Երևան
12 °C
Այսօր ՀՀ Ազգային ժողովում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քիչ առաջ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև տեղի ունեցավ վիճաբանություն, նկատեց՝ խմբակցությունն ինչ եկել է ԱԺ, բանակցությունների մասին տարբեր կարծիքներ են շահարկում, թե ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը չի բխում երկրի շահերից:
Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել էր «ազդեցության գործակալի» մասին թեզերին: «Ես ուզում եմ ընդամենը մեր ընդդիմադիր գործընկերներին տեղեկացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության, կամ որևէ այլ ժամանակաշրջանում որևէ երկրում գտնվելը կապել ազդեցության գործակալության հետ, դա նույնն է, որ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով՝ նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ՝ ձեր շուրջը նայեք. ազգանունների մեջ կարող է հանկարծ կասկածելի ազգանուններ հայտնաբերեք»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, սակայն, որ, խորհուրդ չի տա, քանի որ դա սխալ գործելաոճ է:
Արշակյանի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, սակայն նրա ձայնը լսելի չէր, և չհասկացվեց, թե պատգամավորն ինչ էր ասում: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նախազգուշացում հայտարարեց նրան՝ տեղից միջամտելու համար: «Ձեր ամբողջ խմբակցությանը կոչ եմ անում՝ հանգստացեք»,- ասաց Ռուբինյանը:
Ռուբինյանը և ընդդիմադիր պատգամավորները սկսեցին միմյանց փոխադարձ վիրավորանքներ հասցնել: Այդ ընթացքում նա հայտարարեց ընդմիջում:
«Նման դրսևորում եղավ նաև այսօր ԱԺ ելույթների ժամանակ, երբ Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանին պիտակավորեցին՝ որպես Թուրքիայի հետ ազդեցության գործակալ: Ռուբինյանը բավականին կոշտ արձագանքեց, իմ ելույթը հնարավոր չեղավ ավարտել: Ես ցանկանում էի ասել, որ չի կարելի որևէ պաշտոնյանի որևէ ժամանակահատվածում որևէ երկրում եղած լինելը զուգահեռել ոչ ուղղակի մեկնաբանություններով»,- ասաց Արշակյանը:
Նա նաև նկատեց՝ իր ելույթի ժամանակ ԱԺ դահլիճից լսվել է վիրավորանք նաև իր հասցեին:
Լրագրողների դիտարկմանը, որ տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի միջև, սակայն ընդամենը մի քանի տող հայտարարություն է եղել այդ մասին, հարցին՝ ի՞նչ են բանակցել կողմերը, ԱԺ փոխնախագահն ասաց. «Դա առաջին հանդիպումն էր բանախոսների, և նորմալ է, որ շատ ինֆորմացիա չկա։ Թուրքիայի հետ խոսելու մեր օրակարգը չի փոխվել։ Այն հետևյալն է՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները պիտի բացվեն և հաստատվեն նորմալ դիվանագիտական հարաբերություններ»։
Հարցին՝ որևէ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է, Արշակյանն ասաց. «Առաջին հանդիպումն է տեղի ունեցել, մարդիկ ծանոթացել են, մեր կողմն իր օրակարգն է առաջ բերել, Թուրքիայի կողմն էլ՝ իր օրակարգը: Տեղի է ունեցել քննարկում, որից հետո կողմերը գնացել են իրենց մայրաքաղաքներ՝ քննարկելու այդ օրակարգային հարցերը»:
Լրագրողից մեկի այն հարցին էլ՝ հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ փուլում Թուրքիան մշտապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախապայման է առաջ քաշել և վիժեցրել բանակցությունների գործընթացը, ի՞նչ երաշխիք կա, որ նույնը չի կրկնվի, Արշակյանը պատասխանեց, որ, այո, վտանգներ կան։
«Նման ռիսկ կա, բայց հույս ունենք, որ, այնուամենայնիվ, միջազգային մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում մեզ կհաջողվի արդյունքի հասնել։ Դուք գիտեք, որ ՌԴ միջնորդությամբ են տեղի ունենում այս հանդիպումներն ու բանակցությունները, և ՌԴ ԱԳՆ-ն նույնպես դրական է գնահատում այս քննարկման կառուցողական մթնոլորտը։ Հույս ունեմ, որ մեր միջազգային գործընկերների օգնությամբ կկարողանանք սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը լուծել»,- ասաց Արշակյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT