Երևան
12 °C
Երեւանն իր պատմության վերջին 30 տարում չի ունեցել մի քաղաքապետ, որը պաշտոնավարած լինի մինչեւ սահմանված ժամկետի ավարտը: Որպես կանոն՝ մայրաքաղաքը կառավարողները մնացել են մեկ կամ երկու, առավելագույնը՝ երեք տարի: Բացառություն են երկու քաղաքապետեր, որոնք օրենքով նախատեսված 5 տարին սպառելուց հետո կրկին վերընտրվել են, սակայն պաշտոնավարման 2-րդ ժամկետից 1-2 տարի անց կիսատ են թողել քաղաքապետի իրենց գործունեությունը:
«Հայկական ժամանակ»-ն առանձնացրել է 1990-ականների սկզբից մինչեւ 2021 թվականը Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձանց կենսագրության ուշագրավ որոշ մանրամասներն ու պաշտոնավարման ժամկետները:
1990 թվականի դեկտեմբերի 4-ից Երեւանի քաղաքապետի լիազորություններն ստանձնել է քաղաքական գործիչ Համբարձում Գալստյանը եւ ուղիղ երկու տարի անց՝ 1992 թվականի դեկտեմբերի 22-ին դադարեցրել այն: Դրանից երկու տարի հետո՝ 1994 դեկտեմբերի 17-ին, Գալստյանն սպանվել է: Նրա սպանության հանգամանքների վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվել, սակայն իրական պատճառներն այդպես էլ չեն բացահայտվել:
Համբարձում Գալստյանից հետո 4 տարի Երեւանի քաղաքապետն է եղել տնտեսագետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, ներկայիս ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը: Նրա լիազորությունները դադարեցվել են 1996 թվականի փետրվարի 2-ին: Խաչատուրյանին փոխարինել է Աշոտ Միրզոյանը, որի մասին մանրամասներ գտնել մեզ չհաջողվեց: Միրզոյանը Երեւանի քաղաքապետ է եղել ընդամենը մի քանի ամիս՝ 1996 թվականի փետրվարի 23-ից հուլիսի 11-ը:
Այնուհետեւ՝ 1996 թվականի նոյեմբերի 14-ից մինչեւ 1998 թվականի փետրվարի 2-ը Երեւանի քաղաքապետն է եղել պետական քաղաքական գործիչ, գրող-հրապարակախոս Վանո Սիրադեղյանը:
Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան եւ Հայաստանի լավագույն արձակագիր: Մինչեւ մահը Սիրադեղյանը գտնվել է միջազգային հետախուզման մեջ: Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի դարձավ այս տարվա հոկտեմբերի 17-ին: Նրա աճյունը տեղափոխեցին Հայաստան և հուղարկավորեցին հայրենի Կոթի գյուղում:
Ընդամենը 1 տարի՝ 1998 թվականի մայիսի 6-ից 1999 թվականի հունիսի 15-ը Երեւանի քաղաքապետն է եղել գեներալ-մայոր, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գործիչ Սուրեն Աբրահամյանը:
Իսկ Ալբերտ Բազեյանը Երեւանը ղեկավարել է 1999 թվականի օգոստոսի 9-ից մինչեւ 2001 թվականի հունվարի 10-ը: Բազեյանին փոխարինել է ՀՀ պետական գործիչ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա Երեւանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրել է 2001 թվականի հունվարի 11-ից մինչեւ 2003 թվականի հունիսի 30-ը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Նազարյանից հետո 6 տարի պաշտոնավարել է «Հայաստանի Հանրապետություն» կուսակցության անդամ Երվանդ Զախարյանը: Նրա նկատմամբ եւս քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, որպիսի արարքով էական վնաս է պատճառվել Երեւան համայնքի օրինական շահերին։ Երվանդ Զախարյանը քաղաքապետ էր ընտրվել 2003 թվականի հունվարի 7-ին, պաշտոնավարել՝ 5 տարի, ապա՝ վերընտրվել եւ մեկ տարի հետո՝ 2009 թվականի մարտի 4-ին դադարել են նրա լիազորությունները: Երվանդ Զախարյանի գործունեությունը ոչ միանշանակ վերաբերմունքի է արժանացել հասարակության եւ մամուլի կողմից։
2009 թվականի մարտի 4-ից 2010 թվականի դեկտեմբերի 8-ը Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է Գագիկ Բեգլարյանը (նա հանրությանը հայտնի է «Չոռնի Գագո» մականվամբ): Բեգլարյանը եւս անցնում է մի շարք քրեական գործերով: 2020 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ բացահայտել է տարիներ առաջ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման դեպքեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ: Դեպքի առթիվ 2020 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
Բեգլարյանին կրկին կարճատեւ՝ մեկ տարի տեւողությամբ փոխարինել է ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը: Կարապետյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչեւ 2011 թվականի հոկտեմբերի 28-ը: Մասնագիտությամբ տնտեսագետ Կարապետյանը քաղաքական դաշտում առաջին անգամ հայտնվել է հենց քաղաքապետի պաշտոնում:
Տարոն Մարգարյան. այս անունը թերեւս դեռ շատ վառ է հանրության հիշողություններում: Մարգարյանը Երեւանի քաղաքապետի ժամկետը սպառած ու կրկին վերընտրված քաղաքապետերի թվում է: Պաշտոնավարումն սկսել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից եւ պաշտոնավարել մինչեւ 2018 թվականը: «Հեղափոխություն»-ից հետո՝ հուլիսի 9-ին, Մարգարյանը հրաժարական է տվել: Նա պաշտոնավարել է 7 տարի: Մարգարյանն անցնում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով։ Նախկին քաղաքապետի նկատմամբ քննչական կոմիտեն խափանման միջոց է ընտրել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Տարոն Մարգարյանին հաջորդեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, ռեժիսոր, հայտնի դերասան Հայկ Մարությանը: Մարությանը Երեւանի պատմության մեջ միակ քաղաքապետն է, որը պաշտոնանկ արվեց իշխող թիմի ձեռնարկած անվստահության գործընթացների արդյունքում: Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրեց 3 տարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 13-ից 2021 թվականի դեկտեմբերի 22-ը: Հիշեցնենք՝ նրան անվստահություն հայտնելու գործընթացը տեղի ունեցավ երեկ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT