Երևան
12 °C
Անկախացումից ի վեր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթություն է ստացել ընդամենը 11 դատապարտյալ։ Նրանցից չորսը եղել են ցմահ ազատազրկման դատապարտված, մյուսները՝ առանձնապես ծանր, ծանր եւ միջին ծանրության հանցագործություն կատարած անձինք: Այս մասին այսօր հայտարարեցին «Մեդիա» կենտրոնում հրավիրված «Բարձրագույն կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը նշեց, որ օրենսդրության տեսանկյունից այդ բացը կարգավորված է, կարծես թե կան բոլոր նախադրյալները՝ այդ հարցի կարգավորման համար: Սակայն այս դեպքում հիմնական խնդիրն այն է, որ շատ հաճախ բարձրագույն կրթություն ստացող անձինք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, ինչը նշանակում է, որ նրանք հեռու են հասարակությունից, կտրված են, ինչն էլ գործնականում խնդիրներ է առաջացնում բուհերի հետ կապ հաստատելու տեսանկյունից:
Հիմնական արձանագրվող խնդիրներից մեկն այն է, որ գերատեսչությունների մեջ համագործակցությունը թույլ է, տվյալ դեպքում՝ ՀՀ արդարադատության եւ կրթության նախարարություն:
«Հիմնական բեռը թողնվում է արդարադատության նախարարության վրա, իսկ կրթության նախարարության ակտիվությունն այդ հարցում մենք այնքան էլ չենք տեսնում»,- ասաց ՀԿ նախագահը: Նա նաեւ նշեց, որ կրթության նախարարությունն իր, այսպես կոչված, չեզոքությունը հիմնականում պայմանավորում է նրանով, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բարձրագույն կրթություն ստանալու մասով օրենքի որեւէ սահմանափակում չկա:
Հովհաննիսյանի խոսքով՝ գործնականում առաջացող խնդիրները բազմաթիվ են, քանի որ բուհեր, կրթական ծրագրեր գտնելու ամբողջ բեռը թողնված է դատապարտյալների վրա: «Հիմնական խնդիրներից է նաեւ վճարի հարցը: Գիտենք, որ հիմնարկներում աշխատանքի հարցը եւս կարգավորված չէ, եւ եթե նույնիսկ ՔԿ-ում դատապարտյալներն աշխատում են, ապա նվազագույն աշխատավարձ են ստանում, որով չեն կարող հոգալ ուսման վարձի վճարի բեռը»,- նկատեց նա:
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հրայր Անանյանն էլ հայտնեց, որ այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում սովորում են ազատազրկված 5 անձինք: Նախկինում եղել են անձինք, որոնք արդեն ավարտել են, հիմնականում «Ուրարտու» համալսարանում են կրթություն ստացել, սակայն այժմ ՔԿՀ-ն համագործակցում է այլ համալսարանների հետ եւս: Դատապարտյալները սովորում են հեռակա կարգով: Հարցին, թե կա՞ն արդյոք բուհեր, որոնք հրաժարվում են համագործակցել ՔԿՀ-երի հետ, Անանյանը նկատեց. «Հրաժարվող բուհերից է Հայաստանի պետական բժշկական համալսարանը, նրանց ղեկավարությունը հայտնեց, որ բժշկական կրթություն ստացող անձը չի կարող հեռակա կերպով ուսուցանել, պրակտիկա է անհրաժեշտ»:
Ազատազրկված անձինք հիմնականում հոգեբանություն եւ իրավագիտություն են սովորում: «Մենք ունենք նաեւ մեկն դատապարտյալ, որը նախկինում շուրջ երեք տարի ուսանել է ԵՊԲՀ-ում, որից հետո հայտնվել է ՔԿ-ում: Դիմել է, ԵՊԲՀ-ն հրաժարվեց, սակայն Հայբուսակը համաձայնեց, այստեղ էլ ի հայտ եկավ վարձավճարի խնդիր, եւ անձի կրթություն ստանալը չհաջողվեց:
Գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանության» ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Պետրոսյանն էլ նկատեց՝ դատապարտյալները հատկապես շատ են ընտրում հոգեբանություն առարկան, որն օգնում է տվյալ անձանց ինքնակարգավորման գործընթացին: «Բացի դասապրոցեսից ու քննական պրոցեսից, մենք նաեւ հոգեբանական զրույցներ ենք ունենում»,- ասաց Պետրոսյանը:
Հռիփսիմե Պետրոսյանի կարծիքով՝ ուսանողները հիմնականում ինտերնետային գրականությունից են օգտվում, իսկ ինտերնետից օգտվելու ժամերը սահմանափակ են, գոնե ուսանողների դեպքում մոտեցումն այլ պիտի լինի, եւ ընդլայնվի այդ հնարավորությունը:
ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Քրեակատարողական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետն էլ ուղղիչ հիմնարկի վարչակազմին պարտավորեցնում է դատապարտյալի կրթությունը կազմակերպելու միջոցներ ձեռնարկել։
Սակայն, բանախոսների դիտարկմամբ, կրթության իրավունքն իրացնելիս դատապարտյալները մի շարք խնդիրների են բախվում, որոնք կապված են օրենսդրական բացերի, համալսարանների եւ բանտային համակարգի միջեւ ոչ արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ ազատազրկված անձանց նկատմամբ առկա խտրական վերաբերմունքի հետ:
«Կամ մի հայտնի արտահայտություն, երբ երեխան գնում է դպրոց, սակայն ոչինչ չի սովորում, միեւնույն է, տարբերվում է այն երեխայից, որն ընդհանրապես դպրոց չի գնում: Նույնը վերաբերում է նաեւ դատապարտյալներին»,- նկատեց ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հրայր Անանյանը: Նա նշեց, որ վերջին մի քանի տարիներին նոր տենդենց է մշակվել, երբ տարբեր մասնագետներ եւ ուսուցիչներ են այցելում ՔԿ, դասընթացներ անցկացնում դատապարտյալների համար, խմբեր են ձեւավորվում: «Անալիտիկ վերլուծություն ենք իրականացրել, եւ ՔԿ-ում այդ դասընթացների մեկնարկից հետո էականորեն իջել է դատապարտյալների ագրեսիվության մակարդակը»,- նկատեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT