Երևան
12 °C
Այսօր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստն էր. այն ընթանում էր ուղիղ եթերում:
Նշենք, որ Խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից՝ Դանիել Իոաննիսյանը:
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ նիստն ուղիղ եթերում է հեռարձակվում՝ հետաքրքրվելով՝ առարկություններ կա՞ն արդյոք, թե՞ ոչ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ զինված ուժերին վերաբերող սահմանադրական կարգավորումների հետ կապված հարցեր կան, որոնք կարիք ունեն նվազ հասանելիության պայմաններում քննարկվելու:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց․ «Հանրությանը ներկայացնելու տեսանկյունից խնդիր չունենք, բայց կարող են լինել հարցեր, որոնք առնչվում են ազգային անվտանգությանը։ Լավ կլիներ, որ նիստերը լինեն հրապարակային, եթե, իհարկե, խորհուրդն այլ որոշում չկայացնի»։
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս դիտարկումներին առարկություններ հայտնեց:
«Սահմանադրական նորմերին առնչվող որևէ հարց չի կարող փակ ռեժիմով քննարկվել, որովհետև փաստաթուղթն ինքնին հրապարակային է։ Առաջարկում եմ գործընթացն ամբողջությամբ դարձնել հրապարակային»,- նշեց նա: Դանիել Իոաննիսյանն էլ հստակեցրեց՝ իր ասածը չէր վերաբերում նրան, որ Սահմանադրությունում կարող են լինել գաղտնի դրույթներ։
«Կան փաստարկներ, որոնք կաշկանդված կլինենք հրապարակային ասել՝ կապված ԶՈՒ կարգավորումների հետ։ Սրա մասին էր խոսքը։ Գաղտնի բանի մասին խոսք լինել չի կարող»,-ասաց նա:
Կարեն Անդրեասյանը նիստի սկզբում նաև հայտնեց, որ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկա չէ նիստին, պատճառը զբաղվածությունն է: Կարեն Անդրեասյանը նաև հայտնեց, որ հրավիրել են իրենց մասնակցությունն ունենալու ընդդիմադիր խմբակցություններին, որոնք, սակայն, մերժել են:
«Մեզ համար, որպես Կառավարության, շատ կարևոր է, որ գործընթացները լինեն ծայրահեղ թափանցիկ, և սա չլինի մի գործընթաց, որտեղ փակ դռների հետևում գիտնականներ կամ քաղաքական շահեր, հետաքրքրություններ ունեցող մարդիկ կհավաքվեն և կունենան ուղղակի փաստաթուղթ, որը հետո մի կերպ համոզելով՝ կներկայացվի ժողովրդին: Կարծում եմ՝ գործընթացը պետք է պահենք հնարավորինս մասնակցային»,- ընդգծեց նախարարը:
Նա՝ որպես Կառավարության ներկայացուցիչ, հատուկ հայտարարեց. «Չկա որևէ գաղտնի օրակարգ, որը դրված է իմ կամ այս խորհրդի որևէ անդամի առջև»:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ իր ելույթում կարևորեց ահմանադրական բարեփոխումների այնպիսի գործընթաց ունենալը, որը երկրում կբերի ոչ թե նոր բաժանումներ, այլ համերաշխություն և համախմբում:
«Ակնհայտ է, որ բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է պետք սահմանադրական փոփոխությունների գնալ, օրինակ՝ այն, որ գործող Սահմանադրությունը կեղծ հանրաքվեով է ընդունվել, երկրում «ֆեյք» պառլամենտական համակարգ է ներդրվել և այլն»,- նշեց Մարուքյանը՝ շարունակելով. «Պետք է ամեն ինչ անել, որ այդ համերաշխությունն ու համախմբումը լինեն մայր օրենքի՝ Սահմանադրության տեքստի շուրջ, առանց որի ես նաև չեմ տեսնում հանրաքվեի միջոցով այդ տեքստի ընդունում: Եթե չեղավ հանրային լավ կոնսոլիդացիա, մեր սահմանադրական հանրաքվեի բարիերն այնքան բարձր է, որ անհնար կլինի ուղղակի թեկուզ ամենալավ գրված տեքստը դարձնել ՀՀ Սահմանադրություն»,- շեշտեց Մարուքյանը:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ իր խոսքում ընդգծեց՝ պետք է գույքագրել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են այսօր երկրին, սահմանադրական անվտանգությանը:
«Մենք պետք է հասկանանք, թե որտեղ է սահմանադրական այս կամ այն լուծումն առաջացնում խնդիր: Վերջին շրջանում, հատկապես՝ հետպատերազմյան ընթացքում, մենք հասկանում ենք, որ մեր առջև դրված մարտահրավերները մի փոքր այլ են: Առնվազն վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ում սահմանադրական քննարկումների առանցքում եղել են առավել զարգացած երկրների սահմանադրություններ, որոնք չեն բախվել ռազմական լուրջ կոնֆլիկտների, այսինքն՝ կրկնօրինակում ենք սահմանադրական այն մոդելները, որոնցում այլ մարտահրավերներ կան, կամ որոնց համար մարտահրավերների մի մասն այլևս մարտահրավեր չէ»,- ասաց Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ Սահմանադրությունը պայմանագիր է պետության և ժողովրդի միջև:Վարդանյանը կարևոր համարեց, որ թղթի վրա գրված և իրական Սահմանադրությունը պետք է համահունչ լինեն:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ իր ելույթում նշեց, որ Խորհրդի ձևավորումը ընդհանուր առմամբ լավ է կազմակերպվել, այն բացառությամբ, որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել այս պրոցեսին, ինչը խնդրահարույց է:
Իոաննիսյանի կարծիքով՝ Սահմանադրության ամբողջ շարադրանքը պետք է դրվի հանրաքվեի: «Վարչապետի խոսքից զգում եմ հռետորիկայի փոփոխություն. հստակ չէ՝ գնո՞ւմ ենք սահմանադրական փոփոխությունների, թե՞ ոչ»,- նշեց նա:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանն էլ իր հերթին սահմանադրական բարեփոխումների գործընթացի համար կարևորեց ճշգրիտ մեթոդաբանության ընտրությունը: Նա անդրադարձավ նաև նրան, թե ինքն ինչն է կարևորում սահմանադրական բարեփոխումների գործընթացում:
«Կարծում եմ՝ սահմանադրական բարեփոխումները, լինելով բարդագույն իրավաքաղաքական պրոցես, առաջնային ամենակարևոր մոտեցումը պետք է լինի ճշգրիտ մեթոդաբանության ընտրությունը՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հաջողությամբ սկսելու, տանելու և ավարտին մոտեցնելու ուղղությամբ»,- ասաց Կիրակոսյանը՝ կարևորելով հրապարակայնությունը, կոմունիկացիաները:
Անդամները նիստի ընթացքում նաև ընդգծեցին, որ քաղաքացիները նույնպես կմասնակցեն սահմանադրական բարեփոխումների ընթացքին:
Ի սկզբանե խորհրդի անդամները որոշել էին, որ նիստը կտևի մինչ 18:00-ն: Կարեն Անդրեասյանը նշեց, որ հաջորդ նիստին, որը հուսով է՝ կլինի շուտով, կհասցնեն քննարկել ավելի շատ հարցեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT