Երևան
12 °C
Շիրակի ձմեռն ու Գյումրու ցուրտն այս տարի զբոսաշրջիկներին չվախեցրին, հատկապես՝ մայրաքաղաքի բնակիչներին: Ամանորը Գյումրին դիմավորել է հյուրանոցների և հյուրատների 100 տոկոս զբաղվածությամբ:
«Ամրագրումներն սկսվել են դեռ հոկտեմբերից, իսկ վերջին 3 տարիներին, կարելի է ասել, որ Գյումրին այլընտրանք է դարձել Դիլիջանին ու Ծաղկաձորին: Եթե նախկինում առանց վարանելու այդ ուղղություններն էին նախընտրում մայրաքաղաքի բնակիչները, հիմա գալիս են Գյումրի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «ՄարՄար տուր» զբոսաշրջային ընկերության տնօրեն Լիզա Գասպարյանը:

Գյումրիում նոյեմբերի կեսերից սկսած՝ ազատ հյուրանոցային համարներ և չամրագրված հյուրատներ չեն եղել, բայց ասել, թե մարդիկ գոհ են մնացել Ամանորի տոներից, սխալ կլինի: Խնդիրը հատկապես կրճատված օրերին է վերաբերում: Նախկինում, եթե հյուրանոց ու հյուրատուն էին պատվիրում 6 օրվա համար և օգտվում առաջարկվող ամբողջական փաթեթից, այս տարի նման հնարավորություն չեն ունեցել: Բոլոր ամրագրումները եղել են եռօրյա, բացառությամբ՝ գյուղական բնակավայրերի հյուրատների:
«50 տոկոսով կրճատվել է տոնական ազատ օրերի թիվը, նույնքան էլ՝ եկամուտը: Նախկինում մինչև հունվարի 6-ը զբոսաշրջային տոնական բում էր Գյուրիում, հատկապես՝ Ճրագալույցի պատարագին: Հիմա այս փոփոխությամբ տարին պասիվությամբ ենք սկսելու, ինչն ուրախալի չէ, բայց հուսանք՝ փետրվարի կեսերից ոլորտը թափ կհավաքի, և Գյումրին կշարունակի մնալ որպես կանչող քաղաքներից մեկը»,- հույս հայտնեց Լիզա Գասպարյանը:
Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում այլ խնդիր մատնանշեց: Գրիգորյանն ասում է՝ ազատ օրերը կրճատվել են, զբոսաշրջիկին առաջարկվող փաթեթի արժեքն է մեծացել: Սա նկատվել է ոչ միայն Գյումրիում, այլ ամենուր:
«Եթե նախկինում 4 հոգանոց ընտանիքի համար էր 6-օրյա փաթեթի համար մարդը վճարում 450-500.000 դրամ և ամբողջական փաթեթի համար, հիմա նույն արժեքը վճարում է 3 օրվա համար: Կարծում եմ՝ Հայաստանում ապրելը թանկ է դարձել»,- նշեց Գրիգորյանը:

Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT