Եռաբլուր մեր սերն ու աղոթքը պիտի տանենք, իսկ ինչ-որ բան այնտեղից վերցնելը կարող է սրբապղծություն դիտվել. Տեր Եսայի

Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինվորի քույրը պատմում է Եռաբլուրից արված գողության դեպքերի մասին:

Նա տեսանյութի միջոցով ցույց է տալիս երկու տարեց կանանց ձեռքից վերցրած գողոնն ու դատապարտելով կատարվածը՝ հայտնում, որ որոշ մարդիկ Եռաբլուրից գողանում են ոչ միայն միրգ ու քաղցրավենիք, այլեւ նաեւ՝ տոնածառի խաղալիք:

Հիշեցնենք, որ Ամանորի նախաշեմին բազմաթիվ մարդիկ էին այցելում Եռաբլուր և իրենց հարազատների շիրիմների մոտ զարդարված տոնածառեր էին տեղադրել, որոնց վրայից կախել էին լույսեր ու նահատակ տղաների լուսանկարներով խաղալիքներ: Ծաղիկներից, մոմերից ու նվերներից բացի, նրանք նաեւ փոքրիկ սեղաններ էին դրել՝ ամենատարբեր ուտեստներով եւ հյութերով:

Այս տեսանյութը տարաբնույթ մեկնաբանությունների ու քննարկումների տեղիք է տվել: Մարդկանց մի մասը միաբերան քննադատում ու դատապարտում է կատարվածը, ամոթանք տալիս՝ Եռաբլուրից ցանկացած բան վերցնելը որակելով «սրբապղծություն»: Իսկ ահա մի որոշ մասն էլ ճիշտ հակառակ պնդում է անում, այն է՝ ուտելիքը շների բաժին դառնալու կամ փչանալու փոխարեն՝ թող կարիքավորներն օգտվեն: Ըստ նրանց՝ Եռաբլուրի շիրիմների վրայից ուտելիք հավաքողները լավ օրից դրդված չէ, որ անում են դա:

«Հայկական ժամանակ»-ը այս ամենի առնչությամբ մեկնաբանություն է խնդրել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից:

Անդրադառնալով «աղքատի բաժին» ասվածին՝ Տեր Եսային պարզաբանում է՝ քրիստոնեության մեջ միշտ էլ եղել է այն ավանդույթը, որ պետք է աղքատներին կերակրել, կարիքավորներին օգնության ձեռք մեկնել, եւ դա քրիստոնեական կարեւորագույն ավանդույթներից մեկն է: «Տարբեր առիթներով մեր ժողովրդի մեջ ընդունված ավանդույթներ կան աղքատներին բաժին հանելու, իհարկե, դա արվում է ոչ միայն ավանդույթի ուժով, այլեւ հստակ, նպատակային ուղղված է կարիքավորներին ուշադրության կենտրոնում պահելուն»,- նկատում է քահանան:

Միեւնույն ժամանակ Տեր Եսային շեշտում է, որ անկախ վերը ասվածից, եթե մենք խոսում ենք Եռաբլուրի մասին, ապա պիտի նկատի ունենանք, որ այն մեզ համար ամենանվիրական վայրերից մեկն է, եւ շատ հարցեր ու մոտեցումներ այստեղ այլ լույսի ներքո են դիտարկվում. «Աղքատի բաժին ասվածը Եռաբլուրի դեպքում մի փոքր այլ է. մենք նախ պիտի հասկանանք այդ ծնողների զգացումներն ու ապրումները»:

Քահանայի համոզմամբ՝ եթե որդեկորույս ծնողն այնտեղ տանում է որդու համար պատրաստված իրեր, որոշակի զարդեր, խաղալիքներ, որոնք նախատեսված են հենց ննջեցյալի համար, դրանք ծնողի կողմից մխիթարական դրսեւորումներ են, որոնց, բնականաբար, դիպչել չի կարելի. «Դրա մեջ կա ցավի, կարոտի եւ որոշակի սնոտիապաշտական դրսեւորումներ: Ծնողը կարող է իր հատուկ նպատակն ունենալ, թեկուզ եւ մի փոքր սնոտիապաշտական զգացումներով, ու եթե ինչ-որ մեկը դա այդտեղից վերցնում է, ապա այդ արարքը գողություն է, անթույլատրելի է»:

Տեր Եսային նաեւ նկատում է՝ յուրաքանչյուրս պիտի կարողանանք այդ սրբության գիտակցումն ունենալ եւ բացառիկ հարգանք ցուցաբերենք ննջեցյալների շիրիմներին. «Մենք Եռաբլուր մեր սերն ու աղոթքը պիտի տանենք, իսկ ինչ-որ բան այնտեղից վերցնելը կարող է սրբապղծություն դիտվել, որքան էլ գուցե չափազանցված լինի այդ ձեւակերպումը»:

Քահանայի փոխանցմամբ՝ գերեզմաններ հոգեհաց տանելու ավանդույթն ավելի նոր է, վերջին մի քանի տասնամյակներում է այն առավել տարածվել, բայց ասել, որ դա ննջեցյալի բաժինն է, բառի ուղիղ իմաստով սխալ է: «Գերեզմաններ տարվածը ննջեցյալի բաժինն է այնքանով, որքանով դա հոգեհաց է, որը տարվում է աղքատներին, կարիքավորներին կերակրելու համար: Իսկ այդ ամենից օգտվող մարդիկ աղոթք են բարձրացնում ննջեցյալի համար, այդ աղոթքն է ննջեցյալինը, այն ողորմին, որը բարձրացվում է նրանց համար»,- պարզաբանում է նա:

Տեր Եսային նաեւ ասում է՝ ննջեցյալների գերեզմանների հետ կապված մեր ժողովրդի մեջ կան բազմաթիվ ավանդություններ, որոնց մի մասը բացատրվում են, օբյեկտիվ եւ տրամաբանական են, իսկ մի մեծ մասն էլ սնոտիապաշտական են ու տրամաբանության առումով անհասկանալի, եւ այդ սնոտիապաշտական մոտեցումներին մենք հաճախ միստիկ երանգ ենք տալիս. «Իհարկե, հոգիների անմահության, խաղաղության առումով ոչինչ ու որեւէ բան չի փոխվում. մենք բոլորս էլ վստահ ենք ու հավատում ենք, որ մեր հերոսներն իրենց խաղաղությունը կգտնեն երկնքի արքայության մեջ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2369 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի