ՍԴ-ն մշտապես հավատարիմ է մնացել Սահմանադրության գերակայության ապահովմանը. Արման Դիլանյան

2022 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակն իրականացրել են Սահմանադրական դատարանի նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ-ի ֆեյսբուքյան էջը:

Շնորհանդեսի ընթացքում և Սահմանադրական դատարանի հիմնադրման 26-րդ տարեդարձի առթիվ մասնակիցներին ողջույնի ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:

Շնորհավորական ուղերձում Արման Դիլանյանը մասնավորապես նշել է, որ իր գործունեության 26 տարիների ընթացքում Բարձր դատարանը անցել է ինստիտուցիոնալ զարգացման կարևոր ճանապարհ և մշտապես, յուրաքանչյուր իրավիճակում  հավատարիմ է մնացել իր գլխավոր առաքելությանը՝ սահմանադրական արդարադատության միջոցով Սահմանադրության գերակայության ապահովմանը:

Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին՝ Սահմանադրական դատարանում իրականացվող ներքին բարեփոխումներին ցուցաբերած աջակցության ու խորհրդատվության համար։

«26 տարի առաջ հենց այս փետրվարյան օրերին ձևավորվում էր տակավին երիտասարդ ու նորանկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, ընտրվում էին նրա անդրանիկ անդամները։ Այսօր ինձ համար անչափ մեծ պատասխանատվություն և պատիվ է Բարձր դատարանում հյուրընկալել իմ պաշտոնաթող գործընկերներին: Հիրավի խորհրդանշական եմ համարում, որ նրանց մեջ են նաև մեր այն գործընկերները, որոնք երդվեցին  և սստանձնեցին Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները և պատասխանատու առաքելությունը հեռավոր թվացող 1996 թվականին»,- ասել է Դիլանյանը:

272900458_1378194932637317_411262555701644128_n.jpg (239 KB)

Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության մարդու իրավունքների իրականացման, արդարադատության ու իրավական համագործակցության չափանիշների վարչության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը։

«Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ունենալ ուժեղ, անկախ Սահմանադրական դատարան, որպես երաշխավորը և պահապան Սահմանադրությանը՝  կանգնած քաղաքական քննարկումներից  և տարբեր ճամբարներից վեր: Ես շատ երջանիկ եմ, որ այս աշխատանքներն ընթացքի մեջ են: ԵՄ-ն զգալիորեն աջակցել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, և մենք հույս ունենք, որ ականատես կլինենք նաև նոր համագործակցությունների»,- նշել է Անդրեա Վիկտորինը:

272917101_1378194825970661_1671192200130291547_n.jpg (131 KB)272878566_1378194965970647_5953300220284998250_n.jpg (118 KB)

Միջոցառմանը մասնակցում էին գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Սահմանադրական դատարանի նոր կայքը խթանելու է Բարձր դատարանի հանրային կապերը, բարձրացնելու է դրա գործունեության թափանցիկությունը ու հանրային հաշվետվողականությունը՝ հասցնելով դրանք լավագույն եվրոպական չափանիշներին։ Այսուհետ կայքի այցելուները կկարողանան նաև օգտվել Սահմանադրական դատարանի որոշումների որոնման նոր համակարգից ու ընթացիկ գործերի ժամանակացույցից, որոնք ևս պատրաստվել են տվյալ ծրագրի շրջանակներում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1469 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ