Երբ քաղաքապետի ռեյտինգը զրո էր, նրան առաջին հերթին օգնում էին հենց վարչապետն ու քաղաքական թիմը. Վիկտոր Մնացականյան

«Եթե քաղաքի գլխավոր փողոցներով քայլեք, կտեսնեք, որ երեք տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել: Մաշտոցի պողոտայում գովազդները շատացել են, փողոցային առեւտուրը մնացել է նույնը, գարշահոտ անցումը չի բարեկարգվել, ծառերի ու մայթերի վիճակն է՛լ ավելի է վատացել»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ խոսելով քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այս տարիներին կատարած աշխատանքի մասին:

Անդրադառնալով քաղաքապետի այն հայտարարություններին, որոնց համաձայն՝ այս ընթացքում բարեկարգվել է տրանսպորտային համակարգը, փոխարինվել են վերելակները, կարգավորվել աղբահանության հիմնարկի աշխատանքը՝ Մնացականյանը նկատում է. «Ես պատրաստ եմ ասել, թե այդ երեքը որքան թերացումներով են արվել: Եթե 3 տարվա մեջ քաղաքապետն ընդամենը երեք բան է արել, այսինքն՝ տարին մեկ գործ, սա լուրջ մտածելու տեղիք է տալիս»:

Վիկտոր Մնացականյանը, չցանկանալով քաղաքական գնահատական տալ Մարությանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալուն, շեշտում է՝ քաղաքապետին (հատկապես պաշտոնավարման առաջին երկու տարում) հսկայական աջակցություն է ցուցաբերել հենց այդ քաղաքական թիմը:

«Ես հիշում եմ մի շատ կարեւոր բան. այն ժամանակ, երբ «Սանիթեք» ընկերության հետ աշխատանքը «կատաստրոֆա» էր դարձել մեր քաղաքի համար, Մարությանի ռեյտինգն էլ, որպես քաղաքապետի, զրո տոկոս էր, նրան առաջին հերթին օգնում էին հենց վարչապետը եւ քաղաքական թիմը: 3-4 ամիս քաղաքապետի սխալ մենեջմենթի պատճառով ամաչել ու գլուխ է կախել հենց այդ քաղաքական թիմը: Չգիտեմ՝ այդ ժամանակ, երբ բոլորն ամեն կերպ աջակցում էին նրան, նա ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնե՞ց, թե՞ ոչ»,- անուղղակի հարցադրում է անում Մնացականյանը:

Վարչական շրջանի նախկին ղեկավարն ընդգծում է՝ բազմիցս քննադատել է քաղաքապետարանի թերացումները եւ խորհուրդ տվել ուշադիր լինել հատկապես Կենտրոնին: «Ինչո՞ւ կենտրոնին, որովհետեւ Երեւանի մշակութային օջախները, կարեւոր ամեն ինչ Կենտրոնում են: Երեւանի բնակիչներն իրենց ժամանցը ցանկանում են անցկացնել Կենտրոնում, մասնակցել որեւէ մշակութային միջոցառման: Սակայն այս մարդկանց համար առաջին հերթին խնդիր է տրանսպորտը, հետո՝ մեքենա ունեցողների մեքենայի կայանման հարցը: Սա խոսում է մի բանի մասին. քաղաքապետը չի կարողացել համաչափ զարգացնել»,- ասում է նա:

Նրա խոսքով՝ նոր քաղաքապետի հետ հնարավոր կլինի այդ հարցերին լուծում տալ: (Քաղաքապետի պաշտոնում Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը):

«Կարծում եմ՝ այս պահին նա ամենալավ տարբերակն է: Բացի լավից, ոչ մի վատ բան չեմ կարող ասել: Լիահույս եմ, որ ամեն ինչ լավ կլինի, նրա կողքը կհավաքվեն ու նորմալ կաշխատեն: Եվ հետո, Սարգսյանը նաեւ փորձառություն ունի թե՛ տրանսպորտի, թե՛ այլ խնդիրների կարգավորման հարցում»,- կարծում է Մնացականյանը:

Ըստ նրա՝ քաղաքի բարեկարգմամբ պիտի զբաղվեն ոչ թե ինչ-որ անհասկանալի անհատներ կամ կազմակերպություններ, որոնք տենդերներ են շահել, այլ իրական մասնագետները: «Այս երեք տարվա մեջ մի նոր հասարակական տարածք չի ստեղծվել, կոնցեպտուալ որեւէ նոր բակային բարեկարգում չեղավ: Քաղաքը մութ է, մենք այս երեք տարում որեւէ քայլ չենք արել այդ ուղղությամբ: Լուսավորությունը նախ գեղեցկություն է, իսկ ամենակարեւորը՝ այն իր հետ բերում է ապահովություն»,- նկատում է նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12054 դիտում

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել