Ձեռագործելն ինձ համար արվեստ է. Անգել Դայան՝ հայկական արտադրության պայուսակների հեղինակ

«Հայկական ժամանակ»-ն այսուհետ «Արարում են Հայաստանում» խորագրի ներքո կներկայացնի մեր երկրում իրենց սեփական բիզնեսն ստեղծած և տեղական արտադրության ապրանքատեսակների հեղինակներին:

Մեր այս շարքի առաջին հյուրն Անգել Դայանն է՝ «Դայան» ապրանքանիշի հեղինակը: Ձեռագործ պայուսակներ, լողազգեստներ, գոտիներ. ահա այս ամենն է առաջարկում Անգելն իր հաճախորդներին, որոնք գործում է իր ձեռքով:

Փոքր բիզնեսը նա ստեղծել է 2019 թվականի հունվարին, երբ աշխատանքը կորցնելուց հետո որոշել է այլ աշխատանք փնտրելու փոխարեն ստեղծել սեփականը: Դայանը գործել սիրել է մանկուց: Մեզ հետ զրույցում նա նկատում է՝ թեև թյուր կարծիք կա, թե գործելը հիմնականում տատիկների զբաղմունքն է, սակայն ինքն այդ կարծրատիպը կոտրողներից է:

«Գործում եմ այն, ինչը կարելի է և հնարավոր է գործել: Սկզբում որոշեցի պայուսակներ գործել: Մի անգամ խանութ էի մտել, այնտեղ թել տեսա և մտածեցի՝ ինչ հետաքրքիր ու գեղեցիկ կլիներ այս թելով պայուսակ գործել: Խանութի վաճառողուհին ասաց՝ շատ ամուր թել է, դժվար կլինի գործելը, բայց ես գնեցի ու սկսեցի: Դրանից հետո «Յութուբ»-ով նայում էի նման աշխատանքներ ու գործում»,- ասում է նա:

Անգելի հավաստմամբ՝ աշխատանքի ընթացքում երբեք չի հուսահատվել: Իրեն ի սկզբանե ոգեշնչել են ընկերները, և հենց առաջին պատվիրատուներն էլ նրանք են եղել: Գործելու ընթացքում ձեռքերը երբեմն կոշտուկներով են պատվել, երբեմն՝ ճաքճքել, սակայն, ըստ նրա, երբ որևէ բան սիրում ես, ապա այդ աշխատանքը, անկախ դժվարություններից, հաջողվում է: Մեր զրուցակիցն ընդգծում է, որ գործելն էլ իր թերապիան է:

Առաջին ձեռագործ պայուսակի համար մեկ շաբաթ է պահանջվել, այժմ արդեն պայուսակները պատրաստում է մեկ, երբեմն՝ 4-5 ժամում:

Պայուսակներից զատ, Անգելը գործում է լողազգեստներ, դրամապանակներ, նորածինների համար նախատեսված զամբյուղ-օրորոցներ, տղամարդկանց համար՝ գոտիներ, երեխաների հագուստներ և այլ իրեր: Նա ձեռագործ ապրանքները վաճառում է «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի միջոցով, ինչպես նաև իր արտադրանքի համար ստեղծված կայքէջում՝ dayancrafts.com

«Հենց առաջին անգամից էլ հաջողվեց այն, ինչ ես ուզում էի: 2019-ին գործած առաջին պայուսակներից մեկն իմ ամենասիրելիներից է, որն օգտագործում եմ մինչև հիմա: Առաջինը ֆեյսբուքյան էջն ստեղծեցի, այժմ 12 հազար հետևորդ ունեմ: Երեխաների համար գործելը դժվար է և պատասխանատու: Մեծահասակների համար գործելն ավելի հեշտ է, քանի որ պատկերացնում եմ, թե ինձ համար եմ գործում: Լողազգեստներ ինքս ինձ համար եմ գործել, որ հասկանամ՝ ջրի մեջ ինչպես է մնում գործվածքը»,- նշում է Անգելը:

«Դայան» արտադրության իրերը վաճառվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև այլ երկրներում: Շուրջ 20 երկիր է Անգելն իր ձեռագործ իրերն առաքել: Գնորդները և՛ հայերն են, և՛ օտարերկրացիները: Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ կարծիքները տարբեր են. օտարերկրացիներին զարմացնում է պայուսակների ցածր գինը, հայերին՝ ընդհակառակը:

«Բողոքում են, որ գները բարձր են. ամենացածր գնով վաճառվող պայուսակը 10 հազար դրամ է, իսկ ամենաբարձրը՝ 45 հազար դրամ, որը նախատեսված է եղել տեսախցիկի համար: Գիտեմ, որ նմանատիպ ապրանքներն այլ մարդիկ շատ ցածր գնով են վաճառում, սակայն ես գնահատում եմ իմ ժամանակն ու ապրանքը: Օտարերկրացիները երբեմն զարմանում են, չեն հավատում, որ ինքս եմ գործել, այսինքն՝ ձեռագործ են: Պատվերների մեծ մասը հենց դրսից են, որոնք հիմնականում պայուսակներ են պատվիրում: Օտարազգի հաճախորդ ունեմ, որ արդեն 4 անգամ պատվիրել է»,- շեշտում է Անգել Դայանը:

Բիզնեսմեն աղջկա համար գործելը ոչ միայն աշխատանք է, այլ նաև արվեստ: Իսկ երազանքն ու նպատակն այն է, որ ունենա սեփական խանութ և աշխատակիցներ:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3752 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա