Երեխաս վախենում է կատվից, զոմբիից. ինչ ազդեցություն են թողնում մուլտֆիլմերը երեխաների վրա

Մեր օրերում ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները տեղեկատվական տեխնոլոգիաներից անբաժան են, և դրա համար որոշակի մեղավորություն ունեն նաև նրանց ծնողները: Գաջետների, համակարգիչների և հեռախոսների միջոցով երեխաներին հասանելի է գրեթե ամեն ինչ: Այս ամենի մեջ նրանց հատկապես իրենց ցանցն են գցում մուլտֆիլմերը, հետևաբար անխուսափելի է դառնում դրանց ազդեցությունը երեխաների վրա: Առաջացող հիմանական բացասական հետևանքներից մեկն էլ վախն է:

Իսկ ի՞նչ վախեր կարող են առաջացնել մուլտֆիլմերը երեխաների մոտ, ո՞րն է դրանց օգտակար և բացասական կողմը: Այս հարցի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը սոցիալական խմբերում բացված ծնողների համար նախատեսված խմբերում մի քանի հարցեր ուղղեց նրանց՝ հասկանալու, թե ի՞նչ ազդեցություն են թողել նրանց երեխաների վրա մուլտֆիլմերը: Մեր հարցմանը մասնակցած ծնողներից որոշները պնդում էին, որ ճիշտ մուլտֆիլմ դիտելուց երեխան կինքնակրթվի, կզարգանան նրա տրամաբանությունն ու միտքը, որոշներն ասում էին՝ իրենց երեխան մուլտֆիլմի միջոցով սովորել է անգլերեն և ռուսերեն: Որոշներն էլ նշում էին մուլտֆիլմերի հետևանքով երեխաների մոտ առաջացած վախերի մասին. «Արգելել եմ մի որոշ ժամանակ նայել մուլտիկներ, «Արքայազն Գորտը», նման մուլտ կա հայերեն, դրա չար կախարդի կերպարից վախեցել էր երեխաս», «Զոմբիից էր վախեցել, նման մուլտֆիլմ էր տեսել։ Խոսեցի հետը, որ նա իրական չէ, հաղթահարեց վախը»։ «Մուլտֆիլմի կատուներից էր վախեցել, սկսեցինք կատուներ նկարել, և վախը այդպես հաղթահարեց»: Մասնավորապես ծնողներն այսպես ներկայացրին մուլտֆիլմեր դիտելուց հետո երեխաների մոտ առաջացած խնդիրները:

Հոգեբան Արմենուհի Ղազարյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է՝ բոլոր մուլտֆիլմերը դասակարգվում են «օգտակար» և «վնասակար» խմբերի: Դրական ազդեցություն կարող է ունենալ, եթե կա մեծահասակների հսկողություն մուլտֆիլմների ընտրության հարցում, և այն նպատակաուղղված է անձի ներդաշնակ ձևավորմանը. «Դրականն այն է, որ երեխան կարողանում է ընկալել գույները, ձայները, նմանակում է լավ վարքը: Բացասական ազդակները գալիս են մուլտֆիլմի բացասական սյուժեից, կան հերոսներ, որոնք վախեցնող են, հենց այստեղից էլ վախ է գալիս, և ծնողը գուցե չկարողանա նկատել դա: 0-1 տարեկան երեխաները ձայնային արձագանքներն են ընկալում, մուլտֆիլմը կարող է հիշողության դաս լինել, օգնի, որ զարգանան երեխայի շարժուձևն ու խոսքը: 3-6 տարեկան երեխաները մուլտֆիլմերի միջոցով կարող են տարբեր լեզուներ սովորել, սակայն այդ դեպքում պետք է ճիշտ ընտրել մուլտֆիլմը»:

Ըստ հոգեբանի՝ ծնողը պետք է առաջինը նայի և ուսումնասիրի մուլտֆիլմը, հետո թույլատրի, որ երեխան այն դիտի: Ինչ անում է երեխան, մայրը պետք է հետևողական լինի, որպեսզի նա մուլտֆիլմից միայն բացասականը չընկալի:

«Այսօր ցանկացած երիտասարդ ծնող, երբ երեխան լաց է լինում, հեռախոսն է տալիս ձեռքը, և փոքրիկը նայում է անբովանդակ տեսանյութեր, վայրագություններ պարունակող կադրեր: 0-1 տարեկան երեխաների համար կարելի է գույների, ձայների ճանաչման համար նախատեսված մուլտֆիլմեր ցուցադրել: Երեխան կտեսնի, կսովորի: 6 ամսականից կարելի է տեսողական հմտությունների զարգացման համար մուլտֆիլմեր նայի երեխան»,- նշեց Ղազարյանը:

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան վախը ձեռք է բերել մուլտֆիլմ դիտելուց: Ի՞նչ տարբերություն կա ժամանակակից և Սովետմիության մուլտֆիլմերի միջև:

Սովետական միության ժամանակ հիմնականում «Դե, սպասիր», «Լեոպարդ» մուլտֆիլմերն էին առաջատար, հիմա մուլտֆիլմերի բազմազան տեսակներ կան, տարբեր ժանրերի ու բովանդակության: Բոլոր ժամանակներում էլ կա մուլտֆիլմերի այնպիսի տեսակ, որ և՛ բացասական, և՛ դրական ազդեցություն կարող է ունենալ: Ծնողը պետք է բոլոր տեսանկյուններից իր երեխայի մեջ սերմանի մուլտֆիլմի թե՛ բացասական, թե՛ դրական ազդեցությունը»,- նկատեց հոգեբանը:

Արմենուհի Ղազարյանը կարծում է՝ ծնողը պետք է երեխայի հետ նայի առաջին մուլտֆիլմը, որպեսզի տեսնի նրա արձագանքը: Եթե երեխան հանգիստ նայում է այն, ժպտում է, դրական է արձագանքում, ապա կարող է հանգիստ լինել, քանի որ երեխան մուլտֆիլմն ընկալել է դրական տեսանկյունից: Մուլտֆիլմը դիտելիս, եթե երեխան վարքում տագնապի նշաններ է ցույց տալիս, ապա ծնողը պետք է թույլ չտա, որ երեխան դիտի այն: 

Ի՞նչ կլինի, եթե մուլտֆիլմի հետևանքով առաջացած վախը մնա երեխայի ներսում, ի՞նչպես հաղթահարել այն:

Հոգեբանը շեշտում է՝ եթե մուլտֆիլմից առաջացած վախերը մնան երեխայի մեջ, ապա նրա մոտ կզարգանան տագնապի, սթրեսի, ագրեսիայի, վարքային փոփոխություններ, որոնք կարող են երեխային ուղեկցել մինչև դեռահասության շրջանը: «Ծնողը կզարմանա, թե իր երեխային որտեղից այդպիսի վարքային պահվածք, բնավորություն, բայց պետք է հիշի իր երեխայի անցած ճանապարհը, քանի որ փոքր ժամանակվա վախերը նրան ուղեկցելու են մինչև դեռահասություն: Դեռահասությունն այն տարիքն է, երբ բոլոր տրավմաները մանկության ժամանակ գլուխ են բարձրանում»,- ասում է հոգեբանը:

Մուլտֆիլմերի կերպարներից առաջացած վախը ծնողը պետք է երեխայի ներսից հանի բացատրելով և նրա հետ զրուցելով: Եթե, օրինակ, վախը առաջացել է կատուներից, երբ երեխան մուլտֆիլմ է տեսել, որտեղ կատուն բացասական կերպար է եղել, ապա այս պարագայում կարևոր է, որ ծնողն օգնի նրան կառավարել իր հույզերը, նրա հետ միասին կենդանի կատվի հետ խաղա, կերակրի:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2623 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները