«Դիլիջան տեղամաս»-ի թիվ 9 պահաբաժնի անտառապահը և մասնաճյուղի ղեկավարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից

«Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի անտառհատման հետ կապված պաշտոնեական հանցանքներին նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում: Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«2021թ հոկտեմբերի 28-ին «Բնապահպանի տուն» ՀԿ-ի ներկայացուցիչները  ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում են տվել այն մասին, որ 2021թ հոկտեմբերի 20-ին բնապահպանների խմբով շրջագայության ընթացքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամաս-մասնաճյուղի տարածքում հայտնաբերել են 4 հատ թաց, կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, որի վերաբերյալ տեղեկացրել են նույն ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետին և տեղամասի պետին, ովքեր չեն կազմել անտառխախտման արձանագրություն:

Բացի այդ, 2021թ. հոկտեմբերի 27-ին, նույն տարածքում հայտնաբերել է ևս 5 թաց, կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, ինչի մասին տեղեկացրել են նույն պաշտոնատար անձանց, սակայն կրկին որևէ միջոց չի ձեռնարկվել:

Հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամաս-մասնաճյուղի 9-րդ պահաբաժնում՝ մատնանշած վայրում, առկա են ապօրինի հատված 9 ծառերի կոճղեր և 5 ծառի ճյուղեր:

Դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դիլիջանի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ հասարակական կազմակերպության ներկայացուցչի հայտնած տվյալը փոխանցվել է իրավասու պաշտոնատար անձանց, սակայն ապօրինի հատված ծառերի կոճղերը հայտնաբերելու ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվել, ինչի արդյունքում անտառխախտման դեպքն արձանագրվել է ահազանգից միայն 8 օր անց՝ ՀԿ անդամի կողմից ոստիկանությունում հաղորդում ներկայացնելու հետևանքով:

Բացի այդ, 2021թ. հոկտեմբերի 27-ին ՀԿ-ի անդամի կողմից նույն կերպ փոխանցված ահազանգի հիման վրա, անտառապահը հայտնաբերել է նշված վայրից շուրջ 2կմ հեռավորության վրա գտնվող 5 հատ ապօրինի հատված ծառերի կոճղեր և ճյուղեր, ինչի մասին տեղեկացրել է մասնաճյուղի ղեկավարին, իսկ վերջինս էլ՝ պահպանության բաժնի պետին:

Սակայն վերջինս, առանց հիմնավոր պատճառաբանության, հայտնել է, թե հայտնաբերված անտառխախտումը չի կատարվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության տարածքում, այն Դիլիջան համայնքինն է և կարգադրել է չկազմել անտառխախտման արձանագրություն: Մինչդեռ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ տարածքը հանդիսանում է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության տարածք:

Այսպիսով՝ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ երկու դեպքերում էլ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով մի դեպքում չեն հայտնաբերել, իսկ մյուս դեպքում պատշաճ չեն արձանագրել անտառխախտման դեպքերը, և բավարար միջոցներ չեն ձեռնարկել անտառխախտումը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հաշվի առնելով, որ անտառխախտման յուրաքանչյուր դեպքում առանձին պետությանը պատճառված վնասը չի գերազանցել 1.000.000 դրամը, քրեական գործով քրեաիրավական գնահատականի չեն արժանացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վերը նշված պաշտոնատար անձանց արարքները:

Սակայն նկատի ունենալով, որ նման վարքագիծն ինքնին, հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք է՝ Տավուշի մարզի դատախազությունը միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ ձեռնարկելու խիստ միջոցներ նմանատիպ երևույթները կանխելու, բացառելու ուղղությամբ:

Նախարարությունից ստացված պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 9 պահաբաժնի անտառապահը, ինչպես նաև մասնաճյուղի ղեկավարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Բացի այդ, նախարարությունից հայտնել են, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, ուսումնասիրելով և քննարկելով «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի նշված պահաբաժնում կատարված անտառխախտման դեպքերը` մշակել է «Դիլիջան» ազգային պարկի» տարածքում անտառխախտման ահազանգերի գրանցման վերաբերյալ ընթացակարգ` նմանատիպ անտառխախտման նախադեպերը բացառելու և հետագայում կանխելու նպատակով»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1212 դիտում

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի