Երևան
12 °C
4 օր առաջ Վրանյեի բանտից ազատ է արձակվել նախկին դիվանագետ Միլե Միլենկովսկին, որը նախորդ տարվա օգոստոսի վերջին ձերբակալվել էր Սերբիայում հայկական իշխանությունների պահանջով ու օրդերով:
Միլենկովսկին Վիեննայում ԵԱՀԿ առաքելությունն ավարտած դիվանագետ էր, որտեղ նշանակվել էր որպես Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ:
Նա 5 ամիս անցկացրել է կալանքի տակ, իսկ արտահանձնման միջնորդությունը մերժել է Նիսի վերաքննիչ դատարանը, այս որոշումը բողոքարկել է Միլենկովսկին։
Ձերբակալությունից անմիջապես հետո երկրի ԱԳՆ-ն չեղյալ է համարել Միլենկովսկիի դիվանագիտական անձնագիրը, և բացի Բելգրադում դեսպանատան միջոցով դեպքի ու կալանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, որպես Մակեդոնիայի քաղաքացի՝ նա որևէ տեսակի այլ օգնություն չի ստացել գործի շրջանակներում:
Այս մասին հայտնում է Telma մակեդոնական հեռուստաալիքը, որի հետ զրույցում Միլենկովսկիի ընտանիքը հաստատել է, որ դիվանագետն ազատ է արձակվել և գտնվում է Մակեդոնիայում: Ներկայումս փաստաբանների հետ խորհրդակցում է գործի հետ կապված իրենց հետագա քայլերի մասին, որը լրատվամիջոցները գնահատել են որպես սկանդալ, իսկ փաստաբանական խումբը որակում է իբրև պատվին ու արժանապատվությանը հասցված վնաս:
Այլ մանրամասներ նրա հարազատները չեն հայտնել։
Նշվում է, որ Սերբիայի վերաքննիչ դատարանը բավարարել է կալանավորման որոշման դեմ Միլենկովսկու բողոքը՝ միաժամանակ մերժելով Հայաստանի իշխանությունների արտահանձնման պահանջը։
Հիշեցնենք՝ Հայաստանի իրավապահ մարմինները դիվանագետին կալանավորելու իրենց պահանջի մեջ պնդում են, որ 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի 3 բարձրաստիճան դիվանագետներ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից հեռացրել են երկրի նախկին կառավարության ներկայացուցչին, որը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության համար:
Գործն առնչվում է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարական ծրագրերում առանձնապես խոշոր չափով յուրացումներին:
Դիվանագետին հետախուզման ու կալանքի միջազգային օրդեր է տրվել նախորդ տարվա փետրվարի 25-ին, սակայն Մակեդոնիայի ԱԳՆ-ն այդպես էլ չի կարողացել հստակեցնել, թե երբ է տեղեկացել այդ մասին և, ընդհակառակը, հենց նույն ժամանակահատվածում ընտրել է Միլենկովսկուն որպես Վիեննայում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչ՝ նրա մեղադրյալ լինելու և կալանքի որոշման պայմաններում:
Վիեննայից վերադառնալով Մակեդոնիա՝ Միլենկովսկին հունգարա-սերբական սահմանին մեքենայով հեռացել էր առանց դիվանագիտական անձեռնմխելիության խնդրի, սակայն ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսի 27-ին Պրեշևո-Տաբանովցե անցակետում: Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը լուրը հաստատել էր սեպտեմբերի 3-ին միայն:
Հայկական կողմի պահանջով ձեռք բերված կալանքի որոշումը բողոքարկվել է, սակայն Նիսի Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ հայկական կողմը «ոչ մի ապացույց չի կցել վերը նշված մեղադրանքների մասին, որոնք կհաստատեն ողջամիտ կասկածները» ոչ միայն նրա, այլև «կազմակերպված խմբի դերում» նրա գործողությունների վերաբերյալ, ինչպես նշված է ձերբակալման հրամանում, որը հետո կալանքի հիմք է դարձել, գտել է, որ պետք է նախկին դիվանագետին ազատ արձակել:
Ազատ արձակման որոշումը Նիսի դատարանը կայացրել է ուրբաթ՝ հունվարի 28-ին, որից հետո Միլենկովսկին ազատ է արձակվել։
Հայաստանը օրդեր է տվել ընդհանուր առմամբ երեք քաղաքացու փախուստի ու հանցանքի մասին, որոնցից երկուսը դիվանագետներ են, իսկ մեկը՝ արտաքին գործերի նախարարության նախկին պաշտոնյա:
Մակեդոնիայի ԱԳՆ-ն դեռ չի որոշել, թե ինչ կլինի Միլենկովսկիի և նրա դիվանագիտական կարիերայի հետ ազատ արձակվելուց հետո, քանի որ նրա դիվանագիտական կարգավիճակը և նրան տրված դիվանագիտական անձեռնմխելիությունն արդեն չեղարկված են։
Նշենք, որ Միլենկովսկին երկրի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միալկովի մտերիմ ազգականն է: Վերջինս ազատազրկման է դատապարտված պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Հիշեցնենք՝ Սերբիայի դատարանը ձերբակալման միջազգային օրդեր է ունեցել հանցագործության համար, որը Միլենկովսկին, ըստ մեղադրանքի, կատարել է արտասահման (ենթադրաբար՝ Հայաստան -խմբ.) կատարած իր մասնավոր ուղևորության ժամանակ:
Նշվում է, որ հայ պաշտոնյան, որին օգնել են Միլենկովսկին և մյուս 2 մակեդոնացիները, անցնում է միլիոնավոր դոլարների հափշտակության գործով:
Koha-ն էլ գրում է, որ այս գործողության դրդապատճառները հայտնի չեն, սակայն կասկածներն այն մասին են, որ հանցագործությունը կատարվել է Մակեդոնիայի անվտանգության բարձր կառույցների իմացությամբ: Մասնավորապես՝ ձերբակալված Միլե Միլենկովսկին երկու այլ դիվանագետների հետ հայ պաշտոնյային երկրից հանելու առաքելության համար վարձել է մասնավոր ինքնաթիռ, որով մեկնել են Հայաստան:
Միլենկովսկին ձերբակալվել է Սերբիայի Վրանժե քաղաքում ենթադրյալ հանցակիցներից մեկի հետ, որն այժմ թոշակի անցած դիվանագետ է և 2018-ին վերը նշված գործողության մասնակից է եղել, սակայն հետո կալանավորվել է միայն Միլենկովսկին:
Վերջինս հայտնի է եղել իր վիճելի քայլերով մակեդոնական դիվանագիտության մեջ աշխատանքի դեռ սկզբից: Նա կասկածվում էր ֆինանսական խարդախության մեջ ներգրավված լինելու համար Դետրոյտում Մակեդոնիայի հյուպատոսությունում, որտեղից այնուհետև տեղափոխվել էր Չիկագո 2011 թվականի օգոստոսին, որտեղ, ըստ կենսագրության, նա ապրել է 10 տարի և 2 ամիս: Այնտեղ նա վեճ է ունեցել գլխավոր հյուպատոսի հետ, այնուհետ՝ ուղարկվել Վաշինգտոն: Բայց քանի որ նա բազմիցս միջադեպերի մասնակից է եղել, Վաշինգտոնում նախկին դեսպան Զորան Յոլևսկու խնդրանքով վերադարձվել է Սկոպյե:
2017-ին Միլենկովսկին միացել է Վիեննայում ԵԱՀԿ Մակեդոնիայի առաքելությանը՝ որպես այն ժամանակվա դեսպան Կիրե Իլիովսկիի տեղակալ, սակայն դիվանագետը վեճ է ունեցել նաև նրա հետ: Չնայած նրա սկանդալային վարքագծին տեղյակ լինելուն՝ դիվանագետը Մակեդոնիայի ԱԳՆ-ի իմացությամբ շարունակել է դիվանագիտական աշխատանք կատարել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT