Երեւանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիան ավարտվել է. տնօրենն առաջիկայում ասուլիս կտա

Երեւանի կենդանաբանական այգու դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում տարբեր տարիների այգում աշխատող մասնագետներն ու կենդանասերները, որոնք լրատվամիջոցների հետ զրույցում նշեցին, որ իրենց բողոքն այգում շարունակվող կենդանիների սպանդն ու այդ կառույցի սխալ կառավարումն է:

Լրագրողների հետ զրույցում այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանն ասաց, որ իրենք դժգոհ են Կենդանաբանական այգու տնօրեն Արեւիկ Խաչատրյանի աշխատանքից:

«Բազմաթիվ կենդանիների անկում է գրանցվել այս վեց ամսվա ընթացքում, որի մասին չի բարձրաձայնվում: Ես կարծում եմ՝ սա արվում է դիտավորյալ, որ Կենդանաբանական այգու տարածքն ազատեն։ Դեռ 2011 թվականից լուրեր են շրջանառվում, որ այս տարածքն ուզում են սարքել էլիտար թաղամաս։ Շատ հավանական է, որ Ռուբեն Խաչատրյանն իր հիմնադրամով վաղը կենդանիներ բերի այստեղ, վարձով տա։ Ցավով եմ ասում, բայց կարող են փակել, եթե այդպես են մտադրվել, բայց պարտադիր չէ դրա համար կենդանիներին սպանել: Այնքան բան չունենք, կարող ենք Կենդանաբանական այգի էլ չունենալ, բայց ոչ այս ձեւով»,- ասաց այգու նախկին աշխատակիցը:

Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգում վերջերս 5 անգղ է անկել, որոնցից 4-ը՝ սպիտակագլուխ։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ կենդանիների անկման պատճառը սովն է եղել, սակայն «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հերքել էր լուրը՝ նշելով, որ անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։

Երեւանի կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լիաննա Բրյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ բողոքի ցույց իրականացնողները հանդարտվել են, իսկ հնչեցված բոլոր հարցերի պատասխաններն առաջիկայում կտրվեն ասուլիսով: Ըստ խոսնակի՝ վաղը՝ փետրվարի 1-ին, կհայտարարվեն այգու տնօրեն Արեւիկ Խաչատրյանի ասուլիսի օրն ու ժամը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1770 դիտում

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք