտ եղած նոթատետրերից մեկում գրել է․

«Երրորդ օրն էր, արագ տեղափոխվեցինք հիմնական կրակային կետ ու սկսեցինք արկեր իջեցնել՝ կրակելու համար: 80 կգ արկերն իջեցնելուց աչքս ընկավ ինձնից մի 30 մետր հեռու գտնվող մեծ ու կարմիր պտուղներով նռնենու վրա: Երկու օր ոչինչ չընդունած ստամոքսս ու կռվի լրջությունը պատկերացնող ուղեղս սկսեցին պատերազմել: Ոտքերս վազում էին՝ մեքենայից արկ իջեցնելու, բայց աչքս նռնենուց չէր կտրվում: Ուշք ու միտքս ծառին մոտենալն ու նուռ խժռելն էր: Ականջիս սուլոց լսվեց, գլուխս վախվորած թեքեցի վերև, ու վրաս կարմիր անձրև թափվեց: Պայթյունը մի պահ խլացրել էր, ինձ գցեցի գետնին ու սկսեցի գոռալ տղերքի անունները, որ համոզվեմ՝ բոլորը լավ են...: Չորսն էլ լավ էին: Նայեցի կողքերս՝ ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար. արկն ընկել էր ուղիղ վրան ու փոշիացրել...: Նրա տեղում մուգ ծուխ էր բարձրանում: Տպավորություն էր, թե ընկեր եմ կորցրել: Քայլեցի թաքստոց, նստեցի հողին ու սկսեցի դեմքս մաքրել քաղցր կարմիրից: Իմ ուղղությամբ կրակված առաջին արկն իր վրա վերցրեց նռնենին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36005 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել