Երևան
12 °C
Հյուսիսատլանտյան դաշինքը հաստատել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի անցկացումը հունվարի 12-ին և կոչ արել Ռուսաստանի Դաշնությանը «հաշվի առնել դաշինքի մտահոգությունները»։
Այս մասին ասվում է այսօր ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ։ Հունվարի 12-13-ը Բրյուսելում տեղի կունենա նաև ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստ գլխավոր շտաբների պետերի մակարդակով։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, որպես ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նախագահ, 2022 թվականի հունվարի 12-ին հրավիրել է նիստ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Այն ընդգծում է, որ «Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է վարվի փոխադարձության հիման վրա, պատասխանի ՆԱՏՕ-ի մտահոգություններին ռուսական գործողությունների վերաբերյալ, պետք է հիմնված լինի հիմնական սկզբունքների և եվրոպական անվտանգության հիմնարար փաստաթղթերի վրա և անցկացվի ՆԱՏՕ-ի եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցություններին զուգահեռ»:
ՆԱՏՕ-ն դեռ չի հստակեցրել հանդիպման օրակարգը։ Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ մտադիր է ՆԱՏՕ-ի հետ քննարկել եվրոպական անվտանգության ոլորտում իր նախաձեռնությունները, որոնք ներառում են Եվրոպայից ԱՄՆ միջուկային զենքի դուրսբերման պահանջները, Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի տեղակայումից հրաժարվելը և դաշինքի մերժումը ՆԱՏՕ-ում Ուկրաինային և Վրաստանին ներգրավելու որոշումներից:
Իր հերթին, Սթոլթենբերգը դեկտեմբերին բազմիցս հայտարարել է, որ առաջարկում է նիստը գումարել 2022 թվականի սկզբին՝ «քննարկելու իրավիճակը Ուկրաինայում և նրա շուրջը», ինչպես նաև հստակեցնել խոսակցությունները «Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական ուժերի կենտրոնացման մասին»։
Մոսկվան ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կհանգեցնեն ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք շարժվելուց և ռուսական սահմանների մոտ սպառնացող սպառազինության համակարգեր տեղակայելուց հրաժարվելու իրավական երաշխիքներին, և ԱՄՆ նախագահը, ինչպես նշել է Ուշակովը, համաձայնել է այս տեսակետին։ ՌԴ նախագահը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների ամբողջական խզման և լրջորեն վնասել նրա կապերն ընդհանուր առմամբ Արևմուտքի հետ։
Սպասվում է, որ հունվարի 10-ին Ժնևում կսկսվեն ռուս-ամերիկյան բանակցությունները անվտանգության հարցերի շուրջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT